Facebook   Twitter
 
Կիրիլ Շեւչենկոն առայժմ անհասանելի է Ջերմուկի «Գրան Պրի»-ում

Կիրիլ Շեւչենկոն առայժմ անհասանելի է Ջերմուկի «Գրան Պրի»-ում

12 Հոկտեմբերի 2017 - 12:30
Մեկօրյա հանգստից հետո Ջերմուկում վերսկսվեց շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրին»:
Կայացած 7-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շեւչենկոն պարտության մատնեց Արսենի Նեստերովին եւ տոնեց իր 6-րդ հաղթանակը: Ուկրաինացի 15-ամյա շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը:

Նրան հետապնդող մեր երկու շախմատիստներից միայն Արամ Հակոբյանին հաջողվեց հաղթանակ տոնել եւ պահպանել կես միավորի տարբերությունը: Իսկ ահա Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ եւ կտրվեց առաջին հորիզոնականից:

Այսօր կկայանա 8-րդ տուրը: Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի Վյաչեսլավ Զարուբիցկու, իսկ Շանթ Սարգսյանը՝ Կիրիլ Շուբինի հետ: Կիրիլ Շեւչենկոն սեւերով կփորձի հաղթել 9-րդ տեղում ընթացող Սերգեյ Լոբանովին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեմպիոնների լիգա. C խումբ. «Չելսին» ու «Ռոման» գոլառատ ոչ-ոքի խաղացին
19 Հոկտեմբերի 2017 - 00:46
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Չելսին» Լոնդոնում ընդունեց «Ռոմային»:

Չեմպիոնների լիգա. A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բենֆիկային», Մխիթարյանը մասնակցեց խաղին
19 Հոկտեմբերի 2017 - 00:45
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Բենֆիկային» ու հաղթեց 1-0 հաշվով: Երկրորդ կեսում Մարկուս Ռեշֆորդի իրացրած տուգանային հարվածից հետո անհաջող խաղաց դաշտի տերերի երիտասարդ դարպասապահ Միլե Սվիլարը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց մրցավարի ավելացրած ժամանակում:

Տեսեք հայկական շոու-բիզնեսի այս գեղեցկուհուն, ով շատ չափազանց նման է Նազենի Հովհաննիսյանին (ֆոտոշարք)
18 Հոկտեմբերի 2017 - 23:00
Գեղեցիկ, տաղանդավոր, հմայիչ դերասանուհի Լիլիթ Հարոյանին շատերը միանգամից նմանեցրին Նազենի Հովհաննիսյանին:
ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետը
18 Հոկտեմբերի 2017 - 22:48
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Իջևան քաղաքում ավտոմեքենա է այրվել
18 Հոկտեմբերի 2017 - 22:02
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 7-րդ շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Չեմպիոնների լիգա. Բարսելոնա-Օլիմպիակոս. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
18 Հոկտեմբերի 2017 - 22:01
Չեմպիոնների լիգայի խաղարկության D խմբի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի հունական «Օլիմպիակոսին»:

Չեմպիոնների լիգա. Չելսի-Ռոմա. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում
18 Հոկտեմբերի 2017 - 21:55
Չեմպիոնների լիգայի խաղարկության C խմբի 3-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» կընդունի իտալական «Ռոմային»:

Վարչապետի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի Ռուսթավելի փողոցը
18 Հոկտեմբերի 2017 - 21:27
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:

Ալվարդը, Վահրամն ու Ստանիսլավան լոգանք ընդունելիս թունավորվել են
18 Հոկտեմբերի 2017 - 20:24
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9512
 
Լրահոս`