Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Ականատեսը՝ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին

«Ժողովուրդ». Ականատեսը՝ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին

12 Հոկտեմբերի 2017 - 09:45
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցներից «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, թե ինչ է տեսել:
«Կնոջս հետ վերոնշյալ ժամին գնում էի հիվանդանոց՝ մեր մտերիմներից մեկին այցելության: Մի քանի մետր էր մնում, որ հասնեինք հիվանդանոցի մուտքին, մեկ էլ լսվեցին կրակոցանման ձայներ, սկզբում մտածեցի, թե երեխաներն են, երևի պայթուցիկներն են պայթեցնում: Բայց նկատեցի, որ արդեն մեր գլխավերևով կարմիր գծեր են անցում, ու հիվանդանոցի տարածքի մարդիկ այս ու այն կողմ են փախնում: Հասկացա, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է:

Հիվանդանոցի կենտրոնական մուտքի դիմացը ռեստորան կա, կնոջս հետ արագ թաքնվեցինք այնտեղ: Այդ ժամանակ նկատեցի, որ մի տղամարդ էր մեքենայից կրակոցներ արձակում, որից հետո նստեց մեքենան ու անկանոն կերպով վարելով՝ փախավ: Նրա հետևից մեկ այլ երիտասարդ էր վազում և հետևից մի քանի՝ 5-6 կրակոցներ արձակեց: Միգուցե այդ կերպ նա փորձեց կանգնեցնել մեքենան, որ չփախչի»:

Կրակոցների ականատեսը երկար ժամանակ կնոջ հետ թաքնված է մնացել՝ վախենալով անգամ հիվանդանոց մտնել. «Կինս ինձ ասաց, թե գնանք, հիվանդանոցի մեկ այլ մուտքով ներս մտնենք ու մեր բարեկամին տեսնենք, ես կտրականապես մերժեցի, քանի որ մտավախություն ունեի, որ ամեն ինչ նորից կսկսվի, ու այդպես էլ մեր բարեկամին չտեսանք: Ու մեր նման շատ այլ մարդիկ ճանապարհի կեսից էլ հիվանդանոց չմտան, երևի նրանք էլ վախեցան»:

Իսկ թե ինչն էր եղել կրակոցների պատճառը, դեռևս հայտնի չէ, քանի որ իրավապահները չեն բացահայտել կռվի մասնակիցներին: Նրանց գտնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Բայց տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է, քանի որ սովորություն է դարձել անհասկացվածությունը զենքով պարզելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». Քուրդ ապստամբներ եւ ԻՊ ահաբեկիչներ. Նարիշկինի այցի հիմնական նպատակները
21 Փետրվարի 2018 - 10:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 19-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը ընդունել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:
«ՀԺ». «Գյումրեցի մարմնավաճառները թասիբով է». Վարդան Ղուկասյան
21 Փետրվարի 2018 - 09:42
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։
«Ժամանակ». «Գարդասիլով սկսեցին՝ խայտառակվեցին, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետեւից». դիմելու են նախագահին
21 Փետրվարի 2018 - 09:41
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե այս փոփոխությունն իսկապես կատարում են նրա համար, որպեսզի հիվանդն ինքնաբուժությամբ չզբաղվի, ապա միգուցե սա ինչ-որ տեղ ճիշտ է, դրական է, որովհետեւ մեր երկրում մարդիկ հարեւանից, բարեկամից կամ մեկ այլ անձից ինչ-որ դեղի անուն են լսում ու առանց տվյալ դեղի բաղադրությունը, ազդեցության դոզան, կողմնակի սիմպտոմները հաշվի առնելու՝ գնում են դեղատուն ու այդ դեղը առնում-խմում են:
«ՀԺ». Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կազմում է ամսական 860 դրամ
21 Փետրվարի 2018 - 09:39
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
«Ժողովուրդ». Ինչու Հայաստանում չեն նվազում կակաոյի գները
21 Փետրվարի 2018 - 09:20
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները, սակայն այդ ամենն իր արտացոլումը չի գտել Հայաստանում: Շոկոլադ ներկրող ընկերությունները համառորեն չեն պատրաստվում նվազեցնել սակագները:
«Ժամանակ». «Սեռի կարդինալներ» Ծառուկյանի մոտ. Խաչատուր Սուքիասյանն ու Իշխան Զաքարյանը մեծ պլաններ ունեն
21 Փետրվարի 2018 - 09:09
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Հրապարակ». Բաքվից հետո նույն «դուետով» կմասնակցեն Բեռլինում հրավիրված կոնֆերանին
21 Փետրվարի 2018 - 09:08
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արեւելքում, նաեւ մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։
«Հրապարակ». Որոշ թաղապետեր կփոխվեն. արդեն անուններ են շրջանառվում. Գագիկ Բեգլարյանի որդին սպասում է
21 Փետրվարի 2018 - 09:00
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին կզեկուցեն 2017թ. կատարված աշխատանքների եւ 2018թ. ծրագրերի մասին: Այս անգամ հերթը Սամվել Ալեքսանյանի զարմիկինն էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանինը։
«Ժողովուրդ». ՀՀԿ-ականների կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանիի» անդամը մեկնել է երկրից
21 Փետրվարի 2018 - 08:53
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1157
 
Լրահոս`
 
 
 
 
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն