Facebook   Twitter
 
Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

14 Սեպտեմբերի 2017 - 11:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը
19 Սեպտեմբերի 2017 - 18:29
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Աշոտ Մանուկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսում
19 Սեպտեմբերի 2017 - 18:14
Սեպտեմբերի 18-ին Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:
Կազմակերպության ծառայողներն ավելի շատ են սեռական հանցագործություններ կատարում, քան՝ նրա խաղաղապահները. Անտոնիու Գուտերիշ
19 Սեպտեմբերի 2017 - 17:44
ՄԱԿ-ի քաղաքացիական աշխատակիցներն ավելի հաճախ են սեռական բնույթի հանցագործություններ կատարում, քան՝ նրա խաղաղապահները, խոստովանել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով բռնության այս տեսակի կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:

Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա սեպտեմբերի 23-ին
19 Սեպտեմբերի 2017 - 17:16
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, հնարավոր է, հանդիպեն սեպտեմբերի 23-ին, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:

Ռուսական զենքի հարցը կպնում է ամեն հայի նյարդին. քաղաքագետ
19 Սեպտեմբերի 2017 - 16:15
Մենք դեմ չենք, որ իրենք զենք են վաճառում Ադրբեջանին, բայց կուզենայինք, որ մեզ էլ վաճառեին այդ զենքը, որպեսզի տարածքում հավասարակշռությունը շեշտակի կերպով չխախտվի: ՀՀ նախագահի խոսքերն այսօր հիշել է Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով ռուսական զենքի հարցին:
Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել 196 թուրք դիվանագետի
19 Սեպտեմբերի 2017 - 14:50
Գերմանիան բավարարել է քաղաքական ապաստան խնդրած թուրք դիվանագետներից 196-ի դիմումները, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
19 Սեպտեմբերի 2017 - 14:43
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին:
Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին
19 Սեպտեմբերի 2017 - 13:59
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:

ԵԽԽՎ հանձնաժողովում հայկական կողմը տապալել է ադրբեջանական սադրանքը
19 Սեպտեմբերի 2017 - 13:39
Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմը տապալել է ադրբեջանական սադրանքը ։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3393
 
Լրահոս`