Facebook   Twitter
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է դերասան Ջոն Մալկովիչին

12 Հոկտեմբերի 2017 - 17:26
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին և նրա տիկնոջը` ուղեկցությամբ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ջոն Մալկովիչին հայ ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև փառատոնի բացմանը Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից կատարված ասմունքի համար, ինչը հայ հանդիսատեսին անմոռանալի զգացումներ է պարգևել և մեծ խանդավառություն առաջացրել:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դարերի ընթացքում հայ ժողովրդի զորավոր հավատքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը, որն իր բարձրարժեքությամբ կարևոր տեղ է գրավում համաշխարհային մշակույթի մեջ:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաև, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում նման մշակութային ձեռնարկների կազմակերպումը մեծ մխիթարություն է ժողովրդի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ հասարակությունը շարունակում է ապրել մշակութային կյանքով` հաղորդ դառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների ստեծագործություններին ու ձեռնարկներին:

Անվանի դերասանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ խոսքերի համար` իր ուրախությունն արտահայտելով Հայաստանում գտնվելու առիթով: Անվանի դերասանը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև իր ապագա ծրագրերը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Ջոն Մալկովիչի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությանը և հայ ժողովրդի կյանքում նրա դերակատարությանը, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ջոն Մալկովիչին մաղթեց հաջողությամբ շարունակել իր առաքելությունն արվեստի բնագավառում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաստաբանը հաղթել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տրանսպորտային տեսչությանը.վարչական ակտը ճանաչվել է անվավեր
18 Նոյեմբերի 2017 - 00:22
Թիվ ՎԴ/7067/05/17 վարչական գործով ըստ հայցի Մարտիրոս Իշխանյանի (ներկայացուցիչ Արկադի Հովհաննիսյան) ընդդեմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 28.12.2016թ. ընդունված <<Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին>> թիվ 003088-Ն/1 որոշումը բեկանվել է:
Ջիգարխանյանի կինը խլել է նրա ունեցվածքը, իսկ թատրոնը նրան բաժին չի հասնի. Արթուր Սողոմոնյան (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2017 - 22:18
Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:

Լուսանկար. Շուշանը մի կողմից ցուցադրում է իր գեղեցկությունը, մյուս կողմից՝ փնթիությունը
17 Նոյեմբերի 2017 - 21:53
Boomnews.am-ը գրում է. Այն, որ Շուշան Երիցյանը գեղեցկուհի է դա չի քննարկվում, ավելին՝ Շուշանը հնարավորինս փորձում է չթաքցնել իր գեղեցկությունը, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ չի թաքցնում իր մարմնի մի քանի մասերը։
Լիլուն ցուցադրել է սլացիկ ոտքերը
17 Նոյեմբերի 2017 - 21:08
Մինչ մենք Երևանում պատրաստվում ենք ձմռանը, արևոտ Լոս Անջելեսում բնակվող Լիլուն հերթական սադրիչ լուսանկար է հրապարակել:
Բուլղարիայում ոստիկանները XII դարի ոսկե գանձ են գտել
17 Նոյեմբերի 2017 - 20:30
Բուլղարիայում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ գանձ է հայտնաբերվել։ Գտածոն իրենից ներկայացրել է XII դարի ոսկե արտեֆակտներ՝ 3 կգ ընդհանուր քաշով։
Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա
17 Նոյեմբերի 2017 - 20:24
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը:
«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Էվա Խաչատրյանի կարծիքով ներկայացումը երկար կյանք է ունենալու
17 Նոյեմբերի 2017 - 19:51
Երեւանի պետական կամերային թատրոնում դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը հուշում են`«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»: Սա թատրոնի նոր ներկայացումն է, որտեղ կանայք քննարկում եւ բարձրաձայնում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, որոնց մասին առօրյայում հաճախ են կանայք խոսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման հեղինակ Արա Երնջակյանի մտահղացմամբ`աղջիկները համախմբվել եւ որոշել են ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):
Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ
17 Նոյեմբերի 2017 - 19:40
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8549
 
Լրահոս`