Facebook   Twitter
 
Երևանում այսօր անցկացվում է աշխատանքային տոնավաճառ (Լուսանկարներ)

Երևանում այսօր անցկացվում է աշխատանքային տոնավաճառ (Լուսանկարներ)

09 Հոկտեմբերի 2017 - 21:04
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից Երևան քաղաքի Նալբանդյան–Հանրապետության փողոցների հարակից այգում (Կառավարական տուն 3-ի դիմացի այգի) մեկնարկել է Աշխատանքի տոնավաճառը, որտեղ շուրջ 60 գործատուներ ներկայացնում են շուրջ 1000-ին հասնող թափուր աշխատատեղեր:
Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր մեկնարկում է այս տարվա համար նախատեսված աշխատանքի 6-րդ տոնավաճառը, որին ներկայացված թափուր աշխատատեղերի սպեկտորը բազմազան է, աշխատատեղերի 23%-ը բաժին է ընկնում բարձր որակավորում ունեցող կամ բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտություններին, 37%-ը՝ միջին մասնագիտական կրթություն պահանջող, մնացածը արդեն հմտություններ և մասնագիտացում չպահանջող թափուր աշխատատեղեր են:

Գործատուները գրեթե բոլորը հայտնի են: Խոսելով այն մասին, թե կան արդյոք տվյալներ, նման տոնավաճառներում գրանցված աշխատանք փնտրող անձանցից քանիսն են գտնում արդյուննքում աշխատանք, գործակալության պետն ասաց, որ ըստ տարածաշրջանների՝ կա մինչև 100 % տեղավորում է լինում, միջինում այդ թիվը կազմում է 50-60%:

Մանգասարյանի խոսքով այս պահի դրությամբ Զբաղվածության պետական գործակալությունում աշխատանք փնտրող է 89400 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն իջել է 6000-ով: Անդրադառնալով մարզերում նման տոնավաճառների անցկացմանը՝ բանախոսն ասաց, որ այս շաբաթ, հոկտեմբերի 12-ին կայանալու է նման տոնավաճառ Վանաձորում, հոկտեմբերի 13-ին՝ Աբովյանում, նախատեսված են նաև Արմավիրում, Սևանում, Հրազդանում ևս աշխատանքային տոնավաճառներ իրականացնել:

Լրագրողների հարցին, իսկ ինչ մեխանիզմներ են գործում, որպեսզի 35 տարին բոլորած անձը ևս ունենա աշխատանք՝ ունենալով համապատասխան որակավորում, չմերժվի զուտ տարիքային նկրտումներից ելնելով, բանախոսն ասաց, որ մեր երկրում ազատ շուկայական հարաբերություներեն են և գործատուն երբեք չի վերցնի այն անձին, որը իր շահերին ու պահանջներին չի համապատասխանի, այս առումով ոլորտը կարգավորված չէ: Խոսելով Կառավարության նիստում Վարչապետի տարեցների զբաղվածության հարցի լուծման հանձնարարականի մասին Պրն. Մանգասարյանն ասաց, որ մենք ունենք մոտ 1400 թափուր ամսեկան չլրացող աշխատատեղեր, որոնք ցածր վարձատրվող են, դրանցից ընտրվելու են ոչ այդքան ծանրաբեռնվածություն պահանջողները և առաջարկվելու են մեր տարեցներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով այս տոնավաճառները շատ լավ հարթակ են, որպեսի անմիջական շփում ստեղծենք աշխատակցի և գգործատուի միջև, և որպեսզի երկոուսն էլ գոհ մնան: Երևան քաղաքում աշխատանք է փնտրում մոտ 17000 անձ: Նախարարի խոսքով՝ այսօր լուրջ խնդիր է այս ոլորտում երիտասարդ մայրերի աշխատանքի տեղավորման հարցը, և առհասարակ կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում, ուստի մոտակա ծրագրերում լինելու է այս հարցերի լուծումը:

Տոնավաճառում հանդիպեցին նաև անձինք, ովքեր իմանալով, որ նախարարը ներկա է լինելու, մոտենալ էին ցանկանում և դիմել նրան իրենց խնդիրներով: Նման խնդրով մոտեցավ մի տիկին՝ Ավագյան Սվետիկը, Haynews.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ունի հաշմանդամ որդի, Աջափնյակի հիվանդաննոցում պարկած լինելով, փոխանակ փորը բացեն, հեռացրել են ոտքը, այսօր նա անգամ ամենանվազագույն կարիքները չի կարողանում հոգալ:

Տիկինը անվասայլակ և հենակ էր ուզում որդու համար, քանզի ապրում է վարձով, չունի փարոս, չի ստանում թոշակ, բացի այդ ինքն էլ ունի հաշմանդամության կարգ, մեկ աչքը չի գործում: Նախարարը խոստացավ կարճ ժամկետներում լուծել տիկնոջ խնդիրը:
Հիմնարկները ամեատարբեր աշխատանքային հաստիքներ էին պահանջում, տարրիքային սահմանափակում ևս կարծես թե չկար հատկապես այն ընկերություններում, որոնք նոր մասնաճյուղեր են բացում: Մարզերից բնակիչների համար կային ընկերություններ, որոնք ապահովում են նաև տեղափոխություն:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Իսպանիայում տղամարդկանց կարգելեն սեքսով զբաղվել առանց միանշանակ համաձայնություն ստանալու
18 Հուլիսի 2018 - 21:52
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նոր օրինագիծ է քննարկելու, որպեսզի բացառի սեռական բռնությանը վերաբերող յուրաքանչյուր թյուրըմբռնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները կսկսեն արհեստական միս արտադրել
18 Հուլիսի 2018 - 21:47
Հոլանդական Mosa Meat ստարտափի շրջանակներում գիտնականները կարողացել են իսկական հրաշք իրագործել, որին այդքան երկար սպասել են սնունդ արտադրողները:
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը
18 Հուլիսի 2018 - 21:41
ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:
Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր
18 Հուլիսի 2018 - 21:26
Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։
Մեծ կրծքեր ունեցող աղջիկները բաց մեջքով հագուստ հագնելու եղանակ են գտել (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 21:23
Bravissiomo ներքնազգեստի բրենդ-արտադրողը ներկայացրել է Maidenform կրծկալի ժապավենային կարգավորիչը, որը թույլ է տալիս մեծ կրծքեր ունեցող աղջիկներին բաց մեջքով հագուստ հագնել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
18 Հուլիսի 2018 - 21:01
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի թվով ամենախոշոր քաղաքում՝ Գյանջայում տեղի ունեցած դեպքերը վեր հանեցին այն խնդիրները, կոր կան Ադրբեջանում, բայց որոնք այդքան ջանասիրաբար թաքցվում էին: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով սա ևս եկ ապացույց այն բանի, որ ոչ ամեն ինչ է վերահսկվում իշխող ընտանիքի կողմից:
Հնդիկ վիրաբույժները գլխի չափ հազվագյուտ ուռուցք են հեռացրել (Լուսանկար)
18 Հուլիսի 2018 - 21:00
55-ամյա Սոմայ անունով հնդիկը 20 տարի շարունակ անտեսել է իր պարանոցի վրա աճող ուռուցքը: Երկար ժամանակ նա մտածել է, որ դա ընդամենը բորբոքված վահանաձեւ գեղձն է, եւ անտեսել է խնդիրը:
Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են
18 Հուլիսի 2018 - 20:59
«Միանաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարների վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանn այսօր լրագրողների հետ յանդիպման ընթացքում բարձրաձայնեցին՝ Մինաս Ավետիսյանի աշխատանքները վտանգված են։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12786
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական