Facebook   Twitter
 
ՀՀ–ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա

ՀՀ–ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա

12 Հոկտեմբերի 2017 - 19:24
Այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ն նշում են Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության 25-ամյակը։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ ընթացիկ տարվա համար Հայաստանը ԱՄՆ կողմից ստանալու է 17 միլիոն դոլար ֆինանսավորում՝ երկրում իրենց ծրագրերի իրականացման համար։

«Այդ միջոցները կուղղվեն տուրիզմի զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկի ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» տվյալների Հայաստանը կոռուպցիոն առումով ռիսկային երկիր է, լավ դիրքերում չի գտնվում, այդչափ օգնություն տրամադրելով Հայաստանին՝ մտավախություն չունեն, որ դրանք մսխվելու են, այլ ոչ թե ծառայելու են նպատակին, Դեբորա Գրեզերն այսպես արձագանքեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, որոնք միգուցե փոքր քայլեր են, բայց, մեր գնահատմամբ, դրանք ճիշտ ուղղությամբ տարվող քայլեր են»:

Նա նաև նշեց, որ մոտ օրերս ինքն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախատեսում են հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետի հետ, որպեսզի քննարկեն Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն գործողությունները։

«Մենք՝ որպես միջազգային զարգացման գործակալություն չենք ցանկանում առաջատար դիրք գրավել այդ աշխատանքների կատարման հարցում, այլ ցանկանում ենք օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Մենք այժմ գտնվում ենք քննարկման փուլում, թե ինչ նպատակների կարող ենք ուղղել մեր կողմից հատկացվելիք 800 հազար դոլարը»,- շեշտեց նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տեղի ունեցավ հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը
12 Դեկտեմբերի 2017 - 11:55
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը։ Թափանցիկության և բարեխղճության պաշտպաններն ու քաղաքացիները, ովքեր պայքարել են կոռուպցիայի դեմ, մրցանակներ ու պարգևներ ստացան միջոցառման ժամանակ։
Արցախում մահացած զինծառայողը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր. ծառայել էր ՌԴ-ում եւ վերադարձել Հայաստան (ֆոտո)
12 Դեկտեմբերի 2017 - 11:50
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից դեկտեմբերի 11-ին արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, նա ընտանիքի հետ բնակվում էր այնտեղ:
Վայրի փիղը ոտնակոխ է արել սելֆիի սիրահարին
12 Դեկտեմբերի 2017 - 11:48
Վայրի փիղը ոտնակոխ է արել սելֆիի սիրահարին. Հնդկական Օդիշա (նախկին Օրիսա) նահանգում վայրի փիղը ոտնակոխ է արել երիտասարդին, ով փորձել է նրա ֆոնին սելֆի անել, հայտնում է Pragativadi պարբերականը։
2018թ. հոկտեմբերին Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահը. դեսպան
12 Դեկտեմբերի 2017 - 11:43
2018թ.-ի հոկտեմբերին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան, այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Փարիզում բացվել է առաջին նուդիստական ռեստորանը
12 Դեկտեմբերի 2017 - 11:39
Փարիզում՝ խաղաղ մի փողոցում, բացվել է «O՛naturel» անվանմամբ առաջին նուդիստական ռեստորանը։ Հաստատությունում մատուցում են ծովամթերքներ, ֆուա-գրա և լոբստերներ։ Հաճախորդները նստած են այնտեղ ամբողջովին մերկ։
Իտալացի լարախաղացն անցել է Տիբր գետի վրայով (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2017 - 11:34
Հայտնի իտալացի ռեկորդակիր լարախաղաց Անդրեա Լորենին դարձել է առաջին մարդը, որն անցել է Տիբր գետով ձգվող ճոպանի վրայով: Այն ամրացված է եղել 20 մետր բարձրությամբ, փոխանցում է RT-ն:

Նյու Յորքի պայթյունի գործով կասկածյալը հայտնել է ահաբեկչական ակտի պատճառների մասին. NYT (Լուսանկարներ)
12 Դեկտեմբերի 2017 - 11:28
Նախօրեին Նյու Յորքի Մանհեթեն շրջանի կենտրոնում պայթյունի իրականացման համար կասկածվող 27-ամյա Աքայեդ Ուլլահը գործով զբաղվող քննիչներին հայտնել է, որ իր արարքով փորձել է վրեժ լուծել ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցրած հարվածների համար:
Թուրքիայի վարչապետը պնդել է, որ Թրամփը Երուսաղեմի հարցով Էրդողանին չի զանգահարել, քանի որ «համարձակություն չի ունեցել»
12 Դեկտեմբերի 2017 - 11:23
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ «համարձակություն չի ունեցել», այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
Թրամփը ցանկանում է տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկել
12 Դեկտեմբերի 2017 - 11:07
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տիեզերագնացներին կրկին Լուսին, իսկ հետո՝ Մարս ուղարկել, հայտնում է Associated Press-ը՝ մանրամասնելով, որ 71-ամյա ղեկավարն արդեն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17828
 
Լրահոս`
 
 
Վայրի փիղը ոտնակոխ է արել սելֆիի սիրահարին
Միջազգային, Հասարակություն