Facebook   Twitter
 
Սիրիայում սպանվել է ԻՊ-ին հարած բրիտանուհին՝ Սպիտակ այրի մականվամբ

Սիրիայում սպանվել է ԻՊ-ին հարած բրիտանուհին՝ Սպիտակ այրի մականվամբ

12 Հոկտեմբերի 2017 - 12:48
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածով, ինչպես ենթադրվում է, սպանվել է «Իսլամական պետությանը» հարած բրիտանուհի Սալլի Ջոնսը՝ Սպիտակ այրի մականվամբ: Այդ մասին գրել է Times թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրների:
Նշվում է, որ Ջոնսին վերացրել են հունիսին Իրաքի հետ սահմանին: Ենթադրվում է, որ ավիահարվածից զոհվել է նաեւ նրա 12-ամյա որդին:

Սալլի Ջոնսը, որը հատնի է նաեւ որպես Ում Հուսեյն Բրիտանիա կամ Սպիտակ այրի, ընդունել է իսլամ եւ իր սիրեցյալի՝ ներգաղթյալ Ջունայիդ Հուսեյնի ազդեցությամբ մեկնել է Սիրիա, որտեղ նրանք միացել են ԻՊ-ին: Ջոնսն իր հետ տարել է նաեւ որդուն:

2015 թվականին Հուսեյնն սպանվել է ավիահարվածից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է. Փարիզում հարգանքի տուրք են մատուցել
21 Փետրվարի 2018 - 21:02
Փարիզի 14-րդ թաղամասի Պլեսանս 11 հասցեում գտնվող բնակարանի մոտ փետրվարի 21-ին հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանին: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ներկա են եղել Փարիզի 14-րդ թաղամասի նախագահ Կարին Պետին, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, «Գաղութացումից ելք» ասոցիացիայի և Ֆրանսիայի հայ վետերանների միության ներկայացուցիչներ:
Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցի ՀՀ ՊՆ պատվիրակությունը
21 Փետրվարի 2018 - 20:59
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին կմեկնի Մոսկվա:
Վթար Մ-5 ավտոճանապարհին
21 Փետրվարի 2018 - 20:50
Փետրվարի 21-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը և առանձնահատկությունները (Տեսանյութ)
21 Փետրվարի 2018 - 20:27
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:
Ամերիկացիները զանգվածաբար ոչնչացնում են իրենց զենքերը Ֆլորիդայի հրաձգությունից հետո
21 Փետրվարի 2018 - 20:12
ԱՄՆ բնակիչները ոստիկանությանն են հանձնում իրենց զենքը կամ ոչնչացնում այն Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի զոհն է դարձել 17 մարդ։
ՔԿ նախագահը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին (Լուսանկարներ)
21 Փետրվարի 2018 - 20:09
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:
Ձերբակալված թմրամոլների ու թմրավաճառների խմբում է եղել «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին
21 Փետրվարի 2018 - 20:08
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13122
 
Լրահոս`
 
 
 
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն