Facebook   Twitter
 
Կարագը կարող է էլի թանկանալ. գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է. ՏՄՊՊՀ ներկայացուցիչ

Կարագը կարող է էլի թանկանալ. գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է. ՏՄՊՊՀ ներկայացուցիչ

12 Հոկտեմբերի 2017 - 14:30
Կարագի թանկացման գործընթացը սկսվել է դեռեւս նախորդ տարվա մայիսից, սակայն այն դեռեւս ընթացքի մեջ է, եւ հնարավոր է՝ թանկացումը շարունակվի:
Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ նշել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը:

Նա ներկայացրել է 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` գների բարձրացում է տեղի ունեցել հիմնականում թարմ մսի, կարագի, ինչպես նաեւ բենզինի շուկաներում: Կարագի գնի կտրուկ թանկացումը պետական պաշտոնյաները բացատրել են եվրոպական շուկայում նույն ապրանքի՝ մասնավորապես Նորզելանդական կարագի գների բարձրացմամբ:

Հաշվի առնելով Եվրոպայում կարագի նկատմամբ պահանջարկի ավելացումն ու գների հետագա բարձրացումը՝ Հանրային խորհուրդը կարեւորել է Հայաստանում կարագի արտադրության նկատմամբ ռազմավարական նոր մոտեցում որդեգրելու եւ այդ ոլորտը հետեւողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանով են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման եւ ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի եւ վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետեւանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթեւացման ուղիները եւ, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երեւույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուծումները կան, մնում է համաձայնության գալ. Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
18 Հուլիսի 2018 - 20:06
Քննարկումներն ընթացքի մեջ են, եւ այսօր ես շտապում եմ նաեւ այդ հանդիպմանը՝ նախարարների մակարդակով, որ գտնենք ընդհանուր լուծումներ:
Դոլարը դեռ թուլանում է. եվրոն էժանացել է շուրջ 5 դրամով
18 Հուլիսի 2018 - 18:04
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 480.30 դրամ՝ նվազելով 0.07 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը
18 Հուլիսի 2018 - 15:50
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը:
Վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները. ՀԿԵ
18 Հուլիսի 2018 - 13:27
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժամ 10 րոպեով ուշացել են Ընկերության Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները:
Վաղը ջուր չի լինի Կապանի որոշ թաղամասերում
17 Հուլիսի 2018 - 22:03
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Կապան քաղաքի՝ Արամ Մանուկյան փողոցի 1-5 համարների եւ նրբանցքի, Արամ Մանուկյան փողոցի, Գրիգոր Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի ջրամատակարարումը։
Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով
17 Հուլիսի 2018 - 11:05
Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ:
Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 17-ին
17 Հուլիսի 2018 - 10:44
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 դրամ նվազագույն և 479.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Microsoft-ը կդադարեցնի ОС Windows 10-ի թարմացման թողարկումը
16 Հուլիսի 2018 - 17:52
2018 թվականի հուլիսից Microsoft Windows 10 օպերացիոն համակարգը կզրկվի ամենամսյա ափդեյթից: Այս մասին հայտնել է Iinforeactor.ru լրատվական ռեսուրսը՝ վկայակոչելով կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչներին:
ՊԵԿ-ը փոշմանել է, որոշել է չհրապարակել ստուգված 8 գազալցակայանների բոլոր տերերի անունները
16 Հուլիսի 2018 - 15:29
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 675
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական