Facebook   Twitter
 
Վաղարշապատի 51-ամյա բնակիչն իր բնակարանում մահացած է հայտնաբերվել. հատակին եղել են ներարկիչներ

Վաղարշապատի 51-ամյա բնակիչն իր բնակարանում մահացած է հայտնաբերվել. հատակին եղել են ներարկիչներ

14 Սեպտեմբերի 2017 - 10:25
Արամավիրի մարզում, սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Շահումյան 44 շենքի 3-րդ բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները նշված տանը, հատակին ընկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Ժիրայր Սարիբեկյանի դին։ Բնակարանում զննություն կատարելով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բենզինանման հեղուկով եւ 2 սպիտականման զանգվածով լցված պլաստմասե տարաներ, 3 հատ լուցկու տուփեր եւ 3 հատ ներարկիչներ, «Սոլպադեին» եւ «Մետամիզոլ Նատրիա» տեսակի դեղահաբերի թվով 10 դատարկ տուփեր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես են մոդելները պատրաստվում Victoria’s Secret Fashion Show-ին
20 Նոյեմբերի 2017 - 15:47
Այսօր Շանհայի Mercedes-Benz Arena-ում տեղի է ունենալու Victoria’s Secret Fashion Show-ն, որտեղ կհայտնվեն աշխարհի ամենահայտնի մոդելները (հիշեցնենք, որ Չինաստանի մուտքի վիզա չեն կարողացել ստանալ Քեթի Փերին ու Ջիջի Հադիդը)։

Բաքվում գործարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհ կա
20 Նոյեմբերի 2017 - 15:40
Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկբատան ավանի տարածքում այսօր ժամը մոտ 11:00-ին պայթյուն է տեղի է ունեցել թուրք գործարարի պատկանող գործարանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, մարմնավաճառությանը
20 Նոյեմբերի 2017 - 15:07
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը: Ազատություն ռադիոկայանի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, 9 երկրների ցուցակում վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Լիտվան` 94 տոկոսով, այնուհետև Մոլդովան՝ 93, Ուկրաինան՝ 91 տոկոսով: Առավել ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան:
Ֆուլհաուսցիները շնորհավորել են Մոսո Կարապետյանի նոր տունը
20 Նոյեմբերի 2017 - 15:01
BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը նշել էր, որ իր տարեդարձի օրը կնոջ հետ Լոս Անջելես շրջանում տուն են սեփականաշնորհել:
iPhone X-ի օգտատերերը դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է
20 Նոյեմբերի 2017 - 14:44
iPhone X-ի գնորդները դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է Reddit-ի ֆորումի ժամանակ:
Սպիտակում «BMW-5»-ը 10 մետր դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում
20 Նոյեմբերի 2017 - 14:32
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 04:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա մեկ տուժած, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ. ավտոմեքենան հոսանքազրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմավիրի մարզպետը խոստացել է 10 օրվա ընթացքում փոխել Ջրարբիի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը
20 Նոյեմբերի 2017 - 14:19
Ջրարբի գյուղի բնակիչների հետ հանդիպմանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսոտացավ տասն օրվա ընթացքում փոխել գյուղի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը։

Հունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
20 Նոյեմբերի 2017 - 14:13
Հունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters-ին:
Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած սահմանապահի դանակահարություն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
20 Նոյեմբերի 2017 - 14:07
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած սահմանապահի դանակահարություն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8566
 
Լրահոս`
 
 
 
 
 
Հետհաշվարկ 10
Տեսանյութեր