Facebook   Twitter
 
Զինված խմբի գործով կալանավորված ազատամարտիկ «Զիմը» մեկ շաբաթ է՝ հացադուլի մեջ է

Զինված խմբի գործով կալանավորված ազատամարտիկ «Զիմը» մեկ շաբաթ է՝ հացադուլի մեջ է

12 Հոկտեմբերի 2017 - 19:02
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») շարունակում է հոկետմեբրի 5-ից սկսած հացադուլը:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, որտեղից նշեցին, որ ազատամարտիկի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է:

Հարություն Սարիբեկյանը հացադուլով բողղոքում է քրեական գործից եւ պահանջում է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

NEWS.am
 
Նմանատիպ նորություններ
Դերասանուհի եւ «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսակիր Արմինե Մանուկյանն իր գեղեցիկ կազմվածքի մասին
18 Հոկտեմբերի 2017 - 16:42
NEWS.am STYLE-ի «Հմայքի գաղտնիքներ» խորագրի այսօրվա հերոսուհին «Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի, բալետի պարուհի եւ «Չորրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսակիր Արմինե Մանուկյանն է:
145 կգ կշռող կինը նստել է զարմուհու վրա և խեղդել նրան
18 Հոկտեմբերի 2017 - 16:35
Ամերիկուհուն մեղադրել են սպանության մեջ‚ քանի որ նա նստել է իր զարմուհու վրա: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Այրվել են հավաբունն ու զուգարանը
18 Հոկտեմբերի 2017 - 16:31
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ և 7-րդ փողոցների մոտակայքում այրվում են տնակ և խոտածածկ տարածք:
Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին
18 Հոկտեմբերի 2017 - 16:29
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ
18 Հոկտեմբերի 2017 - 16:24
ՀՀ ոստիկանության Եր7ան քաղաքի վարչությունը հոկտեմբերի 17-ին ամփոփել է 2017թ. անցած 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
«Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում». Արցախի պետնախարար
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայկական տոլման աշխարհի ամենահամեղն է. Գարիկ Մարտիրոսյանի կինը տոլմա է պատրաստել
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինստագրամյան իր էջի Story բաժնում ներկայացրել է իր պատրաստած թփով տոլման` նշելով, որ հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է:
Արտակարգ դեպք՝ «Ծղոտներ»-ում. 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնաբերվել է երկտող
18 Հոկտեմբերի 2017 - 16:06
Երեւանում, հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ եւ ձախ նախաբզկի կտրած-քերծած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8285
 
Լրահոս`
 
 
 
 
 
Լևոն Հայրապաետյանը՝ Արցախում (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական