Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն (Լուսանկարներ)

Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն (Լուսանկարներ)

12 Հոկտեմբերի 2017 - 10:24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Դարակերտ համայնքում գտնվում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն:
Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից ավել ֆերմերների համար:

Կենտրոնում նախարարը մասնակցել է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են փորք և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Մասնագետների հիմնավորմամբ՝ այդ ջերմոցները բարձր արդյունավետություն կարող են ապահովել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք իրենք փոքր հողակտորների վրա չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ և արդյունավետ գյուղատնտեսություն վարել:

Այնուհետև Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Կենտրոնի ջերմոցային տնտեսությունների և հողագործության զարգացման բաժնի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով՝ կենտրոնի նպատակն է ջերմոցային տնտեսություններին ներկայացնել որակյալ ապրանքատեսակներ և նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնի հետ համագործակցում են շուրջ 13 աշխարհահռչակ կազմակերպություններ, այստեղ հիմնվել է փորձացուցադրական դաշտ, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, տարբեր տեսակի հիբրիդների և տեխնոլոգիաների փորձացուցադրություններ:

Աննա Կարապետյանը հավելել է, որ փորձացուցադրման իմաստն այն է, որ ֆերմերը չկորցնի ռեսուրսներ և ժամանակ, բացի այդ, ամբողջ ծախսերը հոգում է կենտրոնը: Տեղի ջերմատներում աճեցվում է հոլանդական լոլիկ, վարունգ, հազար, ջերմատներից մեկը՝ իտալական կոնստրուկցիաներով է, մյուսը՝ իսրայելական: Կոնստրուկցիայի 1 մ2-ի արժեքը կազմում է 22 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 3 տարվա ընթացքում հնարավոր է այդ գումարը հետ վերադարձնել: Նման ջերմատներում արտադրությունը կարելի է կազմակերպել ինչպես ջեռուցման միջոցով, այնպես էլ առանց ջեռուցման:

«Մենք հիմա փորձում ենք համախմբել փոքր ջերմոցային տնտեսություններին մեկ կոոպերատիվի ներքո և նրանց արտադրանքը շուկայի համար մրցունակ դարձնել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել իրացումը»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը:

Կենտրոնում ֆերմերներին ապահովում են նաև անվճար մասնագիտական խորհրդատվությամբ, որը տրամադրում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված մասնագետները: Բացի այդ, խորհրդատվական նպատակներով պարբերաբար Հայաստան են ժամանում մասնագետներ Հոլանդիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, որոնք դասընթացներ են կազմակերպում ոչ միայն կենտրոնի մասնագետների, այլ նաև ֆերմերների համար:
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրեն, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը հավաստիացնում է՝ նման ջերմատներն արդյունավետ են, ստացված արտադրանքը՝ մրցունակ:

«Այստեղ մենք ավելի շատ բերք ենք ստանում, օրինակ մոտ 500 քառակուսի մետրի վրա ստացել ենք մոտ 23 տոննա «կիբրիա» տեսակի վարունգ, պարբերաբար իրականացվում են բերքի ստուգումներ, այժմ մշակում ենք լոլիկ, վարունգ, պղպեղ և սմբուկ: Այստեղ ներդրումը թանկ է, բայց արդարացված: Բերքի իրացման խնդիրներ չունենք, այն հիմնականում իրացվում է տեղական շուկայում, մասամբ` Ռուսաստանում, շնորհիվ ստեղծված պայմանների՝ այստեղ արտադրվող գյուղմթերքը մրցունակ է»,-նշում է Վարուժան Խոդեդանյանը:

Նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով այցի արդյունքները, նշել է, որ Արարատյան հարթավայրում շատ են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները, որոնց համար նման ջերմատների հիմնումը կարող է դառնալ զարգացման ծրագիր:

«Արդեն այսօր այդ տնտեսությունները, օգտվելով 3-10 մլն դրամ սուբսիդավորման վարկերից, կարող են նման ջերմատներ հիմնել: Բացի այդ, քննարկեցինք ներդրումների ավելացմանն ու հողերի արդյունավետության բարձրացմանը զուգահեռ ենթակառուցվածքների՝ սառնարանային տնտեսությունների, մթերման կենտրոնների ստեղծման հարցը, որի ծրագիրը կներկայացնեն, և այն կներառեք մեր հետագա տեսլականի մեջ» ,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ նման տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերություն կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Արցախում շինարարության ծավալը տարեկան կազմում է 16-22 մլրդ դրամ, ոլորտի հիմնական խնդիրը մասնագետների վերապատրաստումն է. նախարար
20 Հունվարի 2018 - 19:00
Արցախում տարեկան իրականացվող շինարարական աշխատանքների ծավալը կազմում է 16-22 մլրդ դրամ:
«Ferrari»-ն պատրաստում է ամենահզոր սուպերքարը` «V8» շարժիչով
20 Հունվարի 2018 - 10:19
«Ferrari» ընկերությունը պատրաստում է «488 GTB» սուպերքարի «լիցքավորված» մոդիֆիկացիան, որը, հավանաբար, կստանա ավանդական «GTO» անունը` «Gran Turismo Omologata»: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Դասընթաց՝ ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրբությունների վերաբերյալ
19 Հունվարի 2018 - 19:35
Շուրջ մեկ տարի է՝ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ստացել զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։
Դոլարի վայրէջքը շարունակվում է
19 Հունվարի 2018 - 18:53
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 481.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.73 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Lamborghini-ի էվոլյուցիան ցուցադրվել է յոթ րոպեանոց տեսանյութով (Տեսանյութ)
19 Հունվարի 2018 - 17:34
Lamborghini ավտոմեքենաների էվոլյուցիան ցուցադրել են յոթ րոպեից քիչ պակաս տևողությամբ անիմացված հոլովակի օգնությամբ: Տեսանյութը զետեղված է YouTube-ում Cars Evolution-ի ալիքում, փոխանցում է Motor.ru-ն:
«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն
19 Հունվարի 2018 - 17:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ոլորտային հանդիպումներն են. Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը
19 Հունվարի 2018 - 14:16
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջև հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել:
Նավթի համաշխարհային գները նվազում են
19 Հունվարի 2018 - 11:05
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Peugeot-ն բոլոր մեքենաները էլեկտրական շարժիչով կդարձնի
19 Հունվարի 2018 - 10:46
Ֆրանսիական PSA Group ընկերության գլխավոր տնօրեն Կարլոս Տովարեսը (միավորում է Peugeot եւ Citroen ապրանքանիշերը) հայտարարել է, որ մինչեւ 2025 թվականը ընկերության թողարկած բոլոր մեքենաները պետք է էլեկտրական դառնան, հաղորդում է Kommersant.ru- ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 593
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Տեսեք, թե ինչպես է 9-ամյա աղջիկը փրկել է 60.000 մարդու կյանք
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
Մրայա Քերիից պահանջում են 3 մլն դոլար
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ռեալը պատրաստ է տրանսֆերային ռեկորդ սահմանել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տալիս զոհված ոստիկանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական