Facebook   Twitter
 
Պաշտոնյաների զավակները՝ կրկին արտոնյալ վիճակո՞ւմ

Պաշտոնյաների զավակները՝ կրկին արտոնյալ վիճակո՞ւմ

11 Հոկտեմբերի 2017 - 16:11
Lurer.com-ը գրում է. Այսօր խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն է։
Օրենքի նախագիծը, ընդունվելու դեպքում, պետք է փոխարինի այժմ գործող «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներին։ Օրենքի նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ նման օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով։

Այս նախագծով նոր լուծում է տրվում ուսման հիմքով զինծառայությունից տարկետում ստանալուն: Սա նշանակում է, որ օրենքի ընդունման դեպքում կարող են զինվորական ծառայությունից տարկետում ստանալ ոչ թե ուսանողները, ովքեր ընդունվել են պետպատվերով տեղերում, այլ միայն Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները, պատգամավորները և նրանք, ում համար կառավարությունն առանձին որոշում կկայացնի:

Այժմ հարց է առաջանում՝ եթե Վիգեն Սարգսյանն ամեն դեպքում բանակը համալրելու նպատակով դիմում է քաղաքացիների կրթության իրավունքի ոտնահարմանը, ապա ինչո՞ւ է նման բացառություններ սահմանում: Արդյո՞ք կառավարության որոշմամբ տարկետում ստացողները չեն լինելու հենց այդ կառավարության մաս կազմող պաշտոնյաների զավակները, ո՞վ է բացառելու խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքը՝ այդ որոշումներն ընդունելիս: Դրանով միաժամանակ կասկածի տակ է դրվելու տարկետման տրամադրման ողջ գործընթացի թափանցիկությունը:

Մինչդեռ՝ Ազգ-բանակ հայեցակարգը, որքանով հիշում ենք, հիմնվելու էր կամավորության և թափանցիկության վրա: Այժմ իր զավակին իրավական հիմք հաղորդելով, Վիգեն Սարգսյանը այն զրկում է միաժամանակ երկուսից էլ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Տրանսպորտը վատ է աշխատում, չեն կարող գնալ, գալ». Վանաձորում ծնողները դեմ են 2 դպրոցները միացնելուն
22 Հոկտեմբերի 2017 - 12:16
Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը մեկ այլ դպրոցի միացնելու Կառավարության որոշումը հունից հանել է ծնողներին:
Կենտրոնի ոստիկանները պարզել են «Անհաղթ հերոս Քաջն Նազարին», ով աղբամանով հարվածել է բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին
22 Հոկտեմբերի 2017 - 12:08
Հոկտեմբերի 16-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով, ով սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ամերիկացի ուսուցիչը մեղադրվում է անչափահաս աշակերտին գայթակղելու մեջ
22 Հոկտեմբերի 2017 - 10:55
Ամերիկացի ուսուցիչը մեղադրվում է անչափահաս աշակերտին գայթակղելու մեջ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Կոնտակտային կարիեսն աննկատ է պացիենտի համար. ստոմատոլոգ
22 Հոկտեմբերի 2017 - 09:43
Գեղեցիկ ժպիտն ու առողջ ատամնաշարը ոչ միայն էսթետիկ հմայք են հաղորդում մարդուն, այլև հանդիսանում են նրա առողջության գրավականը:
Ջեննիֆեր Լոպեսը կրկին կամուսնանա
22 Հոկտեմբերի 2017 - 09:38
Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է չորրորդ անգամ ամուսնանալ: Երգչուհու նոր ամուսինը կլինի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, փոխանցում է Poliksal.ru-ն:


Արարատի ոստիկանները հայտնաբերեցին Սախա-Յակուտիայում 10 տարի առաջ կողոպուտ կատարած անձին
22 Հոկտեմբերի 2017 - 09:35
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, Աղձք գյուղից բերման են ենթարկվել 1970 թ. ծնված Արթուր Պ.-ին։
Ընտանիքում որևէ մեկի կախվածությունը մյուսին «օգնում է» շեղվել սեփական խնդիրներից. հոգեբան
22 Հոկտեմբերի 2017 - 09:30
Այսօր բոլորս էլ այս կամ այն կերպ կապված ենք նորագույն տեխնոլոգիաներից և գրեթե անհնար է պատկերացնել կենցաղն առանց դրանց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9707
 
Լրահոս`