Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են. Շարմազանով

Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են. Շարմազանով

14 Սեպտեմբերի 2017 - 10:42
Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են: Այս մասին, սեպտեմբերի 13-ին, Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ից հայտնում են, որ մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, որից հետո պատասխանել ուսանողների հարցերին:

Հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների` սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, ԼՂ հիմնահարցի կարգավորում, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներ եւ այլն:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը հստակ է եւ անբեկանելի, մենք պետք է հասնենք 1988 թվականին Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի պահանջի իրականացմանը. այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում: Սա արժանապատվության պայքար է, սա սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու եւ որոշելու պայքար է եւ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Մենք այնտեղ ունենք քսանվեցամյա անկախ պետություն` իր ընտրված նախագահով, խորհրդարանով, ընդդիմությամբ ու իշխանությամբ, քաղաքացիական հասարակությամբ եւ 150.000 հերոս բնակչությամբ, ովքեր ընտրել են արժանապատիվ ապրելու ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես Արցախի Հանրապետության երաշխավոր, ջանք չի խնայելու, որպեսզի մենք հասնենք հարցի խաղաղ հանգուցալուծմանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, խոսելով նաեւ ազգային եւ հոգեւոր արժեքների կարեւորությունից՝ նշել է. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային եւ քրիստոնեական արժեքները, միայն ազգային ավանդական եւ քրիստոնեական արժեքների վրա խարսխված Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ուժեղ երկիր: Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են»:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, հյուրերը լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ
18 Հուլիսի 2018 - 12:28
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
18 Հուլիսի 2018 - 12:22
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
Մշակույթի ու սպորտի և երիտասարդության փոխնախարարները հանդիպեցին քաղհասարակության ներկայացուցիչների հետ
18 Հուլիսի 2018 - 11:17
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 16-ին, քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների 22 մասնակից աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության և մշակույթի փոխնախարարների հետ։
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին
18 Հուլիսի 2018 - 11:14
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր՝ հուլիսի 18-ին, այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը:
Սվիտալսկին ԿԳ նախարարությունում էր
18 Հուլիսի 2018 - 10:54
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն այսօր մեկնում է ԱՄՆ
18 Հուլիսի 2018 - 10:46
ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար հուլիսի 14-18-ը ԱՄՆ (Նյու Յորք), ինչպես նաեւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոն է գործուղվել 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։
Միքայել Արզումանյանն ազատվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
18 Հուլիսի 2018 - 10:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 10:07
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում հուլիսի 17-ի երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվել է սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ հաշմանդամ երեխաների համար:
Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար
18 Հուլիսի 2018 - 09:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4368
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Բակո Սահակյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական