Facebook   Twitter
 
Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի

Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի

14 Սեպտեմբերի 2017 - 13:36
Զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի: Սեպտեմբերի 14-ին ընդունված որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017 թվականի միջոցառումների համապատասխան կետը:

Առողջապահության նախարարության հետ խնդրի քննարկման արդյունքներով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորակոչիկների նարկոլոգիական (թունաքիմիական) հետազոտությունների համար կպահանջվի զգալի ֆինանսական ծախսեր (մեկ զորակոչիկի հետազոտության արժեքը` 15.000 դրամ), իսկ առանց նման հետազոտությունների կատարման` բժշկական հանձնաժողովներում համապատասխան մասնագետների ընգրկումը կդառնա անիմաստ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2010 թվկանի մայիսին ընդունված որոշումներից մեռկով հաստատված զինվորական հաշվառման կարգի պահանջների համաձայն` զինապարտ քաղաքացիների կցագրման ժամանակ զինվորական կոմիսարիատները համապատասխան կազմակերպություններից պահանջում են կցագրվողի նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված լինելու, իսկ ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ, որի հիման վրա զորակոչիկի զորակոչվելուց հետո իրականացվում է համապատասխան հսկողություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախում 23-ամյա նախրապանը պայթել է ականի վրա
19 Նոյեմբերի 2017 - 20:02
Արցախում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի շրջանում հանդամասերից մեկում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։
Շփման գծում իրավիճակը հարաբերական հանգիստ է. Արցախի ՊԲ
18 Նոյեմբերի 2017 - 13:03
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա
18 Նոյեմբերի 2017 - 11:54
Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։
Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրում բացվել է զոհված զինծառայողներին նվիրված փառքի սրահ
17 Նոյեմբերի 2017 - 17:19
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Օլիմպոս» կրթահամալիրի ավագ դպրոցում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի մասնակիցներ Նարեկ Գասպարյանին և Տիգրան Խաչատրյանին նվիրված փառքի սրահի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, զինծառայողների ծնողները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները:
Գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության ենթարկված զինծառայողը 2 շաբաթ անց հիվանդանոցից դուրս գրվեց
17 Նոյեմբերի 2017 - 10:09
Արցախում 1,5 տարի առաջ վիրավորված Հովհաննես Պողոսյանը, որը նոյեմբերի 1-ին, գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության էր ենթարկվել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը:
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին (Լուսանկարներ)
16 Նոյեմբերի 2017 - 22:45
Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ինչքա՞ն գումար են վճարելու զինծառայությունից խուսափած անձինք
16 Նոյեմբերի 2017 - 18:58
Առաջարկվում է հնարավորություն ընձեռել 27 տարին լրացած անձանց զինծառայությունից խուսափելու համար վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը և վերադառնալ Հայաստան:
Արցախում մարտավարական զորավարժություն է անցկացվել
16 Նոյեմբերի 2017 - 18:09
Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու եւ անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:
ՀՀ ԶՈՒ-ն ձեռք է բերել «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ
16 Նոյեմբերի 2017 - 16:35
ՀՀ զինված ուժերը ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 81
 
Լրահոս`