Facebook   Twitter
 
Գյուղապետերը պարտավոր են իրենց միջավայրի «Կարմիր գիրքն» անգիր իմանալ. Ա. Սաղաթելյանը՝ էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին (Տեսանյութ)

Գյուղապետերը պարտավոր են իրենց միջավայրի «Կարմիր գիրքն» անգիր իմանալ. Ա. Սաղաթելյանը՝ էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին (Տեսանյութ)

05 Հոկտեմբերի 2017 - 14:08
«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սաղաթելյանը հայտարարեց, թե մեր հասարակությունը միանման չի վերաբերում սպառողական, էսթետիկական, էկոլոգիական հարցերին:
«Ավելի շատ շրջանների բնակիչներն ունեն սպառողական վերաբերմունք. բա մեր ձուկն է պետք է բռնենք, մեր սարն է՝ չտաքանա՞նք: Չե՞ք կարծում, որ պետք է խստացնել պատասխատվությունն այս տեսակ դեպքերի վերաբերյալ»,–դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց Սաղաթելյանը, հիշեցնելով նաև Կարմիր գրքում գրանցված պիտակագլուխ անգղերի որսի դեպքի մասին։

Ըստ Սաղաթելյանի՝ պետք է շրջանների պաշտոնյաների գիտելիքները խստացնել: «Գյուղապետերը, ինքկառավարման մարմիների պաշտոնյաները պարտավոր են այդ միջավայրի «Կարմիր գիրքն» անգիր իմանալ՝ դրանից բխող հետևանքներով»,-ասաց նա:

Նախարար Մինասյանը նշեց, թե կարևորագույն դրույթներից մեկը հենց Սահմնադրական նորմն է շրջակա միջավայրի պահպանության մասով, սակայն այլ բան է դրա կիրառումը:

«Մեզ համար չափազանց կարևոր է աջակցությունը օրենսդրական կարգավորումներով խստացնելու և նվազագույն գիտելքիներ փոխանցելու համար: Հիմա քննարկում ենք առաձին Կարմիր գրքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռություն ունենալու հնարավորությունը, որովհետև գիրքը կառավարության կողմից հազվագույտ կենդանատեսակների ու բուսատեսակների հստակեցված ցանկ է և այստեղ էլ մեծածավալ աշխատանք է իրականացվելու»,-ասաց նա:

Արման Սաղաթելյանը նկատեց, թե պաշտոնյանների հետ շփվելիս եկել է եզրահանգման, որ շատերը չեն տարբերում բնապահպանության և էկոլոգիայի տարբերությունը: Դրանից սկսենք, բնապահպանությունը առաձին էլեմենտ է, որը չեն կարող չիմանալ»,-ասաց նա:

Մինասյանը արձագանքեց, թե կարելի է հեռուստահաղորդումների շարք սկսել: Ըստ նրա՝ մեծ հրատարակչական աշխատանք են տանում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը արհեստածին է». ինչու են ամերիկացի փորձագետները այցելել Հայաստան
16 Դեկտեմբերի 2017 - 10:10
«Հայաստանում էլ կան անտառային ոլորտի շատ լավ մասնագետներ, որոնք կարող էին հանգիստ վերլուծություն անել, թե Խոսրովի արգելոցում ծագած հրդեհը ինչի հետևանք էր, և իրենց վերլուծությունները տային իրավապահ մարմիններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Գալուստ Նանյանը՝ անդրադառնալով ամերիկացի փորձագետների թիմի հայաստանյան այցին։
Հայտնաբերվել է Արեգակնային համակարգի առաջին երկվորյակը
16 Դեկտեմբերի 2017 - 09:04
Ամերիկացի գիտնականները առաջին անգամ հայտնաբերել են Արեգակնային համակարգի երկվորյակին: Ուսումնասիրությունը կհրապարակի Astronomical Journal-ը, հաղորդում է NASA- ն:
Հրապարակվել է վայրի բնության՝ 2017 թվականի ամենածիծաղելի լուսանկարը
15 Դեկտեմբերի 2017 - 20:01
Ճյուղից բվի անկման լուսանկարը ճանաչվել է 2017 թվականին արված՝ վայրի բնության ամենածիծաղելի լուսանկարը։ Կադրը ֆիքսել է հունգարացի լուսանկարիչ Թիբոր Կերցը։ Այս մասին ասվում է Comedy Wildlife Photography Awards միջազգային մրցանակի ֆեյսբուքյան էջում։
ԱՄՆ փորձագիտական խումբը կներկայացնի Հայաստանի անտառներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ
15 Դեկտեմբերի 2017 - 13:24
ՀՀ ԱԻ նախարարությունում դեկտեմբերի 15-ին կայացավ ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը:
Հայաստանում բացվել է Վայրի կենդանիների փրկարար առաջին կենտրոնը
15 Դեկտեմբերի 2017 - 10:55
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կայացել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնն ունի նոր առաքելություն. Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո, իրականացնել Կարմիր գրքում գրանցված՝ գորշ արջերի փրկության ծրագիրը ։
Հայաստանում անազատության մեջ պահվող արջերի համար փրկարար կենտրոն է բացվել
14 Դեկտեմբերի 2017 - 15:16
Հայաստանում անազատության մեջ պահվող արջերը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ կտեղափոխվեն Ուրցաձորում բացված Վայրի կենդանիների փրկարար կենտրոն:
Անտառային հրդեհներից հետո ԱԻՆ-ին ավելի քան 38 միլիոն դրամ կհատկացվի
13 Դեկտեմբերի 2017 - 15:34
Վայոց Ձորի Արտավան և Սարավան համայնքների հարակից տարածքում 2017 թվականի օգոստոսի 10-ին, ինչպես նաև Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Զիմի» կոչվող տարածքում երկու օր անց հրդեհ էր բռնկվել և զգալի տարածում գտել խոտածածակ և անտառածածակ տարածքներում:
«Ամուլսարի հանքի շահագործման հետեւանքները վերացնելու համար ավելի շատ գումար է հարկավոր, քան կորզվելիք հանածոն». (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2017 - 21:48
«Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիան» այս տարիների ընթացքում 10 հազար էջանոց ծրագիր է գրել, որտեղ ներառել է իր հետազոտությունները, բայց այս 10 հազար էջն արվել է, որպեսզի գլխավորն ու կարեւորը կորի»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ այլընտրանքային փորձաքննության արդյունքների ներկայացման ժամանակ:
ՀՀ բնապահպանության փոխնախարարը ազգային զեկույց է ներկայացրել Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի նստաշրջանում
12 Դեկտեմբերի 2017 - 20:49
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում կայացած Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի 3-րդ նստաշրջանին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 45
 
Լրահոս`