Facebook   Twitter
 
Դու ուժեղ տղամարդ ես, եթե պահպանում ես բնությունը. բնապահպանը՝ սպիտակագլուխ անգղը որսած անձին

Դու ուժեղ տղամարդ ես, եթե պահպանում ես բնությունը. բնապահպանը՝ սպիտակագլուխ անգղը որսած անձին

09 Հոկտեմբերի 2017 - 08:46
Մարդիկ պետք է հասկանան, որ պետք է զբաղվեն բնության պահպանմամբ, ոչ թե ոչնչացմամբ: Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի վերաբերյալ հրապարակման մասին NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Մարդկության գաղափարները, մտածելակերպը պետք է փոխվի: Մարդկանց միջից պետք է դուրս գա այն գաղափարը, թե ուժեղ տղամարդ եմ ու կարող եմ կենդանի սպանել: Մինչդեռ դու ուժեղ տղամարդ ես, եթե պահպանում ես բնությունը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ Շենավանի գյուղապետն ու երկու այլ անձ լուսանկարվել էին «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ: Չնայած Շենավանի գյուղապետը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պնդել էր, թե իրենք որս չեն կատարել, ընդամենը լուսանկարվել են գետնին ընկած անգղների հետ, ոստիկանությունը հայտարարել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 45-ամյա Յ. Պողոսյանը: Ի դեպ, Պողոսյանը գյուղապետի հետ լուսանկարված անձանցից մեկն է:

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:

NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Վթար Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017 - 23:38
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշտարակի կամրջի տակ հայտնաբերված աղջիկը փորձել է ինքնասպան լինել աշխատանք չգտնելու պատճառով. հարազատներ
16 Դեկտեմբերի 2017 - 23:31
Դեկտեմբերի 15-ի գիշերը Աշտարակի կամրջի տակ հայտնաբերված 23-ամյա Ա.Չ.-ն փորձել է ինքնասպանություն գործել աշխատանք գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո: Այս մասին NEWS.am- ի թղթակցին հայտնել են աղջկա հարազատները:
Ուղեղի համար վտանգավոր 10 սովորություն, որոնցից պետք է անհապաղ ազատվել
16 Դեկտեմբերի 2017 - 23:17
Ուղեղը մարդու օրգանիզմի չափազանց կարևոր օրգաններից մեկն է, քանի որ այն օրգանիզմի կառավարման գլխավոր կենտրոնն է։
Ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց
16 Դեկտեմբերի 2017 - 23:13
Սեռական բավականություն
Սեքսի բացակայություն։ Եթե կինը չի գոհացնում ամուսնուն սեքսում՝ տղամարդը փորձում է այդ հաճույքը ստանալ մեկ այլ կնոջ հետ։
Ապարան քաղաքում 17մ բարձրությամբ տոնածառ են տեղադրում (Լուսանկարներ)
16 Դեկտեմբերի 2017 - 22:45
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տոնածառ են տեղադրում։

Էմինեմը թողարկել է նոր ալբոմ (Լուսանկար, Տեսանյութ)
16 Դեկտեմբերի 2017 - 22:17
Ռեփի երկրպագուները չորս տարի սպասում էին այս պահին։
Մակրոնը թագավորական ոճով իր 40-ամյակը նշում է Շամբոր ամրոցում
16 Դեկտեմբերի 2017 - 21:48
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ծննդյան օրը շաբաթ նշում է թագավոր Ֆրանցիսկ I-ի նշանավոր ամրոցում, եւ այս ընտրությունը կարող է միայն ուժեղացնել իր՝ որպես «հարուստների նախագահի» ընկալումը:
Հայերը ծագել են ամերիկացիներից. Գարիկ Մարտիտոսյան
16 Դեկտեմբերի 2017 - 21:33
Գարիկ Մարտիրոսյանը Ռուսական 1-ին հեռուստաալիքի «ՊրոժեկտորՊերիսՀիլտոն» (ПрожекторПерисХилтон) հումորային հաղորդման այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի թողարկման ընթացքում անդրադարձել է Թրամփի սկանդալային հայտարարությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8924
 
Լրահոս`