Facebook   Twitter
 
«Առավոտ». Անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց

«Առավոտ». Անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց

14 Սեպտեմբերի 2017 - 09:49
«Առավոտ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթեւեկության մեկամսյակ։
Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ։

Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերի մայթերը «բռնագրաված» մեքենաները, կամ էլ նկատում են, բայց չտեսնելու են տալիս։ Մայթերին ամեն օր ավտոմեքենաներ են կայանում՝ այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից եւ ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչեւ վերեւում գտնվող դպրոց փողոցով քայլել։

Ի դեպ, այս տարածքում տեսախցիկներ չկան, ոչ էլ մայթերին կայանելն արգելող նշաններ։ Փաստորեն անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմները» այդպես էլ մնացել են օդից կախված
19 Հունվարի 2018 - 10:02
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նշանակվելով ՀՀ վարչապետ՝ Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով:
«Իրավունք». Ընդդիմադիր Եղիշե Պետրոսյանը կառավարությունում գործի՞ է տեղավորվել
19 Հունվարի 2018 - 09:58
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի աչքից չվրիպեց, որ երեկ գործադիրի նիստից հետո կառավարություն էր շտապում «Արձագանք» խմբի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
«Փաստ». Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան
19 Հունվարի 2018 - 09:40
«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարնանը թունաքիմիկատների շուկայում թանկացումներ են սպասվում: Այս ոլորտում 15–20% գնաճ կլինի: «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ագրոքիմիկատներ ներմուծող «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:

«Հրապարակ». Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել
19 Հունվարի 2018 - 09:31
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ՝ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից եւ նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ նոր մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է։
«Հրապարակ». Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները
19 Հունվարի 2018 - 09:29
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի «գծած» նախագահի չափորոշիչներին՝ լեզուներ գիտի, կապեր ունի, հեղինակավոր է եւ չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում։
«ՀԺ». Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը
19 Հունվարի 2018 - 09:16
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված:
«Ժողովուրդ». Ի՞նչ է կատարվում «Արմավիր»-ի բանտում. «զոն նայողը» տեղափոխվել է պատժախուց
19 Հունվարի 2018 - 09:05
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց:
«Հրապարակ». ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում. 2 պետծառայող «կտրվել» է, որից մեկը Հովհաննես Շիրազի դուստրն է
19 Հունվարի 2018 - 08:55
Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ատեստավորումը դեռ չի ավարտվել, հերթականը նշանակված է հունվարի 25-28-ը։ Մինչ այս պահը պետծառայող 12 աշխատակից ատեստավորվել են, «կտրվել» են 2-ը։
«Հրապարակ». Ով է էներգետիկայի նախարարի հավանական թեկնածուն
19 Հունվարի 2018 - 08:53
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1123
 
Լրահոս`