Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

12 Հոկտեմբերի 2017 - 20:43
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը:
Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին:

Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքները (Լուսանկարներ)
16 Հուլիսի 2018 - 23:41
Հովանոցի պատմությունը, որը ֆուտբոլի ԱԱ փակման արարողության ժամանակ չէր բավականացրել, որպեսզի անձրևից պաշտպաներ բոլոր քաղաքական գործիչներին, բացատրվում է «բարձր կանոնակարգի» առանձնահատկություններով,– գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։
Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան
16 Հուլիսի 2018 - 23:28
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում անդրադարձել է տեղի ունեցած ընտրությունների վերլուծությանն ու Թուրքիայի առկա իրավիճակին։
«Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները
16 Հուլիսի 2018 - 23:21
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է առաջիկա ընտրություններն անցկացնել բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բացառելու կրկնաքվեարկությունները:
Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսն առանց միջադեպի չի անցել (Տեսանյութ)
16 Հուլիսի 2018 - 23:18
ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների համատեղ մամուլի ասուլիսին Գաղտնի ծառայության գործակալները ուժով դուրս են բերել դահլիճից մի լրագրողի, ով իր բողոքն էր արտահայտում ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեմ:
Պուտինը պատմել է Ղրիմի հարցով Թրամփի դիրքորոշման մասին
16 Հուլիսի 2018 - 22:06
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի միացումը Ռուսաստանին անօրինական է համարում. Մոսկվան այլ դիրքորոշում ունի: Այս մասին Հելսինկիում իր ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վաղն ԱԺ-ում քննարկվելու են ՀՀ ԸՕ բարեփոխումները
16 Հուլիսի 2018 - 22:05
Հուլիսի 17-ին՝ ժամը 12-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին
16 Հուլիսի 2018 - 21:59
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարպերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։
Համագործակցության համաձայնագիր և քննարկում Արցախում նախատեսվող բիզնես համաժողովի շուրջ. Արմեն Ավակ Ավակյանն Արցախում է
16 Հուլիսի 2018 - 21:52
Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունից:
Պուտինը Թրամփին նվիրել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը
16 Հուլիսի 2018 - 20:55
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրել է 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4363
 
Լրահոս`