Facebook   Twitter
 
Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

12 Հոկտեմբերի 2017 - 22:41
Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է: Առաջին արձագանքների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:
«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության և գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միևնույն ոգևորությունն ունենան: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչև վերջ, համենայն դեպս՝ դեռևս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգևորող է»,- նշեց Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որևէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, և հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.
«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, և դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միևնույն է, դրանց կողքին կան նաև բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել և այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ և փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:
Այս թեման շարունակելով՝ Հ. Մարությանը նշեց նաև, որ որևէ բան ստեղծելիս՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի նկարահանման ընթացքը թիմին հաճելի և հարմարավետ լինի.
«Մեզ համար սկզբունքի հարց է, որ մեր կատարած գործը լինի գերպրոֆեսիոնալ, որպեսզի այն համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ մեկի արածը քննարկել, ապա իմ աշխատանքում ես պետք է շատ հաջողեմ, որպեսզի հաջորդ անգամ էլ տեղ ունենամ խոսելու: Մեր թիմիում հավաքված են մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է նվիրված են այս գործին, մենք կարող ենք կիսատ քնել, ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնել, բայց ժողովրդի համար լավ գործեր ստեղծել, իսկ սա ես համարում եմ հայրենասիրություն: Մենք անձնվեր աշխատանքով ենք պատկերացնում երկրի կառուցումը, որը պետք է սկսվի բոլոր ոլորտներից»,- շեշտեց դերասանը:
Life.panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն առհասարակ զարգացած չէ և դժվար է ստեղծել մի բան, որը կշարժի մարդկանց հետաքրքրությունը.
 
Նմանատիպ նորություններ
Շերը տոնում է ծննդյան 72-ամյակը. բացառիկ կադրեր՝ երգչուհու արխիվից
20 Մայիսի 2018 - 15:37
Այսօր՝ մայիսի 20-ին, իր ծննդյան 72-ամյակն է տոնում աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), որին ժամանակին անվանել են «Փոփ երաժշտության աստվածուհի»:
Լյուկ Բեսոնին մեղադրել են բռնաբարության մեջ
20 Մայիսի 2018 - 11:00
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնին մեղադրել են երիտասարդ դերասանուհուն բռնաբարելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կաննի կինո փառատոնում հաղթել է Խիրոկաձու Կորեդայի «Խանութի գողեր» ֆիլմը (Տեսանյութ)
19 Մայիսի 2018 - 23:18
Ճապոնացի ռեժիսոր Խիրոկաձու Կորեդայի «Խանութի գողեր» ֆիլմը Կաննի 71-րդ կինո փառատոնում Ոսկե արմավենու ճյուղի է արժանացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ստամբուլում բացվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի 10.000 աշխատանքներից բաղկացած ցուցահանդեսը
19 Մայիսի 2018 - 16:30
Ստամբուլում բացվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարվող Մարիամ Շահինյանի աշխատանքների՝ Flashblack խորագրով ցուցահանդեսը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։
Երևանյան թանգարանները սպասում են այցելուներին
19 Մայիսի 2018 - 13:34
Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Այս տարի միջոցառումներին միացել է 116 թանգարան: 2018 թ. ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
Լիլուն կարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը
19 Մայիսի 2018 - 12:11
Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է կարճ զգեստ՝ ցուցադրելով իր սլացիկ ոտքերը: Լուսանկարը որևէ կերպ մեկնաբանված չէ:
Մոսկվայի Հայկական եկեղեցում կկայանա Նարեկացու «Մատյան ողբերգության» նոր հրատարակության շնորհանդեսը
19 Մայիսի 2018 - 10:14
Մոսկվայի Հայկական առաքելական եկեղեցու տաճարային համալիրի ընդունելության սրահում մայիսի 19-ին կկայանա Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» նոր հրատարակված գրքի շնորհանդեսը:
Գարիկ Մարտիրոսյանին էպիլյացիայի աբոնենտային քարտ են նվիրել, իսկ Միշա Գալուստյանը ոճաբանի դերով է հանդես եկել նոր Comedy Club-ում
19 Մայիսի 2018 - 10:08
Comedy Club-ի նոր թողարկման ընթացքում ռեզիդենտները կատակում էին առանց Գարիկ Մարտիրոսյանի , որը հիմա կնոջ հետ միասին Փարիզում է գտնվում։ Սակայն շոումենին այնուամենայնիվ հիշատակեցին։ Comedy Club-ին հյուրընկալել էր Աննա Սեդոկովան՝ պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ներկայացուցիչների հետ միասին, որը գովազդում էր հայուհի Ալինան։
Լուսանկարչությանը պետք է ուշադրություն դարձնել. Նախարար Մակունց (Lուսանկարներ)
18 Մայիսի 2018 - 20:57
Լուսանկարչությունը որպես ժամանակակից մշակույթի կարեւոր բաղադրիչ, որին պետք է ուշադրություն դարձնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 570
 
Լրահոս`