Facebook   Twitter
 
Իր տված «հրամանով» այսքան տարի ապրել եմ. Ջիվան Գասպարյանը դարձավ 89 տարեկան

Իր տված «հրամանով» այսքան տարի ապրել եմ. Ջիվան Գասպարյանը դարձավ 89 տարեկան

12 Հոկտեմբերի 2017 - 16:08
Դուդուկահար, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն այսօր նշում է ծննդյան 89-րդ տարեդարձը: Aysor.am-ը, շնորհավորելով համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտին, հետաքրքրվեց՝ որտեղ և ի՞նչ միջավայրում է պատրաստվում անցկացնել տոնական իր օրը:
«Քանի որ հաջորդ տարին ինձ համար հոբելյանական է, կլոր տարիք է, որոշեցի այս տարի առանձնահատուկ ոչինչ չանել: Տանն եմ, ընտանիքիս հետ, ով էլ կհիշի, կգա, կշնորհավորի՝ շնորհակալ կլինեմ: Իսկ, այ, 90 ամյակիս կարելի է մեծ միջոցառում անել», - մեզ հետ զրույցում նշեց հոբելյարը:

Անվանի երաժիշտին տարիքը բոլորովին չի անհանգստացնում: Նկատում է՝ այդ թիվը միայն ԶԱԳՍ-ի համար է, որպեսզի իմանան, թե ամուսնացողը քանի տարեկան է, մնացյալ հարցերում կարևոր չէ:

«Պետք է տարիքի մասին մոռանալ ու ապրել հանգիստ ու խաղաղ: Ես հենց այդպես էլ անում եմ, տարիքին ուշադրություն չեմ դարձնում ու չեմ մտածում այդ մասին: Նույնիսկ, երբ հարցնում են, թե քանի՞ տարեկան եմ, չեմ պատասխանում: Կյանքն ինձ համար առանց այդ թվերի էլ հետաքրքիր է. շրջագայում եմ աշխարհում, համերգային միջոցառումների եմ մասնակցում, փորձում եմ նոր ծրագրեր իրագործել», - նկատեց նա:

Ի դեպ, Ջիվան Գասպարյանը բարեգործական երաժշտական դպրոց է հիմնում ծնողազուրկ երեխաների համար: Նպատակն է՝ որբ երեխաներին անվճար հիմունքներով ծիրանափողի հրաշքներին ծանոթացնել: Գուցե հենց նրանց մեջ է ապագա աշխարհահռչակ երաժիշտը թաքնված:

«Դպրոցի կառուցման գլխավոր հովանավորը Յունիբանկի բաժնետերերից Գագիկ Զաքարյանն է: Կառուցման, բետոնապատման աշխատանքներն ավարտվել են, մնում են ներսի հարդարման աշխատանքները: Իմ աշակերտները կլինեն մանկատների երեխաները, նաև այն փոքրիկները, որոնց ծնողները հնարավորություն չունեն նրանց վճարովի դասերի ուղարկել: Շատ ճիշտ կլինի ձեռք մեկնել մարդկանց, ովքեր օգնության ու աջակցության կարիք ունեն», - տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Ժողովրդական արտիստը դեռ կեսգիշերից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ է ստացել ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի գործընկերներից ու ընկերներից:

Նկատառմանը՝ որո՞նք են 89 տարիների նրա գլխավոր ձեռքբերումներն ու բացթողումները, նաև՝ ո՞րն է ամենահիշվող ծննդյան տարեդարձը, խոստովանեց.

«Բացթողումները շատ-շատ են: Մարդը միշտ ցանկանում է ինչ-որ լավ բան անել, բայց մի կյանքը բավարար չէ բոլոր մտահղացումներն իրականացնելու համար: Ինչքան հասցնում եմ՝ անում եմ: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, արել եմ այնքան, որքան Աստված ինձ հնարավորություն ու շնորք է տվել: Շատ, թե քիչ՝ չգիտեմ… Հիշվող ծննդյան տարեդարձների առումով էլ կասեմ՝ դրանք շատ տարբեր են անցել՝ ինքնաթիռում, բեմում, օտար երկրներում, տանը… Բոլոր տարիքներս էլ շատ գեղեցիկ են սկսվել, ու կապ չունի՝ սեղանին մեկ խնձոր ու մի բաժակ գինի է եղել, թե՞ ուտեստների տեսականի: Ինձ համար հեչ կարևոր չի, որ մարդիկ գան, ճառեր ասեն: Նվերների նկատմամբ էլ սեր չունեմ, չեմ սպասում, որ ինձ շռայլ նվերներ անեն: Չեմ սիրում մարդկանց նեղություն պատճառել: Հեռախոսազանգից ու մի քաղցր, անկեղծ խոսքից էլ շնորհակալ եմ»:

Ջիվան Գասպարյանը պահանջկոտ չէ ու իր համար շատ բան չի խնդրում Աստծուց, միայն նկատում է՝ Աստված իրեն ոնց պահել է, թող այդպես էլ պահի:

«Իր տված «հրամանով» այսքան տարի ապրել եմ, ստեղծագործել ու կարողացել աշխարհին ներկայացնել փոքրիկ ծիրանափողը, ինչի համար արդեն իսկ շատ շնորհակալ եմ: Ինչ-որ Աստված կկամենա, այդպես էլ կլինի: Մարդու ցանկությունները շատ են, բայց պետք է պահանջները շատ չլինեն: Անձամբ ես պահանջկոտ չեմ, մտածում եմ՝ լինող բանը կլինի, չլինողը՝ ոչ: Մարդիկ, երբեմն այդ ամենը չհասկանալով, բարդացնում են սեփական կյանքը: Չեմ ասում, թե մարդը պետք է պորտաբույծ լինի, չաշխատի, չմտածի, խոսքս բոլորովին էլ այդ մասին չի: Ուղղակի, եթե ինչ-որ բան քո ղսմաթը չի, քոնը չի, ապա մի մտիր դրա մեջ, զոռով մի փորձիր հասնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց աշխարհահռչակ երաժիշտը:

Aysor.am
 
Նմանատիպ նորություններ
Գարիկ Մարտիրոսյանի կինը կարճ կիսատաբատով լուսանկար է հրապարակել ու կատակել
20 Հունիսի 2018 - 22:48
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հաճախ է մեզ ուրախացում Instagram-ում իր գրառումներով:
Պրիյանկա Չոպրան «փայլել է» Նյու Յորքում
20 Հունիսի 2018 - 20:42
Դերասանուհի Պրիյանկա Չոպրան, ով հատկապես վերջին շրջանում անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում է, Նյու Յորքում փայլել է իր գլխապտույտ առաջացնող կերպարով:
Դերասան Յուրի Արոյանը մահացած է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում
20 Հունիսի 2018 - 19:57
«Բանդիտային Սանկտ Պետերբուրգ» հեռուստասերիալի դերասան Յուրի Արոյանը մահացած է հայտնաբերվել Սանկտ-Պետերբուրգում: Դերասանի մարմինն առանց բռնի մահվան արտաքին նշանների հայտնաբերել են հունիսի 19-ին Պոչտամսյակա փողոցի թիվ 6 շենքի բնակարանում: Հարեւանները հայտնել են, որ դերասանը չարաշահում էր ալկոհոլը:
Հիասքանչ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում
20 Հունիսի 2018 - 19:03
Լոս Անջելեսի պապարացիները շարունակում են հետևել Քարդաշյան-Ջեններ գերդաստանի ներկայացուցիչների բոլոր տեղաշարժերին։
Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է երազանք պահում
20 Հունիսի 2018 - 19:02
Քարդաշյանների գերդաստանի յուրաքանչյուր ներկայացուցչի առօրյան հետաքրքիր է հանրության համար, իսկ նորությունները՝ սպասված: Հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը Instagarm-ի իր միկրոբլոգի story բաժնում տեղադրել է լուսանկարներ Հռոմից:
Հայկ Ստվերի նոր երգը` «Աջից, ձախից» (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 18:27
«Իմ քայլը» երգի հայտնի հեղինակ Հայկ Ստվերը նոր երգ է գրել։

Շորտ և կեդեր. այսպիսի Պուգաչովա դուք դեռ չեք տեսել
20 Հունիսի 2018 - 18:09
Վերջին ժամանակներում Ալլա Պուգաչովան ավելի շատ փորձարկումներ է անում ոճի մեջ և ապացուցում, որ տարիքը չի խոչընդոտում զգեստապահարանում վառ, համարձակ զգեստներ ունենալուն՝ գրում է interesnoznat.com-ը:
Անի Լուպեի եւ կիսամերկ Հայկ Մարությանի զվարճալի լուսանկարը
20 Հունիսի 2018 - 16:30
Երևանի Պետական Կամերային Թատրոնի դերասանուհի Անի Լուպեն Instagram-ի իր էջում հումորային լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած զվարճալի լուսանկարում Անին Հայկ Մարությանի եւ Իշխան Ղարիբյանի հետ է: Դերասանուհին իր միկրոբլոգի հումորային հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:
Դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել սեփական բնակարանում
20 Հունիսի 2018 - 15:47
«Улица разбитых фонарей» սերիալի դերասան Յուրի Արոյանին գտել են մահացած նրա սեփական բնակարանում, հայտնում է ИА Nation News տեղեկատվական գործակալությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 599
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում
Միջազգային, Սպորտ, Հասարակություն