Facebook   Twitter
 
Քաղաքականությունը՝ բարեկամ-խնամի չի հարցնում. Վարդենիսում առաջադրված քաղաքաետի թեկնածու Կարեն Մկրտչյան

Քաղաքականությունը՝ բարեկամ-խնամի չի հարցնում. Վարդենիսում առաջադրված քաղաքաետի թեկնածու Կարեն Մկրտչյան

06 Հոկտեմբերի 2017 - 18:04
2017թ.-ի նոյեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում (այստեղ փունջ կձևավորվի Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրերից) կկայանան ՏԻՄ ընտրություններ: Վարդենիսում առաջադրվել է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Սմբատ Սիմոնյան, Պարգև Խչեյանը, Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանը: HayNews.am-ը հանդիպել և զրուցել է քաղաքապետի թեկնածու Կարեն Մկրտչյանի հետ:
- Պրն Մկրտչյան, շուրջ 20 տարի է, ինչ Վարդենիսում մինչ օրս կայացած և գալիք ՏԻՄ ընտրություններին սիստեմատիկ բնույթ է կրում Ձեր ընտանիքի կողմից առաջադրումները: Մասնավորապես նախկին ընտրություններին մի քանի անգամ առաջադրվել և պարտվել է Ձեր հայրը՝ Վիկտոր Ժորայի Մկրտչյանը և հիմա էլ էստաֆետը հանձնել է Ձեզ: Նախորդ ընտրությանը մասնակցել և պարտվել եք և այժմ կրկին առաջրել եք Ձեր թեկնածությունը: Ինչո՞ւ:

- Նման բան չկա: Հայրս իր թեկնածությունը վերջին անգամ առաաջադրել է 2002թ.-ին, դրանից հետո նա ընդհանրապես չի առաջադրվել: Հայրս միշտ էլ եղել է հզոր մրցակից, բայց նրան խնդրեցին ու նա չշարունակեց պայքարը, հանեց իր թեկնածությունը: Ձեր փաստարկը, թե շուրջ 20 տարի նա անընդմեջ առաջաադրվել է, իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է իմ պարտվելուն: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պարտություն չեմ կրել, հաղթել է ժողովուրդը, և հիմա ես որպես երիտասարդ տղա, տեսնելով Վարդենիս քաղաքի վիճակը, երևի դուք ևս ականատես եղաք, թե այն ինչ վիճակում է գտնվում, մի նպատակ ունեմ և ուզում եմ այս ծերացող քաղաքը երիտասարդացնել:

Ուժերիս առավելագույնով պայքարելու եմ, որ հասնեմ նպատակիս, որ Վարդենիսը դառնա բարեկարգ, գեղեցիկ քաղաք, և վարդենիսցին միանշանակ պետք է փոփոխություն տեսնի իմ ընտրվելու առաջին ամիսների ընթացքում: Ավելացնեմ՝ հպարտ եմ, որ իմ հոր որդին եմ, և մենք պայքարելու ենք, մեր ամբողջ նպատակն է՝ կլինի 20, թե 30 տարում, որ Վարդենիսի ազգաբնակչությունը լավ ու արժանապատիվ ապրի: Մեզ ճանաչողները լավ գիտեն, դուք Վարդենիսում չեք գտնի մի մարդ, որ դժգոհի մեր ընտանիքից, քանզի մենք միշտ կանգնած ենք եղել ժողովրդի կողքին:

- Ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի, դուք ունեք հարազատական և խնամիական կապեր գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ: Փողոցներում մեր իրականացրած հարցախույզը վկայում է, որ միշտ էլ Ձեր և Ձեր հայրիկի առաջադրմամբ նպաստել եք գործող քաղաքապետի հաղթանակին: Տեղացիների լեզվով ասած. «ջուր եք լցրել նրա ջրաղացին»:

- Դրանք ընդամենը բանսարկություններ են, մենք գործող քաղաքապետի հետ ոչ մի թշնամական հարաբերություններ չունենք: Գիտեք, քաղաքականությունը այնպիսի բան է, որ բարեկամ-խնամի չի հարցնում: Իմ՝ որպես թեկնածու, նպատակն է որ Վարդենիսը դարձնեմ բարեկարգ քաղաք, և Հայաստանի բոլոր քաղաքներից այն տարբերվի իր լավ կողմերով: Բացարձակ նման բան չկա, որ մենք որևէ թեկնածուի հետ պայմանավորվածության մեջ մտնենք, որպեսզի նա ընդունվի:

- Նախորդ ՏԻՄ ընտրության ժամանակ Ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էիք՝ չընտրվելու պարագայում Վարդենիս քաղաքին նվիրաբերել ջրցան-ավլող հատուկ տեխնիկա, բազմաբնակարան շենքերի բակերում կառուցել խաղահրապարակներ, ինչպես նաև Վարդենիսի մուտքն ազդարարող ցուցանակ կառուցել: Նախորդ ընտրությունից անցել է շուրջ մեկ տարի, խնդրում ենք պարզաբանեք, չընտրվելուց հետո մինչև օրս Ձեր կողմից խոստացված ծրագրերից քանիսն եք իրականացրել:

- Եթե դուք իմ նախընտրական ծրագրին ծանոթ եք, ես չընտրվելու դեպքում նման բան չեմ խոստացել: Այսինքն՝ էստեղ ոչ թե հարցն այն է, որ եթե ես ընտրվեի, ջրցանը կունենայինք, իսկ չընտրվեի, չէինք ունենա, այդպես չի եղել: Այո, խոստացել էի Վարդենիսի մուտքը ազդարարող ցուցանակ տեղադրել, քանի որ հիմա այցելում եք Վարդենիս և ոչ մի կերպ չեք կարող իմանալ, որ քաղաք եք մտնում, ես ընդամենը ասել եմ. «Ընտրվելու դեպքում իմ սեփական միջոցներով Վարդենիսի համար ջրցան մեքենա կգնեմ: Բայց քանի որ ես քաղաքապետ չեմ ընտրվել, իսկ այդ ցուցանակը կառուցվում է քաղաքապետի թույլտվությամբ, դա էլ թողնում եմ ձեր եզրակացությանը, թե այն ինչու մինչև այսօր չի կառուցել գործող քաղաքապետը: Չունենալով նման թույլտվություն, չեմ կատարել խոստումս:

- Մեր ունեցած տվյալներով դուք և Ձեր հայրը ՀՀԿ անդամ եք և նախկին ՏԻՄ ընտրությանը առաջադրվել եք որպես ՀՀԿ անդամ, ինչո՞վ էր պայմանավորված, որ 2012 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններին, որի ժամանակ առաջադրվել էր Ձեր հայրը` Վիկտոր Ժորայի Մկրտչյանը, հանելով իր թեկնածությունը, սատարեց ԲՀԿ Վարդենիսի տարածքային գրասենյակի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանին, որտեղ և Ձեր քաղաքական թիմով կրել եք հերթական պարտությունը, միաժամանակ ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի դուք Համապետական ընտրություններին նույնպես չեք պաշտպանել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից որևէ մեկին, փոխարենը սատարելով ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Մարտիրոսյանին:

- Ասեմ, և կրկնեմ նորից, դա բանսարկու, պրովակացիոն խոսակցություններ են: Մենք ընտանիքով, եղբայրս 2003թվ. ՀՀԿ անդամ է, ավելին, երիտասարդական կուսակցության անդամ էր մինչև վերջերս, հայրս նմանապես, ես նմանապես: Մենք միշտ եղել ենք իշխող կուսակցության անդամ, երբեք չի եղել նման դեպք, դուք կարող եք հարցազրույց վերցնել ձեր նշած անձից, Աշոտ Մարտիրոսյանից, և տեսնեք, որ մենք նրան բացարձակապես չենք սատարել:

- Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությանը Վարդենիս քաղաքում առաջադրվելու եք դուք, գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Արամ Հարությունյանը և Ավետք Խչեյանը, ո՞ր թեկնածուին եք համարում Ձեզ լուրջ հակառակորդ և ինչ նախընտրական ծրագրով եք պայքարելու նրանց դեմ:

- Ձեր նշած թեկնածուներից ոչ ոքի հետ ես թշնամական հարաբերություններ չունեմ, ովքեր արդեն առաջադրված են, ինձ համարում եմ մրցակից: Իմ պայքարը մրցակիցների դեմ չէ, այլ, որպեսզի մեր երիտասարդների կյանքը հետաքրքիր դարձնեմ: Հասնելու եմ նրան, որ մեր երիտասրադները ունենա ժամանցի վայրեր, որոնք բացակայում են, որպեսզի մեր բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը վերջապես լուծվի, մենք ունենք Բանավան թաղամաս, որ երկար տարիներ ունի կոյուղու խնդիր: Ես ինքս սպորտ սիրող մարդ եմ, հասնելու եմ նրան, որ Վարդենիս քաղաքում սպորտը զարգանա: Մեր Վարդենիսի մարզադաշտը, եթե հայաստանում իր մեծությամբ ոչ երրորդ, ապա չորրորդ տեղում է, բայց բարձիթողի վիճակում է, ոչինչ արված չէ, վերանորոգման կարիք ունի: Մշակութային ոլորտում ևս չունենք ոչ մի նվաճումներ, քաղաքում կան շատ զարգացած մարդիկ, որոնց պետք է ուղղորդենք, օգնենք, որ մշակույթը բարձր հիմքերի վրա լինի: Ամենակարևոր խնդիրը, քաղաքի մաքրությունն է, իմ ծրագրերի մեջ այն ևս ներառված է: Համայնքերի խոշորացում է սպասվում, ուստի իմ աչքից երբեք չի վրիպելու Վերին, Ներքին Շորժաները, որոնցում ահավոր վատ է ճանապարհների վիճակը:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Ահա թե ինչու է հարկավոր ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմել տաք ջուր (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:39
Մեզանից շատերը իրենց առավոտը սկսում են 1 բաժակ բուրումնավետ սուրճով: Սակայն, եթե դուք փոխեք ձեր սովորություներն ու սկսեք ամեն առավոտ խմել մեկ բաժակ տաք ջուր, ապա ձեր օրգանիզմը միանշանակ առողջ կլինի: Կարող եք այնտեղ նաև ավելացնել մի փոքր կիտրոնահյութ: Նման ջուրը նպաստում է մարսողության կարգավորման ու նյութափոխանակության մնացորդների հեռացմանը:
Խորամանկություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:36
Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
Կական ավարտեց կարիերան
17 Դեկտեմբերի 2017 - 21:34
Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Երեխայի ներսում մակաբույծ երկվորյակ են հայտնաբերել (Լուսանկար)
17 Դեկտեմբերի 2017 - 21:32
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար-Պրադեշ նահանգում արտառոց դեպք է գրանցվել, երեք ամսական երեխայի ծնողները նկատել են, որ նրա փորիկը փքվել է և ուժեղ ցավեր ունի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի խնդրանքով Twitter-ը փակել է «նախարարների» ֆեյք էջերը
17 Դեկտեմբերի 2017 - 21:28
Ամերիկյան Twitter ընկերությունը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բողոքից հետո երեք ֆեյք էջեր է փակել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
ՃՏՊ Վանաձորում. կա 1 զոհ, 2 տուժած
17 Դեկտեմբերի 2017 - 21:05
Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում այսօր՝ ժամը 18:50-ի սահմաններում, բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները:
Լիտվայում տեղի է ունեցել Ձմեռ պապերի եւ սուրբծննդյան այլ պերսոնաժների վազքը
17 Դեկտեմբերի 2017 - 20:44
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում 42-րդ անգամ տեղի է ունեցել ավանդական ամանորյա վազքը, որի ընթացքում մասնակիցների քանակի առումով ռեկորդ է սահմանվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
68-ամյա տղամարդն այցելել է փեսայի տուն, իսկ առավոտյան հայտնաբերել, որ մեքենայի միջից հափշտակել են 1 մլն դրամի ապրանք
17 Դեկտեմբերի 2017 - 20:08
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանում Շարուրի 15 շենքի դիմաց կոտրել են կայանված վիճակում գտնվող 68-ամյա Ռաֆիկ Գ.-ին պատկանող Ford Transit մակնիշի 11 ԼՏ 023 համարանիշի ավտոմեքենայի հետեւի ապակին եւ այնտեղից գողացել ավտոմեքենայի պահեստամասեր, յուղեր, «անտիֆրիզ», եւ այլ իրեր:
Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել
17 Դեկտեմբերի 2017 - 19:49
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 38/1 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձաքանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10342
 
Լրահոս`
 
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն