Facebook   Twitter
 
Մեսիի հեթ-տրիկն Արգենտինային պարգեւեց ուղեգիր, Բրազիլիան դուրս թողեց Չիլիին

Մեսիի հեթ-տրիկն Արգենտինային պարգեւեց ուղեգիր, Բրազիլիան դուրս թողեց Չիլիին

11 Հոկտեմբերի 2017 - 11:00
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները: Այս գիշեր անցկացվել են վերջին՝ 18-րդ տուրի խաղերը:
Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիրն ու առաջին տեղը վաղուց ապահոված բրազիլացիները տանը 3:0 հաշվով հաղթեցին Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականին, որն այս պարտության պատճառով նահանջեց 6-րդ տեղ եւ լքեց պայքարը:

Աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները 3 խաղ անընդմեջ չհաղթելուց հետո հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Էկվադորի թիմի նկատմամբ եւ բարձրացան երրորդ տեղ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որն անցկացրեց հրաշալի հանդիպում:

Ուրուգվայը տանը 4:2 հաշվով ուժեղ գտնվեց Բոլիվիայից եւ գրավեց երկրորդ տեղը, իսկ Պերուն ու Կոլումբիան բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1: Կոլումբիան ուղեգիր նվաճեց չորրորդ տեղով, իսկ պերուացիները գրավեցին 5-րդ տեղն ու ուղեգրի համար պայքարը կշարունակեն անցումային խաղերում: Պարագվայցիները տանը նվազագույն հաշվով պարտվեցին Վենեսուելայի թիմին, որին հաղթելու դեպքում կնվաճեին ուղեգիր:

Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճում 1-4-րդ տեղ գրաված հավաքականները, իսկ 5-րդ տեղի թիմը մասնակցում է անցումային խաղերի:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 18-րդ տուր

Էկվադոր – Արգենտինա՝ 1:3

Ռոմարի Իբարա, 1 – Լիոնել Մեսի, 12, 20, 62

Բրազիլիա – Չիլի՝ 3:0

Պաուլինյո, 55, Գաբրիել Ժեզուս, 57, 90+3

Պերու – Կոլումբիա՝ 1:1

Պաոլո Գերերո, 76 – Խամես Ռոդրիգես, 56

Պարագվայ – Վենեսուելա՝ 0:1

Յանգել Հերերա, 84

Հեռացում՝ Գուստավո Գոմես, 90 – Անգել Ռոմերո, 90

Ուրուգվայ – Բոլիվիա՝ 4:2

Մարտին Կասերես, 40, Էդինսոն Կավանի, 42, Լուիս Սուարես, 60, 72 – Գաստոն Սիլվա, 24 (ինքնագոլ), Դիեգո Գոդին, 79 (ինքնագոլ)

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ռեալը»՝ աշխարհի ակումբային առաջնությունների եռակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16 Դեկտեմբերի 2017 - 23:10
Եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկաված աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչում: Եզրափակիչում ֆրանսիացի Զինեդիին Զիդանի գլխավորած թիմը մրցեց Հարավային Ամերիկայի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլացի «Գրեմիոյի» հետ եւ առավելության հասավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շոնորհիվ՝ 1:0:

Ալաշկերտը և բրազիլական Բոտաֆոգոն պաշտոնապես համաձայնության եկան
16 Դեկտեմբերի 2017 - 22:30
Դեկտեմբերի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացավ «Ալաշկերտի» և բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի ղեկավարության միջև հանդիպումը:
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց Ռենին (տեսանյութ)
16 Դեկտեմբերի 2017 - 22:20
Ֆրանսիայի առաջնությունում կայանում են 18-րդ տուրի հանդիպումները:
«Բավարիային» հաղթանակ բերեց Մյուլերի գոլը, օրվա արդյունքները
16 Դեկտեմբերի 2017 - 20:48
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Շտուտգարտի» հետ:
Մոուրինյո. «ՄՅՈՒ»-ն պատրաստ է վաճառել Մխիթարյանին
16 Դեկտեմբերի 2017 - 17:44
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ ակումբը պատրաստ է հունվարին հրաժեշտ տալ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուք Շոուին, եթե ակումբի համար ֆինանսական տեսանկյունից շահավետ առաջարկ ստացվի, հայտնում է Championat.com-ը:
Պիրլոն կարող է վերսկսել կարիերան պերուական ակումբում
16 Դեկտեմբերի 2017 - 13:28
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է վերսկսել խաղային կարիերան, հայտնում է «Советский спорт»-ը:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
16 Դեկտեմբերի 2017 - 12:55
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր դարձավ սկրեչ մրցաձևում։
Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը
16 Դեկտեմբերի 2017 - 12:45
Պեկին-2022 խաղերի կազմակերպիչներ հանրության դատին են հանձնել 24-րդ ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի լոգոտիպը:
Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյուի տարաձայնության պատճառը
16 Դեկտեմբերի 2017 - 12:42
Հայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը և Մոուրինյուն տարաձայնություն ունեցել: Այս մասին գրում է ESPN-ն: Պարբերականի պնդմամբ դեռևս նոյեմբերին «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո պորտուգալացի մասնագետը խաղընկերների ներկայությամբ քննադատել է Մխիթարյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1525
 
Լրահոս`