Facebook   Twitter
 
Հայոց ցեղասպանության մասին«Քարավան 1915» թուրքական ֆիլմը Թուրքիայում հանվել է կինովարձույթից

Հայոց ցեղասպանության մասին«Քարավան 1915» թուրքական ֆիլմը Թուրքիայում հանվել է կինովարձույթից

11 Հոկտեմբերի 2017 - 18:50
Թուրքիայում ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի կողմից նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:
Ռեժիսոր և սցենարիստը նշել է, որ ֆիլմի ներկայացման հարցում թիմը հանդիպում է լուրջ գրաքննադատության, բացի այդ ՝ Գյունեշն ու իր թիմը տարբեր խնդիրների են բախվել «Քարավան 1915»-ի ստեղծման ամբողջ ընթացքում:

Գյունեշը նշել է, որ ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել թուրքական ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի: Սակայն ի սկզբանե ֆիլմը պետք է ցուցադրվեր նվազագույն հաշվով շուրջ 300 կինոթատրոնում:

Ըստ ռեժիսորի՝ խնդիրը թուրքական հասարակության մեջ Հայկական հարցի շուրջ բացարձակ անտեղյակությունն է:

Միևնույն ժամանակ թուրքական gazeteduvar.com.tr կայքում նախօրեին հրատարակվել էր մի հոդված, որում հեղինակ Ազիզ Յաղանը նշում է, որ ֆիլմն արտացոլում է այն ամենն, ինչ թուրքերն այսքան տարի ցանկանում էին համոզել աշխարհի Հայոց ցեղասպանության մասին:

Ֆիլմում ցուցադրված են լավ հագնված, ապահովության մեջ դեպի Հալեպ քայլող հայեր, որոնք օսմանցի պաշտոնյաների հսկողության տակ են և ապահովված չեն ուտելիքով ու ջրով:

«Ֆիլմը պնդում է, որ այն ամենն, ինչ տեղի ունեցած ճանապարհին հայերի հետ՝ այդ տեղահանման որոշումը միամտաբար ստորագրածների մեղքը չէր», - գրում է Յաղանը:

Ֆիլմից նաև կարելի է եզրակացնել, որ պետությունն ի վիճակի չէր պաշտպանել հայերին ճանապարհին տեղի ունեցած ավազակային հարձակումներից, թեև դա անելու մեծ ցանկություն ուներ: Ըստ նրա՝ խոչըդոնոտողը պատերազմական պայմաններն էին, որոնց պատճառով նման ավազակների հարձակման թիրախի տակ էին բոլորը՝ նույնիսկ պետական կառույցները: Ֆիլմում նաև ցուցադրված են տեղահանման ժամանակ կորած հայ կանանց կերպարներ, որոնք, սակայն, ոչ թե առևանգվել են, այլ իրենց հոժար կամքով փախել մուսուլման տղամարդկանց մոտ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են
18 Հուլիսի 2018 - 20:59
«Միանաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարների վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանn այսօր լրագրողների հետ յանդիպման ընթացքում բարձրաձայնեցին՝ Մինաս Ավետիսյանի աշխատանքները վտանգված են։
Հրանտ Թոխատյանը գիտի՝ ինչ հարցով է դիմելու Երեւանի նոր քաղաքապետին
18 Հուլիսի 2018 - 20:41
«Կանազ» մշակույթի պալատի շենքում «Արվեստի այբբենարան» հիմնադրամը երեք ծավալուն ճյուղով է աշխատելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին ասել է «Արվեստի այբբենարան» հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը՝ լրագրողներին ներկայացնելով հետագա անելիքներն ու ծանոթացնելով շենքի վիճակին:
Մկրտիչ Արզումանյանի «դժգոհ» լուսանկարը
18 Հուլիսի 2018 - 20:04
Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ հումորով ու ժպիտներով է համեմում իր հետեւորդների օրը: Հենց այդ պատճառով էլ դերասանի նոր հրապարակումները բավականին սպասված են Instagram--ում:
Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ արեւային լոգանք ընդունելիս (Լուսանկար)
18 Հուլիսի 2018 - 19:17
Քիմ Քարդաշյանը չի դադարում թեժացնել մեր առանց այն էլ շոգ օրը: 37-ամյա աստղը շարունակում է պարծենալ իր կառուցվածքով Instagram-ում՝ հրապարակելով նոր լուսանկարներ:
«Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին
18 Հուլիսի 2018 - 14:37
Սոֆի Մխեյանը Facebook-ի իր էջում Նազենիի հետ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել ընկերուհուն.
Ինչպիսի՞ տեսք ունի ամենահայտնի գիրուկ մոդելն առանց ֆոտոշոփի (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 10:13
30-ամյա Էշլի Գրեմը Միկոնոս կղզում հանգստանալու ժամանակ պապարացիների թիրախում է հայտնվել։ Պարզվել է, որ առանց համակարգչային մշակման մոդելի կազմվածքը հեռու է կատարյալ լինելուց։ Լուսանկարներում երևում են ցելյուլիտը և մարմնի վրայի «ալիքները»։
Գայթակղիչ դիրքով Քայլի Ջենները, նրա ոտքի սպին ու սիրեցյալը՝ GQ-ի շապիկին (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 21:05
20-ամյա Քայլի Ջենները ու նրա սիրեցյալ Թրեւիս Սքոթը փետրվարին դուստր են ունեցել, որին անվանակոչել են Սթորմի:
«Արվեստը թրաշ է պահանջում». Մկրտիչ Արզումանյան
17 Հուլիսի 2018 - 20:48
Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանի (Մկո) նոր հրապարակումները բավականին սպասված են օգտատերերի կողմից: Պատճառն այն է, որ Մկոն գրեթե միշտ հումորով ու ժպիտներով է համեմում իր հետեւորդների օրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 632
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական