Facebook   Twitter
 
«Խոսրովի անտառ»-ում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել արգելոցի աշխատակցին

«Խոսրովի անտառ»-ում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել արգելոցի աշխատակցին

12 Հոկտեմբերի 2017 - 18:54
«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործով արդեն կա մեղադրյալ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ արգելոցի մի աշխատակցի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել): Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են:
Նշենք, որ օրեր առաջ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Խոսրովի» անտառում բռնկված հրդեհի պատճառների մասին մասնավորապես ասել էր. «Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին»։

NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. Բացառիկ երևույթ
18 Օգոստոսի 2018 - 20:05
Օգոստոսին Լուսինը կմոտենա չորս մոլորակներին: Անամպ եղանակին հնարավոր կլինի դիտել այդ տեսարանը՝ գրում է telegraf.com-ը:
«Երկաթյա» երկնքով մոլորակ է հայտնաբերվել
17 Օգոստոսի 2018 - 23:50
Գիտնականների միջազգային խումբը էկզոմոլորակ է հայտնաբերել՝ մթնոլորտում երկաթի բարձր պարունակությամբ:
Ինդոնեզիայում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա
17 Օգոստոսի 2018 - 15:51
Ինդոնեզիայի Ռիաու նահանգում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա, գրում է РИА Новости գործակալությունը։
Ամփոփվել են բնապահպանության ոլորտում 100 օրում կատարված աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 13:38
Հայաստանի Հանրապետության բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը:
«Դիլիջան ազգային պարկ»-ում անտառահատումների գործ. եւս 2 անտառապահի մեղադրանք է առաջադրվել
15 Օգոստոսի 2018 - 19:25
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու պահաբաժինների անտառապահների:
Հատել են 21 ծառ՝ պետությանը պատճառելով 2.567.500 դրամի վնաս. հարուցվել է քրգործ
14 Օգոստոսի 2018 - 15:08
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժինների տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Տիգրան Ավինյանի գրասենյակից «Լիդիան Արմենիա»–ի աշխատակիցներին խնդրել են սպասել
13 Օգոստոսի 2018 - 15:02
Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 13-ին, բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողների հետ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը:
Առաջին անգամ Հայաստանում որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս
09 Օգոստոսի 2018 - 14:42
Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման:
Նոր Հայաստանում ապօրինի անտառահատումներ չպետք է լինեն (Տեսանյութ)
09 Օգոստոսի 2018 - 10:06
Կառավարությունում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման խնդիրները: Վարչապետն ասել է՝ բնապահպանական երկու ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ, և պետք է այն կանգնեցնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 93
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. Բացառիկ երևույթ
Հասարակություն, Բնապահպանություն