Facebook   Twitter
 
 Կոտայքի մարզում կձևավորվի 6 փունջ, կմիավորվեն 31 համայնքներ

Կոտայքի մարզում կձևավորվի 6 փունջ, կմիավորվեն 31 համայնքներ

04 Հոկտեմբերի 2017 - 18:48
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի մի շարք համայնքներում, դրանք հիմնականում խոշորացվող համայնքներ են: Մենք կներկայացնենք այն համայնքները՝ որտեղ նոյեմբերի 5-ին ընտրություններ կանցկացվեն:

HayNews.am-ը պատրաստվում է լուսաբանել ինչպես նախընտրական, այնպես էլ բուն ընտրական գործընթացները, կանդրադառնանք թեկնածուներին, նրանց գործունեությանը:

Կոտայքի մարզում կձևավորվի 6 փունջ, կմիավորվեն 31 համայնքներ:

Բյուրեղավանում կմիավորվեն 3 համայնքներ: Ձևավորվող փնջում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 8758 է, բնակչության թիվը՝ 11 778:

Ներկայացնենք խոշորացվող համայնքները ըստ բնակչության և ընտրեղների թվաքանակի:

Բյուրեղավան (բնակիչ՝ 10 730, ընտրող՝ 7983), Նուռնուս (բնակիչ՝ 627, ընտրող՝ 459), Ջրաբեր (բնակիչ՝ 421, ընտրող՝ 316):

Խոշորացում է նախատեսված նաև Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի շուրջ, այստեղ կմիավորվեն թվով 6 բնակավայրեր՝ Եղվարդ (բնակիչ՝ 14 225, ընտրող՝ 10 467), Արագյուղ (բնակիչ՝ 1174, ընտրող՝ 901), Բուժական (բնակիչ՝ 1756, ընտրող՝ 1323), Զովունի (բնակիչ՝ 6305, ընտրող՝ 4702), Զորավան (բնակիչ՝ 1698, ընտրող՝ 1234), Սարալանջ (բնակիչ՝ 346, ընտրող՝ 251):

Եղվարդ խոշորացվող համայնքում բնակչության ընդհանուր թիվը 25 504 է, նրանցից քվեարկության իրավունք ունեն՝ 18 878-ը:

Ջրվեժում համայնքային փունջ կձևավորվի 3 բնակավայրից՝ Ջրվեժ (բնակիչ՝ 6953, ընտրող՝ 5437), Զովք (բնակիչ՝ 1010, ընտրող՝ 784), Ձորաղբյուր (բնակիչ՝ 2403, ընտրող՝ 1881): Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն այստեղ 8102 է, բնակչության ընդհանուր թիվը՝ 10 366:

Ակունք համայնքում կմիավորվեն թվով 8 բնակավայրեր՝ Ակունք (բնակիչ՝ 2153, ընտրող՝ 1634), Զառ (բնակիչ՝ 1490, ընտրող՝ 1159), Զովաշեն (բնակիչ՝ 183, ընտրող՝ 129), Կապուտան (բնակիչ՝ 1376, ընտրող՝ 1021), Կոտայք (բնակիչ՝ 1788, ընտրող՝ 1364), Հատիս (բնակիչ՝ 384, ընտրող՝ 305), Սևաբերդ (բնակիչ՝ 261, ընտրող՝ 199), Նոր Գյուղ (բնակիչ՝ 1629, ընտրող՝ 1236):
Ակունքի խոշորացվող համայնքում բնակչության ընդհանուր թիվը 9264 է, քվեարկության իրավունք ունեցողներինը՝ 7047:

Չարենցավանում համայնքային փունջ կձևավորվի 6 բնակավայրից՝ Չարենցավան (բնակիչ՝ 29 257, ընտրողի թիվը 22 019), Արզական (բնակիչ՝ 2899, ընտրող՝ 2159), Ալափարս (բնակիչ՝ 2454, ընտրող՝ 1963), Բջնի (բնակիչ՝ 2910, ընտրող՝ 2216), Կարենիս (բնակիչ՝ 856, ընտրող՝ 682), Ֆանտնա (բնակիչ՝ 1078, ընտրող՝ 804):

Բնակչության ընդհանուր թիվն այստեղ 39 454 է, ընտրողներինը՝ 29 843:

Խոշորացում է նախատեսված նաև Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի շուրջ, այստեղ կմիավորվեն 5 բնակավայրեր՝ Մեղրաձոր (բնակիչ՝ 2680, ընտրող՝ 1996), Աղավնաձոր (բնակիչ՝ 1311, ընտրող՝ 990), Արտավազ (բնակիչ՝ 931, ընտրող՝ 683), Հանքավան (բնակիչ՝ 111, ընտրող՝ 93), Մարմարիկ (բնակիչ՝ 755, ընտրող՝ 584):

Մեղրաձորի խոշորացվող համայնքում բնակչության ընդհանուր թիվը 5788 է, նրանցից քվեարկության իրավունք ունեն՝ 4346-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կենսաբանական ակտիվ հավելումներն անօգուտ են սրտի առողջության համար. մասնագետներ
18 Հուլիսի 2018 - 22:09
Կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ), որոնք շատերն ընդունում են սրտի առողջության ամրապնդման համար, ըստ էության, անօգուտ են:
Ընկնող ինքնաթիռը նկարահանել են ներսից
18 Հուլիսի 2018 - 22:00
Հուլիսիս 10-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում վթարված ինքնաթիռի ուղևորները նկարահանել են օդանավի անկումը ներսից: Այդ մասին տեղեկացնում է News.com.au-ը:
Իսպանիայում տղամարդկանց կարգելեն սեքսով զբաղվել առանց միանշանակ համաձայնություն ստանալու
18 Հուլիսի 2018 - 21:52
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նոր օրինագիծ է քննարկելու, որպեսզի բացառի սեռական բռնությանը վերաբերող յուրաքանչյուր թյուրըմբռնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները կսկսեն արհեստական միս արտադրել
18 Հուլիսի 2018 - 21:47
Հոլանդական Mosa Meat ստարտափի շրջանակներում գիտնականները կարողացել են իսկական հրաշք իրագործել, որին այդքան երկար սպասել են սնունդ արտադրողները:
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը
18 Հուլիսի 2018 - 21:41
ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:
Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր
18 Հուլիսի 2018 - 21:26
Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։
Մեծ կրծքեր ունեցող աղջիկները բաց մեջքով հագուստ հագնելու եղանակ են գտել (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 21:23
Bravissiomo ներքնազգեստի բրենդ-արտադրողը ներկայացրել է Maidenform կրծկալի ժապավենային կարգավորիչը, որը թույլ է տալիս մեծ կրծքեր ունեցող աղջիկներին բաց մեջքով հագուստ հագնել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
18 Հուլիսի 2018 - 21:01
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի թվով ամենախոշոր քաղաքում՝ Գյանջայում տեղի ունեցած դեպքերը վեր հանեցին այն խնդիրները, կոր կան Ադրբեջանում, բայց որոնք այդքան ջանասիրաբար թաքցվում էին: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով սա ևս եկ ապացույց այն բանի, որ ոչ ամեն ինչ է վերահսկվում իշխող ընտանիքի կողմից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12446
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական