Facebook   Twitter
 
Վոլոդյա Խլոյանի խուսափողական և ոչինչ չասող պատասխանները մտածելու տեղիք են տալիս

Վոլոդյա Խլոյանի խուսափողական և ոչինչ չասող պատասխանները մտածելու տեղիք են տալիս

07 Հոկտեմբերի 2017 - 16:59
Ինչպես և կանխատեսվում էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում թեժ ընտրապայքար է սպասում: Խոշորացվող համայնքում ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Սմբատ Սիմոնյանը, Պարգև Խչեյանը, Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանը: Մեր թղթակցի բոլոր ջանքերը ապարդյուն էին, նա այդպես էլ չկարողացավ հանդիպել գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանի հետ: Նա մեկ զբաղված էր, մեկ անհասանելի: Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ուղղեցինք գրավոր և ստացանք գրեթե ոչինչ չասող և խուսափողական պատասխանները: Ենթադրել կարելի է, այս այօրինակ պատասխան կարող է հնչեցնել մարդը, ով վախենալու կամ թաքցնելու բան ունի: Ինչևէ հետևությունները թողնում ենք ընթերցողին և ստորև ներկայացնում Խլոյանի պատասխանները:
-Պարոն Խլոյան, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների մասնավորապես «Չորրորդ Իշխանություն» թերթում տեղ գտած հոդվածի, դուք հանդիսանալով ՀՀԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, նոյեմբերի 5-ին Վարդենիսում կայանալիք ՏԻՄ ընտրությանը ՀՀԿ-ն չի սատարելու Ձեր թեկնածությունը և պաշտպանելու է մեկ այլ թեկնածուի: Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն Ձեզ պարտադրվել է ընդհանրապես չառաջադրել Ձեր թեկնածությունը, միգուցե հաշվի է առնվել այն փաստը, որ Ձեր կուսակցության ղեկավար լինելուց մինչ օրս Համապետական ընտրություններում Վարդենիսում ՀՀԿ-ն պարտվել է ԲՀԿ-ին:

- Օրերս կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից պարզ դարձավ, որ այս անգամ Դուք լինելով ՀՀԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ՀՀԿ-ն չպաշտպանեց Ձեր թեկնածությունը, ժողովրդի լեզվով ասած «Դաբրո» չստացաք: Միթե այս փաստը արդեն իսկ պարտություն չէ Ձեզ համար և անվստահություն Ձեր անձի նկատմամբ գործող իշխանության կողմից:

- «Չորրորդ Իշխանություն» թերթը նաև նշել էր, որ ՀՀ նախագահն ու վարչապետը դժգոհ են ձեր կատարած աշխատանքներից, ինչը նաև պարզ դարձավ, որ 2017թ.-ի ապրիլի 2-ին կայացած համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի և Վարդենիսի ազգաբնակչության հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանի կողմից հնչեցված հայտարարությունը այն մասին, որ վարդենիսի բնակչությունը պետք է բարձրանա ձեր շալակը և չիջնի այնքան ժամանակ միչև չկատարեք ժողովրդի արադարացի պահանջը: Ինչպես կմեկնաբանեք այս փաստը:

- 1, 2, 3 - 04.09.2017 ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի նիստի որոշմամբ2017թ.-ի նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել է իմ Վոլոդյա Ասատուրի Խլոյանի թեկնածությունը: Իսկ մյուս պատասխանները կարող եք ստանալ 28.09.2017թ. ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովի լրագրողների հետ ունեցած հարցազրույցից:

- Բնակչության շրջանակում շրջանառվող տեղեկություններով Վարդենիս քաղաքում ձեր հովանավորության ներքո կատարվում են մեծ ծավալի ապօրինի շինարարություններ: Մասնավորապես քաղաքի կենտրոնում գտնվող խաղաղության հրապարակի` խաղաղություն խորհրդանշող հուշաքարը ապամոնտաժվել է, որտեղ ապօրինի կերպով կառուցվել է ժողովրդի լեզվով ասաց «մեյմանդարի շուկան»` քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի բարեկամների կողմից: Մի շարք ապօրենի շինարարություններէել պատկանու են Ձեր ազգականներին և համախոհներին: Բնակչության կարծիքով այս ապօրինություններին հովանավորել էք գալիք ընտրությանը ձեզ քվե ապահովելու համար:

- Համայնքում կատարվող ցանկացած գործունեություն իրականացվում է օրենքի սահմաններում:

- Ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ շուրջ 15 տարի ձեր քաղաքապետ եղած տարիներին Վարդենիսի աղբահանությունը և քաղաքապետարնի կողմից պատվիրված ցանկացած շինարարություն կատարել է ձեր արյունակից եղբայր Ֆելիքս Խլոյանի շինարարական կազմակերպությունը:

-Վարդենիս համայքում աղբահանությունը իրականացվել է Ֆելիքս Խլոյանի շինարարական կազմակերպության կողմից, ըստ օրենքի՝ մրցութային կարգով, իսկ այլ շինարարությունների մասին փաստարկումները զուտ հերյուրանքներ են:

- Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն 2016 թվականին Ձեր իսկ աշխատասենյակում եղել են մի քանի աղմկահարույց դեպքեր, ըստ այդմ հարուցվել է մի շարք քրեական գործեր: Դուք տարբեր անձանց կողմից ծեծի էք ենթարկվել Ձեր իսկ աշխատավայրում, մասնավորապես Իվան Տկաչենկոն Ձեր բողոքի արդյունքում ԳԴ3/0048/01/16 քրեական գործով ենթարկվել է քրեական պատասխանատվության Վարդենիսի դատարանի կողմից: Ինչպես կմեկնաբանեք նմանատիպ դեպքերի կրկնվելու փաստը:

- Ձեզ տրված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում, բացառությամբ Իվան Տկաչեմկոյի դեպից:

-Ըստ շրջանառվող լուրերի նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությանը Վարդենիս քաղաքում առաջադրվելու էք դուք, Կարեն Մկրտչյանը, Արամ Հարությունյանը, Ավետք Խչեյանը, որ թեկնածուին էք համարում Ձեզ լուրջ հակառակորդ և ինչ նախընտրական ծրագրով էք պայքարելու նրանց դեմ:

-Որևէ թեկնածուի ես հակառակորդ չեմ համարում, մենք մրցակիցներ ենք: Իսկ ընտրությունը ժողովրդինն է:

Հ.Գ - Զարմանալին այն է, որ նման մտածելակերպի և քաղաքականապես նման «հասունության» տեր անձնավորությունը ղեկավարում է իշխող կուսակցության Վարդենիսի գրասենյակը:

Հ.Գ - 1 Ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հայտարարության՝ Վարդենիսում ՀՀԿ-ն կոնկրետ թեկնածուի չի պաշտպանում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ապարան խոշորացված համայնքում կառուցվում և արդիականացվում է լուսավորության համակարգը
16 Դեկտեմբերի 2017 - 18:03
Ապարան համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից համայնքում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ մի շարք ուղղություններով:
Մեղրիի ազատ առետրի գոտին կարող է հետաքրքիր լինել ԵՏՄ-ի եւ նրա առանձին երկրների համար. Անդրեյ Բաբկո
15 Դեկտեմբերի 2017 - 19:00
Մեղրիի ազատ առետրի գոտին կարող է հետաքրքիր լինել ԵՏՄ-ի եւ նրա առանձին երկրների համար: Այս մասին, այսօր, դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները
14 Դեկտեմբերի 2017 - 19:58
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:
Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. Սեյրան Սարոյան (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2017 - 12:41
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պնդում է՝ եթե թանկացումների հետևում կանգնածները ամոթ ունենային, թանկացումներն այս աստիճան չէին լինի։
Նախագահի ելույթը պետք է լինի ուղենիշային
12 Դեկտեմբերի 2017 - 12:30
Անրադառնալով Դիլիջանում օրեր առաջ անցկացված Տեղական ինքնակառավարման խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի համայնքապետերին ուղղված խոսքերին, HayNews.am-ի հետ զրույցում, Արտաշատի փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանը նշեց.
Քարե դարի կենցաղ՝ 21-րդ դարում
09 Դեկտեմբերի 2017 - 15:00
Տարիներ շարունակ՝ 1990թ․ սկսած՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, հետևաբար՝ նաև կենցաղային տարրական պայմաններից։ 3200 բնակչություն ունեցող համայնքում կա 4 աղբյուր և գյուղացիները ստիպված դույլերով են ջուր հասցնում տները՝ իրենց կարիքները հոգալու համար։
Ներկայումս կա 52 խոշորացված համայնք, առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450-ը. Տերտերյան
09 Դեկտեմբերի 2017 - 13:39
Ներկայումս բարեփոխումների արդյունքում ձեւավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով. առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450 համայնք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Քարագլուխ բնակավայրի հիմնական փողոցները լուսավորվել են
09 Դեկտեմբերի 2017 - 13:15
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Մեղրիում ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին
07 Դեկտեմբերի 2017 - 20:14
Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 7-ին Կառավարության հերթական նիստում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15
 
Լրահոս`
 
Կական ավարտեց կարիերան
Միջազգային, Սպորտ, Հասարակություն