Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի

«Ժողովուրդ». ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի

12 Հոկտեմբերի 2017 - 09:50
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի՝ ստեղծվում է գործարարների շահերի պաշտպան: Բացի այդ՝ կառավարությունը պատրաստվում է ստեղծել առողջապահական օմբուդսմեն:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետեւ նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». Ակտիվություն մարզերում. Բացի Վիկտոր Սողոմոնյանից և մի քանի ՀՅԴ-ականներից՝ Քոչարյանը այլ աջակիցներ կունենա՞
18 Սեպտեմբերի 2018 - 09:47
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում։ Նրանք այս օրերին մեկնում են մարզեր, հանդիպում տարբեր անձանց հետ՝ հատկապես գործարարների և նախկին պաշտոնյաների, ովքեր բիզնես գործունեությամբ են զբաղվել կամ պաշտոն են ստացել Քոչարյանի օրոք։
«Իրատես». «Լուսավոր Հայաստանը» բաղձալի աթոռին չհասնելուց հետո նոր մարտավարություն է որդեգրել
18 Սեպտեմբերի 2018 - 09:43
«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար: Բաղձալի աթոռին այդպես էլ չհասնելուց հետո «լուսավորականները» մարտավարության նոր ձեւ են ընտրել:
«Ժամանակ». Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչու «Սանիտեկ»-ը չի կարողանում պատշաճ կատարել աղբահանությունը
18 Սեպտեմբերի 2018 - 09:38
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։
«Ժամանակ». Մամիկոն Ասլանյանի «շնորհակալությունը». նա հորդորել է ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին
18 Սեպտեմբերի 2018 - 09:32
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։
«Փաստ». «Յունիգրաֆ-Իքս»-ի տնօրենին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում
18 Սեպտեմբերի 2018 - 09:26
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, քրեական գործ է հարուցվել թափառող շների ոչնչացումով զբաղվող «Յունիգրաֆ– Իքս» ՍՊ ընկերության նկատմամբ:
«Ժողովուրդ». Ընտանեկան բռնության 450 ահազանգից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, 25-ը՝ կնոջ կողմից տղամարդու նկատմամբ. Ն. Դուրյան
18 Սեպտեմբերի 2018 - 09:23
«Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնու­թյան ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը:
«Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց
18 Սեպտեմբերի 2018 - 09:19
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1 -ի գործով Հատուկ քննչական ծառա­յություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրա­դարձություններին մասնակցած անձանց:
«Հրապարակ». Գեւորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքների նկատմամբ «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ
18 Սեպտեմբերի 2018 - 09:18
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«Հրապարակ». ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել
18 Սեպտեմբերի 2018 - 08:50
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1346
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետն ուղիղ եթերում է.
Քաղաքական, Տեսանյութեր