Facebook   Twitter
 
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակում է զարգանալ, ռուսական զորքը չի խանգարում

12 Հոկտեմբերի 2017 - 09:38
Հայ զինվորները անձնվեր են եւ վարժված, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում պատմում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ մայոր Լի Թաֆանելլին.
«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ եւ կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ»:

Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։

Ընդհանրապես Հայաստանն ու Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկյան զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել եւ զինել Հայկական բանակի բժիշկների եւ խաղաղապահների: Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.

«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:

Ամերիկյան գեներալը նշում է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը որեւէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.

«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:

Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որեւէ կերպ կաշկանդված չէ նաեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Թաֆանելլին. «Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ. «Իրոք շատ հետաքրքիր է հետեւել այս գործնական եւ անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը եւ կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարեւոր ապագայի ներդրումը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախում հրամանատարաշտաբային զորավարժություններ են
18 Հոկտեմբերի 2017 - 13:31
Պաշտպանության բանակի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, հոկտեմբերի 17-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդիպել են Վիգեն Սարգսյանի և Դավիթ Փախչանյանի հետ
17 Հոկտեմբերի 2017 - 12:29
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:
Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Արցախում «խախուտ լավատեսություն» կա
16 Հոկտեմբերի 2017 - 19:16
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպմանը ևս մեկ անգամ շեշտադրվել է բանակցային գործընթացի շարունակականության ապապահովման ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորուման կարևորությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ
16 Հոկտեմբերի 2017 - 10:56
Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանը գեներալ-մայորին ազատել է զբաղեցրած պաշտոնից եւ նոր նշանակում արել
14 Հոկտեմբերի 2017 - 11:55
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը բխում է մեր անվտանգային խնդիրներից ու շահերից. Վիգեն Սարգսյան
13 Հոկտեմբերի 2017 - 15:20
ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլև՝ մեր անվտանգային խնդիրներից ու շահերից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ հավաքական ուժերի ու հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությունները՝ լուսանկարներով
13 Հոկտեմբերի 2017 - 13:42
«Փոխգործակցություն-2017» զորավարժությունները՝ լուսանկարներով։

ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին
12 Հոկտեմբերի 2017 - 22:39
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլին ասել է, որ Հայ զինվորները անձնվեր են և վարժված: Այս մասին գրում է PanArmenian.am-ը:
ՀՀ զինված ուժերի համար կհստակեցնեն զինծառայողների համազգեստի հաստատման կարգը
12 Հոկտեմբերի 2017 - 12:26
ՀՀ զինված ուժերի համար կհստակեցնեն զինծառայողների համազգեստի եւ մարտական դրոշակների փոխանցման կարգը։ Համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 67
 
Լրահոս`