Facebook   Twitter
 
«Հայկական ժամանակ». Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները

«Հայկական ժամանակ». Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները

13 Հոկտեմբերի 2017 - 08:45
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:
Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել, կհայտարարեն մրցույթ, սակայն դրանից հետո պետք է ուսումնասիրեն ծրագրի դրական եւ բացասական կողմերը:

«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:

Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն եւ գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երեւան եկող երթուղիների պարագայում:

Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:

Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». ԱՄՆ պայմանը Կարեն Կարապետյանին
21 Հոկտեմբերի 2017 - 09:42
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը:
«Փաստ». Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի
21 Հոկտեմբերի 2017 - 09:38
Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է, հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5–ին կանցկացվեն ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններ:
«Հայկական ժամանակ». Ժնեւից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել
21 Հոկտեմբերի 2017 - 09:26
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում:
«Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխարեն՝ Հաշվեքննիչ պալատ
21 Հոկտեմբերի 2017 - 09:17
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ երեք պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, ներկայացրել են Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեկ բառով կարելի է անվանել ամորձատում կամ ավելի պարզ՝ կռտում:
«Հրապարակ». Կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն. ինչ է սպասվում Նալբանդյանին
21 Հոկտեմբերի 2017 - 09:13
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում:
«Ժամանակ». «Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում
21 Հոկտեմբերի 2017 - 09:09
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել եւ իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել:

«Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է կառուցում՝ ի հաշիվ կանաչ տարածքի
21 Հոկտեմբերի 2017 - 08:54
«Առավոտ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում:
«Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է. նա մտել է վարչապետի մոտ
21 Հոկտեմբերի 2017 - 08:49
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ:
«168 ժամ». Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիս-Անկարա ռազմական առանցքին
21 Հոկտեմբերի 2017 - 08:45
«168 ժամ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1035
 
Լրահոս`