Facebook   Twitter
 
Ինչ է թաքցնում Վոլոդյա Խլոյանը. փակագծերը բացում են վարդենիսցիները

Ինչ է թաքցնում Վոլոդյա Խլոյանը. փակագծերը բացում են վարդենիսցիները

08 Հոկտեմբերի 2017 - 15:42
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 1990-ականների սկզբին փակվեց ժամացույցի գործարանը, հայտարարվեց, որ շենքը օգտագործվելու է այլ նպատակով, պետք է ժամացույցները հանել այդտեղից:
Ժամագործ Վանյա Տկաչենկոն իր տանն է հավաքում բոլոր օրինակները, այդպես ստեղծելով ժամացույցների սեփական հավաքածուն: Այսօր նրա տանը կարելի է տեսնել շատ ու բազմազան ժամացույցներ: Նրանցում կան այնքան հին օրինակներ, որ մի ամբողջ թանգարան կարելի է ստեղծել:

Տկաչենկոն բազմիցս է դիմել գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին, որ թեկուզ մշակույթի տան ըստ էության դատարկ սենյակներից մեկը իրեն տրամադրեն, կամ առանձին մի փոքրիկ շինություն՝ ժամացույցների թանգարան բացելու համար: Սակայն քաղաքապետը այսօր-վաղն է արել, ընդհուպ մինչև բանը «դիվան-բաշուն» է հասել:

Տկաչենկոյի խոսքով՝ քաղաքապետը իրեն ծեծելու մեղադրանքով՝ դատի է տվել: Այնինչ Վանյա Տկաչենկոյի հավաստմամբ իրականում ծեծ չի եղել, եղել է պարզապես վիճաբանություն: HayNews.am-ի հարցին, որն էր վիճաբանության թեման, Վանյան պատասխանեց, որ քաղաքապետն ինքն էր հերթական անգամ կանչել իր մոտ՝ քննարկելու թանգարանի հարցը, բայց տարածք տրամադրելու փոխարեն նա առաջարկել է ժամացույցների հավաքածուն տալ իրեն և իր եղբորը: Եղել է բացասական պատասխան. «Խլոյանը բղավեց՝ «Ով է այս գժին այստեղ կանչել», ես էլ բարկացա»,- դեպքը հիշում է Վանյան:

Կիրովաբադից Վարդենիս տեղափոխված Վանյայի մոր հավաստմամբ, իրենց ընտանիքը լավ հարաբերությունների մեջ է եղել քաղաքապետի և նրա ընտանիքի հետ, ու երբեք չէր կարող պատկերացնել, որ Խլոյանը դատի կտար իր որդուն: Տիկին Սոնիկի խոսքով՝ իր մյուս 3 որդիները հիմա ՌԴ-ում: Հիմա իր կողքին է միայն Վանյան, ով չունենալով աշխատանք, տան մի փոքրիկ անկյունում ժամացույցների նորոգմամբ է զբաղվում: «Ընտանիքս ապրում է ծայրհեղ ծանր վիճակում, և փոխարենը օգնի, մի բան էլ տղայիս դատի՞ է տալիս»,- բորբոքվում է տիկին Սոնիկը:

HayNews.am-ը Վարդենիսում անցորդներից փորձեց ճշտել Վանյա Տկաչենկոյի պատմության իսկությունը, նաև, թե ընտրությունների շեմին, ինչպիսինն են տեսակետները գործող քաղաքապետի մասին:

Բնակիչներից մեկի խոսքով, ի՞նչ կարելի է ասել մի մարդու մասին, ով ուսուցչի տոնը որպես պատրվակ է օգտագործել և քարոզարշավ է անցկացնում դպրոցներում: Երբ մեր զրուցակցին խնդրեցինք ներկայանալ, ասաց, որ չի կարող, քանի որ իրենց քաղաքապետը «կլյաուզնիկ» է և յուրաքանչյուրի վրա, ով իրեն մի թթու խոսք է ասում, դատական գործ է հարուցում: Մեր հաջորդ հարցին, թե ինչու է քաղաքացին նման կարծիքի, ասաց. «Հարցրե՛ք Վանյա Տկաչենկոյին, ով «ծեծել» էր մեր քաղաքապետին: Ամբողջ Վարդենիսն էր թնդում»:

Մեկ այլ վարդենիսցի մեզ հետ զրույցում նշեց, որ 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը Սոֆյա Խլոյանը, ով գործող քաղաքապետի եղբոր դուստրն է, իսկ 4-րդ դպրոցի տնօրենը քաղաքապետի տիկնոջ հավատարիմ ընկերուհին, այդ աթոռին են հայտնվել քաղաքապետի ակտիվ ու անմիջական աջակցությամբ:

HayNews.am-ը փորձեց հարցումներ անցկացնել ուսուցիչների շրջանակում, բայց երբ նրանք իմանում էին, որ գործ ունեն լրագրողի հետ, խուսափում էին շփումներից և իսկույն հեռանում էին տարածքից:

Վարդենիսցի Ն. Գրիգորյանի տեղեկատվությամբ՝ Վարդենիսի պետական քոլեջի հաշվապահը Խլոյան Արամն է, որի հովանավորությամբ մինչ ՏԻՄ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը գործող քաղաքապետը կոնֆետով և կոնյակով է այցելել քոլեջ և ինչ որ անիրականանալի խոստումներ տվել: Ի՞նչ է սա, եթե ոչ քարոզարշավ:

Մեկ այլ բնակիչ, Վ. Գ-ն ասաց, որ Վարդենիսի կենտրոնում խանութի շինարարություն է ընթանում, իսկ տարիներ առաջ այդ նույն տեղում, որը Վարդենիսի խաղաղության հրապարակն էր, կանգնեցված էր Խաղաղության հուշաքարը: Ըստ բնակչի՝ այն ապամոնտաժվել և այսօր շպրտված է Վարդենիսի մշակույթի տան հտնամասում: HayNews-ը լուսանկարել է այդ ջարդրտված հուշաքարը: 51-ամյա Վ. Գ.-ի խոսքով, Վարդենիսում աշխատանք չկա. «Անգամ ջահելները աշխատանք չունեն, թողնում Ռուսաստան են գնում, ես ոնց ունենամ և ինձ նման շատերը, որ դեռ թոշակի տարիքը հեռու է թվում»:

Խանութներից մեկում էլ HayNews.am-ին ասացին, որ իրենք նախորդ բոլորը ընտրություններում քվեարկել են հօգուտ Խլոյանի, սակայն այսօր ափսոսում են կորցրած ձայնի համար, որովհետև այս տարիների ընթացքում քաղաքի համար ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ եղածն էլ թալանվել, ավերվել ու ոչնչացվել է:

Մեր հարցին, թե ում են ընտրելու այս անգամ վարդենիսցները, գնորդները, անգամ վաճառողուհին միաբերան նշեցին, որ առաջադրվածներից վստահում և հավատում և հետևաբար քվեարկելու են առաջադրված թեկնածուներից Արամ Հարությունյանի օգտին: Վերջինս ղեկավարելով Վարդենիսի սոցիալական ծառայությունը՝ հնարավորության սահմաններում միշտ ընդառաջել ու աջակցել է իրեն դիմողներին:

Տիկին Անահիտն էլ, ով խնդրեց չհրապարակել իր ազգանունը, ասաց, որ անցյալ տարի Արմլուր լրատվականով մի հարց հնչեցվեց գործող քաղաքապետին, թե Վարդենիսի որոշ հիմնարկների ղեկավարներ և ոստիկանության պետը վախենում են, քանի որ դուք բոլորի դեմ բողոքում եք: «Ինձ այդ հոդվածը ցույց տվեց որդիս, ես էլ ասացի, լրագրողը լավ կաներ անունը նյութի տակը չնշեր, որ իրեն էլ դատի չտան»,- կես կատակ, կես լուրջ ասում է բնակչուհին:

Տարեց մի տղամարդ էլ ասաց, որ Վարդենիսում անգամ մայթերն են վաճառված:

Հիշեցնենք, որ հանդիսանալով ՀՀԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մասնավորապես «Չորրորդ Իշխանություն» թերթում տեղ գտած հոդվածի, նոյեմբերի 5-ին Վարդենիս քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրությանը ՀՀԿ-ն չի սատարելու Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը: Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ գործող քաղաքապետին պարտադրվել է ընդհանրապես չառաջադրել իր թեկնածությունը:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Խորամանկություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2017 - 21:36
Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
Կական ավարտեց կարիերան
17 Դեկտեմբերի 2017 - 21:34
Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Երեխայի ներսում մակաբույծ երկվորյակ են հայտնաբերել (Լուսանկար)
17 Դեկտեմբերի 2017 - 21:32
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար-Պրադեշ նահանգում արտառոց դեպք է գրանցվել, երեք ամսական երեխայի ծնողները նկատել են, որ նրա փորիկը փքվել է և ուժեղ ցավեր ունի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի խնդրանքով Twitter-ը փակել է «նախարարների» ֆեյք էջերը
17 Դեկտեմբերի 2017 - 21:28
Ամերիկյան Twitter ընկերությունը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բողոքից հետո երեք ֆեյք էջեր է փակել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
ՃՏՊ Վանաձորում. կա 1 զոհ, 2 տուժած
17 Դեկտեմբերի 2017 - 21:05
Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում այսօր՝ ժամը 18:50-ի սահմաններում, բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները:
Լիտվայում տեղի է ունեցել Ձմեռ պապերի եւ սուրբծննդյան այլ պերսոնաժների վազքը
17 Դեկտեմբերի 2017 - 20:44
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում 42-րդ անգամ տեղի է ունեցել ավանդական ամանորյա վազքը, որի ընթացքում մասնակիցների քանակի առումով ռեկորդ է սահմանվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
68-ամյա տղամարդն այցելել է փեսայի տուն, իսկ առավոտյան հայտնաբերել, որ մեքենայի միջից հափշտակել են 1 մլն դրամի ապրանք
17 Դեկտեմբերի 2017 - 20:08
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանում Շարուրի 15 շենքի դիմաց կոտրել են կայանված վիճակում գտնվող 68-ամյա Ռաֆիկ Գ.-ին պատկանող Ford Transit մակնիշի 11 ԼՏ 023 համարանիշի ավտոմեքենայի հետեւի ապակին եւ այնտեղից գողացել ավտոմեքենայի պահեստամասեր, յուղեր, «անտիֆրիզ», եւ այլ իրեր:
Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել
17 Դեկտեմբերի 2017 - 19:49
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 38/1 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձաքանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԻՊ-ի կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի եկեղեցիներից մեկում
17 Դեկտեմբերի 2017 - 19:47
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի հարավարևմտյան շրջանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8919
 
Լրահոս`
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն