Facebook   Twitter
 
ԵՄ դեսպանները պայմանավորվել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ

ԵՄ դեսպանները պայմանավորվել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ

12 Հոկտեմբերի 2017 - 17:40
ԵՄ դեսպանները պայմանավորվել են հռչակագրի շուրջ, որը կընդունվի Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում։
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացած նիստից հետո իր թղթակցի տեսած հռչակագրի նախագիծը։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ ԵՄ–ն ճանաչում է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ձգտումներն ու եվրոպական ընտրությունը։

Հռչակագրի նախագծի տեքստը կուղարկվի «Արեւելյան գործընկերության» ծրագրի բոլոր 6 անդամներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային։

Նախագծի տեքստը պետք է որ լուրջ փոփոխությունների չենթարկվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, քանի որ ԵՄ 28 անդամները դժվար թե նորից հավաքվեն տեքստը քննարկելու համար։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էմիլի Ռատակովսկին՝ բաց ֆոտոշարքում
17 Նոյեմբերի 2017 - 23:01
Գեղեցկուհի մոդել Էմիլի Ռատակովսկին գայթակղիչ ֆոտոշարքում է նկարահանվել, որում ներկայացրել է սեփական ապրանքանիշի ներքնաշորերն ու լողազգեստները։
Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունից հետո իտալացի նյարդավիրաբույժը հրաժարվել է վիրահատել ռուս ծրագրավորողին
17 Նոյեմբերի 2017 - 22:59
Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն չի իրականացնի ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովի գլխի փոխպատվաստման վիրահատությունը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ինքը Սպիրիդոնովը:

Արգենտինայի ափերին ռազմական սուզանավ է անհետացել (տեսանյութ)
17 Նոյեմբերի 2017 - 22:14
Արգենտինայի Ռազմածովային ուժերին պատկանող «Սան Խուան» մարտական սուզանավն անհետացել է հարավամերիկյան երկրի ափերի մոտակայքում:
Ինդոնեզիայում բացված ճաշարանն աղքատներին առաջարկում է ուտելիքի դիմաց վճարել աղբանոցից հավաքված թափոններով
17 Նոյեմբերի 2017 - 21:08
Ինդոնեզիայի Սեմարանգ քաղաքում գործող արտասովոր ռեստորանը աղքատության ճիրաններում հայտնված տեղացիներին աջակցելու նոր առաքելություն է սկսել:

Լիբանանը կպատասխանի արտաքին միջամտության ցանկացած փորձի
17 Նոյեմբերի 2017 - 19:42
Լիբանանի իշխանությունները կխափանեն արտաքին միջամտության ցանկացած փորձ, նախազգուշացրել է երկրի արտգործնախարար Ջուբրան Բասիլը։
Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ կանցկացնեն՝ բալիստիկ հրթիռների հարվածներին համատեղ արձագանքը մշակելու համար
17 Նոյեմբերի 2017 - 19:31
Ռուսաստանի ու Չինաստանի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որպեսզի մշակեն արձագանքը բալիստիկ հրթիռների պատահական կամ սադրիչ հարվածներին, հայտնում է ՌԲԿ-ն։
Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ
17 Նոյեմբերի 2017 - 19:06
Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ:
Իրաքի բանակը Ռավա քաղաքի ազատագրումից հետո կշարունակի պայքարն ԻՊ-ի դեմ
17 Նոյեմբերի 2017 - 18:07
Իրաքի զորքերը կշարունակեն «Իսլամական պետության» գրոհայինների հետապնդման գործողությունը այնքան ժամանակ, մինչեւ երկիրն ամբողջությամբ ազատվի ահաբեկչությունից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկրում ահաբեկիչների վերջին հենակետն ազատագրելուց հետո հայտարարել է բանակի հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2899
 
Լրահոս`