Facebook   Twitter
 
Հնագետները գտել են Եգիպտոսի վերջին բուրգերից մեկի ոսկյա գագաթը

Հնագետները գտել են Եգիպտոսի վերջին բուրգերից մեկի ոսկյա գագաթը

13 Հոկտեմբերի 2017 - 09:01
Շվեյցարացի եւ ֆրանսիացի հնագետները Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» հայտնաբերել են բուրգի ոսկյա գագաթ, որը զարդարում էր Հին թագավորության վերջին փարավոններից մեկի՝ Պտղոմեոս II-ի մոր գերեզմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» հղում անելով Եգիպտոսի Հնությունների հարցով նախարարությանը:
«Մենք հայտնաբերել ենք այդ քարը Պտղոմեոս II փարավոնի բուրգից հյուսիս ընկած հատվածում, այն վայրի հարեւանությամբ, որտեղ, ինչպես մենք ակնկալում էինք, պետք է գտնվեր նրա կնոջ բուրգը: Մինչեւ հիմա մենք ոչ մի ակնարկ չունեինք, որ կհաջողվի գտնել նմանատիպ բուրգ», - հայտարարել է արշավախմբի ղեկավար Ֆիլիպպ Քոլլոմբերը (Philippe Collombert):

Գրեթե բոլոր բուրգերը, որ կառուցվել են եգիպտական քաղաքակրթության ծաղկման շրջանում, տեսանելի են տասնյակ կիլոմետրերից այն բանի շնորհիվ, որ դրանց գագաթը զարդարում է հատուկ գրանիտ՝ պիրամիդիոն, որը փայլում է արեւի շողերից:

Քոլլոմբերը եւ նրա գործընկերնեը բացել են նմանատիպ հուշակոթող՝ պեղումներ անելով Սակկարայում՝ Հին Եգիպտոսի առաջին բուրգերի դաշատավայրերից մեկում, որտեղ գտնվում են միանգամից 11 թագավորական գերեզմանոց եւ բազմաթիվ բուրգեր եւ նրանց կանանց երեխաների, արքունիքի անդամների հանգստարաններ:

Հնագետների կարծիքով՝ բուրգի այդ գագաթը նխատեսված է եղել Անկնեսհեպ II թագուհու, Պեպի 1-ինի կնոջ եւ Պեպի 2-րդի ենթադրյալ անավարտ բուրգի համար, փաստացի Հին թագավորության վերջին լիազոր ղեկավարի, որի օրոք երկիրը սկսեց անկայունություն զգալ նոմարխների՝ առանձին նահանգների ազնվականների թվի ավելացման պատաճռով:

Դրա օգտին խոսում է նաեւ այն, որ պիրամիդիոնի կողքին գիտնականները հայտնաբերել են Անկնեսհեպ II-ի արձանի մասնիկ: Ինչպես հույս ունեն հնագետները, հետագա պեղումները թույլ կտան հաստատել նախնական վարկածը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը
18 Հուլիսի 2018 - 21:41
ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:
Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ ցանկացած կառուցողական շփում․ Զախարովա
18 Հուլիսի 2018 - 20:48
Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ցանկացած կառուցողական շփում։
Թուրքիայում կասեցվել է արտակարգ դրությունը
18 Հուլիսի 2018 - 20:37
Հուլիսի 18-ից Թուրքիայում դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր երկրի իշխանությունների կողմից 2016 թվականի հուլիսի 20-ին չհաջողված պետական հեղաշրջումից հետո: Այդ մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:
Կիպրոսի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող լաստանավ, կա 19 զոհ
18 Հուլիսի 2018 - 19:48
Կիպրոսի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող լաստանավ, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Ալիև
18 Հուլիսի 2018 - 19:09
Իտալիան՝ որպես ԵԱՀԿ նախագահ, կարող է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Չինաստանի ափերին փլուզվել է այս տարի 9-րդ թայֆունը
18 Հուլիսի 2018 - 17:53
Այս տարի 9-րդ Son-Tinh («Շանշեն») արևադարձային թայֆունը չորեքշաբթի առավոտյան հասել է Չինաստանի Հայնան նահանգ նույնանուն կղզում՝ բերելով ուժգին քամիներ և հորդ անձրևներ, հայտնում է Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Եգիպտոսում կենդանիների միլիոնավոր մումիաներ են գտնվել
18 Հուլիսի 2018 - 16:59
Եգիպտոսի Սաքքարա բնակավայրում հնագետները գտել են շների, շնագայլերի և աղվեսների միլիոնավոր մումիֆիկացված մնացորդներ, այս մասին գրում է korrespondent.net-ը։
Գրենլանդիայի ափերին հսկայական սառցաբեկոր է հայտնվել
18 Հուլիսի 2018 - 16:56
Գրենլանդիայի արեւմտյան ափին 200 մետր լայնությամբ սառցաբեկոր է հայտնվել, հաղորդում է «Գազետա»-ն՝ դանիական Danmarks Radio հեռուստառադիոընկերությունը:
ԵՄ–ն 5 միլիարդ դոլարով տուգանել է Google-ին
18 Հուլիսի 2018 - 16:46
Եվրամիության իշխանությունները տուգանել են Google-ին ռեկորդային՝ 5 միլիարդ եվրո գումարի չափով՝ Անդրոիդի վերաբերյալ գործով,– հաղորդում է Reuters գործակալությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3790
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական