Facebook   Twitter
 
Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները

Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները

11 Հոկտեմբերի 2017 - 18:44
Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները:
Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:

«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի և´ տոկոսադրույքի, և´ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը և որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով և ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք բիզնես գործունեության նվազագույն վերլուծությամբ, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նշենք նաև, որ տվյալ վարկատեսակի շրջանակներում Բանկն իրականացնում է նաև ՀՀ բանկերում և վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում` վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0.5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:

Միկրոձեռնարկատիրական վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իտալացիները գերշքեղ զբոսանավ են նախագծել 17-րդ դարի ծովահենների նավերի մոդելով (Լուսանկարներ)
16 Դեկտեմբերի 2017 - 15:00
Իտալական Lazzarini Design Studio ընկերության մասնագետները նախագծել են գերշքեղ զբոսանավ՝ առանձին լողավազանով, ավտոտնակով ու ուղղաթիռի վայրէջքի և վերելքի համար նախատեսված հատուկ հարթակով:
Կառավարությունը նախատեսում է ապրիլի 1-ից արգելել աջղեկ մեքենաների ներմուծումը Հայաստան
16 Դեկտեմբերի 2017 - 09:59
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջրկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
Վահան Մարտիրոսյանը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին
15 Դեկտեմբերի 2017 - 18:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսիին:
Այսօր բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին
15 Դեկտեմբերի 2017 - 14:56
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։
Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ
15 Դեկտեմբերի 2017 - 10:50
Արդշինբանկը Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15 Դեկտեմբերի 2017 - 10:43
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
15 Դեկտեմբերի 2017 - 10:16
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով. Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ն ոլորտային վերլուծություններ է կատարել
15 Դեկտեմբերի 2017 - 10:10
ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության
Pagani-ն արտառոց սուպերքար է թողարկել
15 Դեկտեմբերի 2017 - 08:43
Pagani ընկերությունն ու Garage Italia C արվեստանոցը թողարկել են Huayra սուպերքարի արտառոց տարբերակը, որը ստացել է Lampo (իտալերենից թարգմանաբար՝ «Կայծակ») անվանումը։ Նորույթը նվիրել են Fiat Turbina կոնցեպտուալ մեքենային, գրում է Autonews-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 578
 
Լրահոս`