Facebook   Twitter
 
Հանդարտ հոսող ջրերը Շատինում  դարձյալ պղտորվում են

Հանդարտ հոսող ջրերը Շատինում դարձյալ պղտորվում են

12 Հոկտեմբերի 2017 - 17:25
HayNews.am-ը կրկին դատապարտում է վերջին օրերին, նախ «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանի, այնուհետև Վայոց ձորի մարզի Շատին համայնքում armday.am-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերը և կոչ անում բոլոր նրանց, ում նյարդերը ամուր չեն, իրենց զայրույթն ու ուժը թող օգտագործեն սեփական շրջապատում:
Նշենք, որ մեզ են դիմել Վայոց ձորի մարզի խոշորացված Շատին համայնքի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները և նրանց սատարող մի խումբ բնակիչներ: Նամակագիրները մտահոգված են և նշում են, որ այս օրերին փորձ է արվում նախընտրական լարված մթնոլորտ ստեղծել երբեմնի հաշտ ու համերաշխ ապրող համայնքում:

Հանդարտ հոսող ջրերը դարձյալ պղտորվել են. Արդեն իսկ մեկնարկած նախընտրական թոհուբոհի հոլովույթում շրջանառության մեջ է դրվում Շատինի գործող համայնքապետի մրցակից թեկնածուների մասին տարիներ առաջ նկարահանված կամ հրապարակված նյութերը, որոնք էլ ավելի են շիկացնում առանց այն էլ լարված մթնոլորտը: Թե իրականում ինչ իրավիճակ է, կպարզենք, երբ մեր ստեղծագործական խումբը կայցելի Շատին և հարակից բնակավայրեր, հանդիպումներ են նախատեսված ինչպես մեզ դիմած նամակագիրների, այնպես էլ առաջադրված թեկնածուների հետ:

Այս օրերին «մեղադրանքներ» են հնչեցվում Շատինի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանի հասցեին, ով ևս գրանցված է որպես համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք ուսումնասիրում ենք ներկայացված բոլոր «մեղադրանքները» և համապատասխան գրություներ ենք ուղարկել պատկան մարմիներին, պարզելու թե որքանով են հավաստի հրապարակ նետված «մեղադրանքները»: Մենք խոշորացույցի տակ ենք վերցրել Սմբատյանի 2005-16թթ. պաշտոնավարման ընթացքի գործունեությունը, հանրությանը կներկայացնենք հիմնավորված և ստույգ փաստեր:
Հիշեցնենք, որ Եղեգիսում կմիավորվեն 12 համայնքներ՝ կենտրոնը կլինի Շատինը:

Կմիավորվեն՝ Շատին (բնակիչ՝ 1833, ընտրող՝ 1383), Աղնջաձոր (բնակիչ՝ 430, ընտրող՝ 346), Արտաբույնք (բնակիչ՝ 1073, ընտրող՝ 806), Գողթանիկ (բնակիչ՝ 202, ընտրող՝ 153), Եղեգիս (բնակիչ՝ 425, ընտրող՝ 338), Թառաթումբ (բնակիչ՝ 484, ընտրող՝ 398), Հերմոն (բնակիչ՝ 215, ընտրող՝ 157), Հորբատեղ (բնակիչ՝ 271, ընտրող՝ 205), Հորս (բնակիչ՝ 261, ընտրող՝ 229), Սալլի (բնակիչ՝ 260, ընտրող՝ 190), Վարդահովիտ (բնակիչ՝ 250, ընտրող՝ 201), Քարագլուխ (բնակիչ՝ 827, ընտրող՝ 637) համայնքները:

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԿԸՀ-ն գրանցել է 4 թեկնածու՝ Շատին համայնքի գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին (ՀՀԿ), Շատին համայնքի նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանին (ՀՀԿ), Քարագլուխ համայնքի գործող գյուղապետ Արթուր Ստեփանյանին (ՀՀԿ) և Արտաբույնք համայնքի գործող գյուղապետ Արմեն Սետրակյանին (անկուսակցական):

Ձևավորվող փնջում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 5043 է, բնակչության թիվը՝ 6531:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից «Զիմն» ազատ արձակվեց (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 15:32
«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից Հարություն Սարիբեկյանը՝ «Զիմը», քիչ առաջ ազատ արձակվեց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Սարիբեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել:
Միկրոավտոբուսում գողացել են 59-ամյա կնոջ դրամապանակը
22 Հունիսի 2018 - 15:28
Հունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Րաֆֆու եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Գեղամ Վ.-ին:
Վալերի Օսիպյանը Գյումրու ոստիկանապետ է նշանակել
22 Հունիսի 2018 - 15:15
Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։
Ինչպես է անցել Նիկոլ Փաշինյանի և կառավարության նոր անդամների խնջույքը (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 15:12
Օրեր առաջ «Վան» ռեստորանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության անդամների առաջին մեծ խնջույքը: Առիթ է հանդիսացել կուսակցության երկու անդամների ծննդյան տարեդարձը, ինչպես նաև նրանցից մեկի մկրտությունը:

Լեհաստանում փոթորկի պատճառով տուժել է առնվազն 10 մարդ, կա 1 զոհ
22 Հունիսի 2018 - 15:09
Առնվազն 10 մարդ է տուժել անցած գիշեր Լեհաստանին պատուհասած փոթորկի պատճառով, հաղորդվում է նաև մեկ զոհի մասին, գրում է РИА Новости գործակալությունը։
Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից
22 Հունիսի 2018 - 15:07
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
22 Հունիսի 2018 - 15:05
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Բրեժնևան համացանցում ինտիմ կադրեր է ցուցադրել
22 Հունիսի 2018 - 15:03
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան իր երկրպագուներին շատ լուսանկարներ է ցույց տվել Կոնստանտին Մելաձեի հետ:
Նազենի Հովհաննիսյանի «երեւանյան ոճով» հմայիչ լուսանկարը
22 Հունիսի 2018 - 15:00
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է երեւանյան փողոցներից մեկում, իսկ դերասանուհու հետեւի ֆոնին կատու է պատկերված:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12009
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռեփեր Face-ը բանակ է գնում
Մշակույթ, Հասարակություն