Facebook   Twitter
 
Չեմ կասկածում, որ «Խոսրովի արգելոցում» հրդեհի մեջ կա մարդկային գործոն. այն հեռահար նպատակ է հետապնդում. Բնապահպան

Չեմ կասկածում, որ «Խոսրովի արգելոցում» հրդեհի մեջ կա մարդկային գործոն. այն հեռահար նպատակ է հետապնդում. Բնապահպան

08 Հոկտեմբերի 2017 - 15:06
Բնապահպան Կարինե Դանիելյանը համոզված է, որ «Խոսրովի արգելոցում» օգոստոսի կեսերին խոշոր հրդեհի բռնկման մեջ կա մարդկային գործոն:
NEWS.am-ի հետ զրույցում բնապահպանը, անդրադառնալով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե հրդեհը չէր կարող լինել բնածին, ասաց. «Միանշանակ ասել չեմ կարող՝ դիտավորություն է, թե զուգադիպություն, այն կպարզվի նախաքննության ընթացքում, բայց որ սա բնական երեւույթ չէ, մարդածին գործոնը կա, ես չեմ կասկածում: Մտավախություն ունեմ, որ այս հրդեհը հեռահար նպատակ է հետապնդում՝ հետագայում այստեղ հանքարդյունաբերությամբ զբաղվելու կամ զվարճանքի կենտրոններ կառուցելու համար: Ժամանակի ընթացքում կպարզվի՝ ինչ նպատակ էր այս ամենը հետապնդում»:

Կարինե Դանիելյանը հայտնեց, որ արգելոցի վերականգման աշխատանքներին աջակցելու համար արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն նախարարության հետ: Նշենք, որ այս հարցը թեժ քննարկման առիթ էր դարձել. բնապահպանները պնդում էին, որ պետք է մասնակցեն այդ աշխատանքներին, իսկ նախարարությունը, մեջբերելով օրենքը, հայտարարում էր, թե պահպանվող տարածքի վերականգման աշխատանքներին իրավունք չունեն խառնվելու:

Կարինե Դանիելյանը նշեց, որ այդ հարցում համաձայնության են եկել պատկան մարմինների հետ:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Խոսրովի» անտառում օգոստոսի կեսերից բռնկված հրդեհի պատճառների մասին մասնավորապես ասել էր. «Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին»։

NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Սեւանում անհանգստություն առաջացրած ջրիմուռները թունավոր են. մեկնաբանում են մասնագետները (Լուսանկար)
21 Հուլիսի 2018 - 18:43
Սեւանա լճում տոքսիկ ջրիմուռների առատությունը մտահոգության ալիք է բարձրացրել: Օրերս հրապարակված տեսանյութում երեւում էր, ինչպես է ջուրը կանաչ գույն ստացել, ինչն անհանգստացրել է բազմաթիվ բնասերների, բնապահպանների, գիտնականների եւ հասարակության լայն շերտերի:
«Նաիրիտ»-ում կատարված հանցագործությունների գլխին նստած է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը․ Աշոտ Գրիգորյան
21 Հուլիսի 2018 - 15:04
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց՝ լիահույս է, որ առաջիկայում «Նաիրիտ»-ը կվերագործարկվի։
Որո՞նք են Սևանա լճի ճահճացման պատճառները և ինչպես փրկել Սևանա լիճը. Պարզաբանում է բնապահպանը
21 Հուլիսի 2018 - 15:00
«Շատ լուրջ ահազանգ էր բոլորիս համար, որ Սևանա լիճը մամռակալում է, ճիշտ է, 1964 թվականից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս չափ ես չէի տեսել»,- այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ իր անհանգստությունը հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը, ով ասաց, որ սա նշանակում է, որ լիճը շատ անբարվոք վիճակում է, և ի վերջո, եթե ոչ մի միջոց չձեռնարկվի, մենք կունենանք ճահիճ:
Վայոց Ձորում նախօրեին բռնկված խոշոր հրդեհը հնարավոր է եղել մարել միայն մեկ օր անց. Այրվել է 110 հա տարածք
21 Հուլիսի 2018 - 14:00
Վայոց Ձորում նախօրեին՝ հուլիսի 20-ին, բռնկված խոշոր հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել:
Արցախի Մարտունու շրջանում 1000 հա տարածք է այրվել, նռան այգիներ. դեպքի վայր է մեկնել 4 մեքենա, 100 բնակիչ
21 Հուլիսի 2018 - 12:01
Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ
21 Հուլիսի 2018 - 11:07
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը։
Սատկել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը
20 Հուլիսի 2018 - 20:58
Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, սատկել է, այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
ԲՆ պաշտոնյաներն Ամուլսարի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցրել են. հարուցվել է քրգործ
20 Հուլիսի 2018 - 19:15
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Արարատյան դաշտավայրում ջրասակավության մեղմման ելքը նոր հորերն են. ջրային կոմիտե
20 Հուլիսի 2018 - 18:32
Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում արձանագրվող սակավաջրության եւ առկա դեֆիցիտի մեղմման նպատակով ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն մշակել է միջոցառումներ, որոնք զգալի կբարձրացնեն ջրապահովման մակարդակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 86
 
Լրահոս`