Facebook   Twitter
 
Աշտարակի դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել. 10 օր ժամանակ են տվել

Աշտարակի դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել. 10 օր ժամանակ են տվել

14 Սեպտեմբերի 2017 - 11:22
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել: Բոլոր պատկան մարմիններին հղած բաց նամակում նրանք ներկայացնում են խնդիրները:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի եւ տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ եւ մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուստարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ եւ 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան):

Այսպիսով, դպրոցի հիմնանորոգման խնդիրը դարձել է անհետաձգելի:

Խնդրին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, բայց նրանց անգործության պատճառով տարիներ շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալու բավարար պայմաններից:

Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը եւ ծնողական համայնքը հայտարարում են, որ դպրոցը պետք է անհապաղ հիմնանորոգել: Դրա հետ մեկտեղ առաջարկում է ժամանակավոր միջանկյալ լուծում` ծայրահեղ վիճակը մեղմելու նպատակով: Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում են 280 աշակերտ:

Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչեւ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության եւ ԿԳՆ ռազմավարությանը:

2017 թվականի մայիսի 4-ին դպրոցի մանկավարժներն իրականացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ, որից հետո պատկան մարմինների կողմից որեւէ գործնական քայլ չի արվել:

Տասը օրվա ընթացքում հարցին խելամիտ լուծում չտալու դեպքում Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը եւ ծնողական համայնքը ստիպված են գնալ անժամկետ գործադուլի»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել
21 Փետրվարի 2018 - 23:59
Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել :
Ինչու են աղջիները անում դա. 4 կարևոր փաստ աղջիկների մասին
21 Փետրվարի 2018 - 23:49
Օրալ սեքսի այն տեսակը, որը տղամարդն է ընդունում սեքս-զուգընկերոջից, կոչվում է մինետ: «Մինետ» բառը՝ որպես տերմին, ծագում է ֆրանսերենից, բառացի թարգմանությամբ նշանակում է «կատվիկ, փիսիկ», խոսակցականում՝ «խուտուտ տալ, շոյել»:
Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա արգելվել է մինչև 2021թ-ը
21 Փետրվարի 2018 - 23:47
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարությունը Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արգելել է երկիր մտնել մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նազենի Հովհաննիսյանը կոտրում է կարծրատիպերը (Լուսանկարներ)
21 Փետրվարի 2018 - 23:33
Սեր, դավաճանություն, խանդ, որդի-ծնող հավերժական կոնֆիկտ. Կամերային թատրոնի բեմում երեկ Նազենին ու Արշալույսը փորձում էին համոզել, որ իրական սերը կարող է հաղթել ամենքին ու ամեն ինչ:
Հինգ առասպել սեքսի մասին
21 Փետրվարի 2018 - 23:30
1. Երջանիկ ամուսնությունը ենթադրում է սեքս յուրաքանչյուր գիշեր
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է խստացնել միգրացիոն օրենսդրությունը
21 Փետրվարի 2018 - 23:28
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է խստացնել միգրացիոն օրենսդրությունը: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը կառավարությանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը ապաստանի հայտերի վերամշակման առավելագույն ժամկետը 11 ամսից 6-ի է կրճատում, հաղորդում է DW- ն:
Սեքս-խաղեր՝ ուտելիքով. դուր կգա բոլորին
21 Փետրվարի 2018 - 23:22
1. Սկսիր հոտերից
Այո, հոտերն ազդում են սեքսուալ տրամադրության վրա: Եթե երեկոյան դուք միս եք պատրաստել սխտորով, եւ այդ հոտը նաեւ ձեր ննջարան է թափանցել, ապա տրամադրությունը հեռու կլինի սեքսուալից:
Իրեն «ծակ պրոֆեսորի» տեղ դրած Էրիկն ամոթից պետք է գետինը մտնի` տեսնելով Միրիամի հաջողությունները
21 Փետրվարի 2018 - 23:16
Երեկ ամբողջ համացանցը քննարկում, խոսում ու հիանում էր մի աղջնակի կատարմամբ, ով փայլել էր կանադական «Ձայնը» նախագծում, սակայն արի ու տես, որ Կանադայից Հայաստան ժամանած այս աղջիկն առաջինը որոշել էր մասնակցել հայկական X factor-ին:
Ողջ ճշմարտությունը դաշտանադադարի մասին ներկայացնում է գինեկոլոգը
21 Փետրվարի 2018 - 23:08
Որքան մոտենում է դաշտանադադարը կանայք սկսում են առավել շատ վախենալ: Դա առաջին հերթին պայմանավորված է այն միֆերով, որոնք շրջանառվում են հասարակության մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9985
 
Լրահոս`
 
 
 
 
 
Հինգ առասպել սեքսի մասին
Հասարակություն
 
 
 
 
 
Հրդեհ Գալշոյան փողոցում
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
Դեռահասը վերջին 2 տարում 18 ձու է ածել
Միջազգային, Հասարակություն