Facebook   Twitter
 
«Առավոտ». Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է

«Առավոտ». Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է

12 Հոկտեմբերի 2017 - 10:09
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը ծավալվել է «ռուսամետ-արեւամետ» հարթության մեջ։ Այսինքն՝ խոսքը նրա մասին չէ, թե որքանով օգուտ կամ վնաս կբերի այդ օրենքի ընդունումը, այլ՝ ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարից են օրենքի կողմնակիցները ու հակառակորդները։
Առաջինները խոսում են «պուտինյան Ռուսաստանի» դավերից կամ Հայաստանում ՌԴ դեսպանատան «հավաքագրված զանգվածից», երկրորդները՝ «Արեւմուտքի պարտադրանքից», «Գեյրոպայի այլասերվածությունից» եւ այլն։

Հնարավոր չէ համոզել երկու կողմերին, որ նրանք սխալվում են, եւ պետք է քննարկել բուն օրենքի նախագիծը եւ ոչ թե նրանց, ովքեր կանգնած են կամ կանգնած չեն դրա հետեւում։

Ինձ թվում է՝ եթե մարդը, ներեցեք, «քյարթու» է եւ խավարամիտ, եթե նա կարծում է, որ կանանց եւ երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա այստեղ Պուտինը կամ Կրիվոպուսկովը որեւէ մեղք չունեն։ Եվ հակառակը՝ եթե մարդը կարծում է, որ ընտանեկան բռնությունների զոհերի համար պետք է հավելյալ հնարավորություն ստեղծվի պաշտպանվելու, իրենց նկատմամբ կատարած հանցագործության մասին բարձրաձայնելու, այդ համոզմունքի ձեւավորմանը բացարձակապես չեն մասնակցել Թրամփն ու Մակրոնը։

Կարելի է մինչեւ ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին եւ դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը եւ լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ ... Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները
12 Դեկտեմբերի 2017 - 10:03
«Փաստ» թերթը գրում է. «ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 11 բաժնի պետ Արթուր Եթիմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից տեղեկանում ենք նրա՝ երկու ավտոմեքենա ունենալու մասին:
«Իրատես». «Թանկացումը բոլորի վրա էլ ազդում է, առավել ևս այն մասսայի, որը վատ է ապրում». Գալուստ Սահակյան
12 Դեկտեմբերի 2017 - 09:59
Հայաստանում վերջին շրջանում արձանագրված գնաճի վերաբերյալ «Իրատես»-ը զրուցել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:
Խոսրով Հարությունյանը չի փոշմանել իր խոսքերի համար. «Իրավունք»
12 Դեկտեմբերի 2017 - 09:56
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ապա Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունները՝ կապված երկրում աղքատության և թանկացումների հետ, հանրային լայն դժգոհության տեղիք են տվել։
«Ժողովուրդ». Հայաստանում բանկերը վարկերը տրամադրում են ավելի բարձր տոկոսներով, քան նշված է իրենց գովազդներում
12 Դեկտեմբերի 2017 - 09:45
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա:
«Ժամանակ». «Կարենամոլ» էպոսագետի տղանե՞րն են «Ֆեյսբուքով զբաղվել»
12 Դեկտեմբերի 2017 - 09:39
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախօրեին «ֆեյսբուքյան» իր էջում կիսվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առթիվ արած գրառմամբ։
«Իրատես». «Բեք վոկալիստի» մեկ «կրակոցը». տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում
12 Դեկտեմբերի 2017 - 09:27
«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետեւ բոլորն էլ գիտեն`ով:
«168 ժամ». Էյֆորիա. Գուցե Հայաստանը ցանկանա ասոցացվել
12 Դեկտեմբերի 2017 - 09:21
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը գնահատում եմ դրական, քանի որ սրան նախորդող փաստաթղթի չստորագրումից հետո եւ Հայաստանից, եւ Եվրամիությունից հուսալքված կարծիքներ էին հնչում, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անորոշ ապագայի վերաբերյալ, այդ պատճառով խոսակցոթյուններ կային, որ գործընկերությունը տապալվում է, որ այդ ծրագիրն այլեւս անիմաստ է:
«Ժամանակ». Սերժ Սարգսյանի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է. ամեն ինչ անում են, որ ընտրությունն աննկատ անցնի
12 Դեկտեմբերի 2017 - 09:14
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում:
«Հրապարակ». «Գնթունիք»-ի տերը հիմնահատակ քանդել է քաղաքապետարանի շենքը. «Իմ հաշվին եմ անում»
12 Դեկտեմբերի 2017 - 09:06
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետարանի շենքն այս օրերին աղետի գոտի է հիշեցնում։ Նոյեմբերի 5-ին քաղաքապետի պաշտոնն ստանձնած «Գնթունիքի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը հիմնահատակ քանդել է անմխիթար վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքն ու կապիտալ վերանորոգում է անում՝ սանհանգույցներից սկսած, վերջացրած աշխատասենյակներով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1092
 
Լրահոս`
 
 
Վայրի փիղը ոտնակոխ է արել սելֆիի սիրահարին
Միջազգային, Հասարակություն