Facebook   Twitter
 
Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանին արգելել են բանտում կարդալ «Ակօսը»՝ հայերեն էջերի առկայության պատճառով

Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանին արգելել են բանտում կարդալ «Ակօսը»՝ հայերեն էջերի առկայության պատճառով

14 Սեպտեմբերի 2017 - 11:18
Ամիսներ առաջ Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններից մեկը բանտում չի կարողանում ստանալ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», քանի որ այն ունի հայերեն էջեր, այս մասին հայտնում է «Ակօսի» կայքը:
Բանտի աշխատակիցները խոչընդոտել են Օզլեմ Դալքըրանի՝ հայկական թերթը ստանալն ու պատճառաբանել դա «Ակօսում» հայերեն էջերի առկայությամբ:

Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Շեհան Սարըհանը և Ջանդան Յուջեերը, որոնք այցելել են կալանքի տակ պահվող իրավապաշտպաններին:

Նույն պատգամավորները նաև տեղեկացրել են, որ կալանավորված իրավապաշտպաններից Գերմանիայի քաղաքացի հանդիսացող Պետեր Շտաուդտներին չի տրամադրվում գերմաներենի թարգմանիչ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի կղզիներում ձերբակալված 10 իրավապաշտպաններից 6-ը կալանավորված են, նրանց թվում է նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոշտ քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին և կոչ արել անհապաղ բաց թողնել իրավապաշտպաններին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գարիկ Մարտիրոսյանի կինը կարճ կիսատաբատով լուսանկար է հրապարակել ու կատակել
20 Հունիսի 2018 - 22:48
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հաճախ է մեզ ուրախացում Instagram-ում իր գրառումներով:
ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը ևս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
20 Հունիսի 2018 - 22:39
Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը:
«Ապրիլ 2-ը եկավ աչքիս առաջ». զոհված զինվորի մայրը՝ վերջին բացահայտումների մասին. Տեսանյութ
20 Հունիսի 2018 - 22:37
Ապրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, կիսվել է իր տպավորություններով և մտքերով՝ վերջին բացահայտումների մասին:
Աշակերտը Մանվել Գրիգորյանի նկարը հանել է հերոսների լուսանկարների շարքից ու դուրս շպրտում պատուհանից. Տեսանյութ
20 Հունիսի 2018 - 22:29
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում տեսնում ենք, թե ինչպես է աշակերտը Մանվել Գրիգորյանի նկարը հանում հերոսների լուսանկարների շարքից ու դուրս շպրտում պատուհանից:
Ամառն ու աչքի հնարավոր խնդիրներն ակնաբույժի դիտակետում
20 Հունիսի 2018 - 22:19
Ամառային ջերմ ու արևոտ օրերն այլևս իրականություն են, սակայն մինչ ամառային հանգստի և արձակուրդների մասին մտածելը նախ հարկավոր է հետևել առողջությանը:
Երեք կարևոր ու կնճռոտ խնդիրներ որոնք խոչընդոտում են արդար դատաքննությանը
20 Հունիսի 2018 - 22:05
HayNews.am-ը առկա իրավական բացթողումների մասին զրուցել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ:
Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում
20 Հունիսի 2018 - 22:02
Իրանի և Իսպանիայի հավաքականները ներկայացրել են մեկնարկային կազմերը Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում:
Կրիշտիանու Ռոնալդուն՝ եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկու
20 Հունիսի 2018 - 22:00
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է եվրոպական ընտրանիների պատմության լավագույն ռմբարկուն,- հաղորդում է ESPN FC-ն:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11975
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն