Facebook   Twitter
 
Գարեգին Բ-ն ընդունել է շփման գծում ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին

Գարեգին Բ-ն ընդունել է շփման գծում ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին

12 Հոկտեմբերի 2017 - 18:13
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորը, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու մաղթանքները բերելով քաջարի հայորդուն, նշեց, որ մեծ մխիթարություն է որեւէ կերպ զորավիգ լինել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած արիասիրտ զավակներին, որոնց ծառայությամբ ապահով եւ անվտանգ են պահվում հայրենյաց սահմանները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսուհետ եւս կշարունակի աջակցություն ցուցաբերել վիրավոր զինվորներին իրենց բուժման եւ ապաքինման հարցում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի գործունեությունը կդադարեցվի՞. քննիչը դիմել է դատախազին
22 Նոյեմբերի 2017 - 11:17
Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քննիչը Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել է դատախազություն:
Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին
22 Նոյեմբերի 2017 - 11:15
Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը:
Կանխվել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման 2 փորձ. ՊԵԿ
22 Նոյեմբերի 2017 - 11:03
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա
22 Նոյեմբերի 2017 - 10:53
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա՝ 44 տղա, 32 աղջիկ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
22 Նոյեմբերի 2017 - 10:39
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Առավոտյան աշխատանքի էի գնում, երբ ավտոբուս բարձրացավ ձեռնափայտով մի տարեց տղամարդ․ Վարորդի արարքը իսկապես հարգանքի է արժանի
22 Նոյեմբերի 2017 - 10:30
Առավոտյան գնում էի ավտոբուսով աշխատանքի, եթե անկեղծ շատ վատ տրամարդություն ունեի և կարծես արդեն առավոտյան հոգնած լինեի։ Այդ ամենի հետ մեկտեղ ուշանում էի աշխատանքից։ 2-րդ կանգառում ավտոբուս բարձրացավ մի ձեռնափայտով տարեց տղամարդ։ Նա հանեց գրպանից մետաղդրամները և սկսեց հաշվել դրանք։
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած
22 Նոյեմբերի 2017 - 10:25
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոթվար. «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոգեւորականը բացասաբար է արտահայտվել Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի պսակադրության մասին
22 Նոյեմբերի 2017 - 10:20
Հանգստյան օրերին Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը պսակադրվել են եկեղեցում։ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը եկեղեցական օրհնանք են ստացել իրենց ամուսնության համար ։Արարողությանը ներկա էին նրանց երեխաները՝ Գարին ու Ելիզավետան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8583
 
Լրահոս`