Facebook   Twitter
 
«Ժամանակ». Վանաձոր ՔԿՀ պետը կաշառքի մասին իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով». ԱԱԾ-ն գաղտնալսել է

«Ժամանակ». Վանաձոր ՔԿՀ պետը կաշառքի մասին իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով». ԱԱԾ-ն գաղտնալսել է

13 Հոկտեմբերի 2017 - 09:53
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը եւ մյուս պաշտոնյաները կալանավորվել են։
Թեեւ նախաքննության շահերից ելնելով իրավապահները մանրամասներ չեն հայտնում գործից, սակայն «Ժամանակին» որոշ հանգամանքներ են հայտնի դարձել այս գործից։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գեւորգ Մկրտչյանը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով», որը ոչ բոլորին է հասկանալի, սակայն ԱԱԾ-ն գաղտնալսման արդյունքում կարողացել է դրանք վերծանել եւ դուրս գալ հետքի վրա։

Բայցի այդ, մեր տեղեկություններով, պետը իրեն մեղավոր չի ճանաչում՝ չնայած նրա դեմ մի քանի ցուցմունք կա։ Պետի դեմ ցուցմունք է տվել կալանավոր եւ կալանավորի հարազատ, որոնք ասել են, որ պետը իրենցից կաշառք է պահանջել կոնկրետ ծառայությունների դիմաց։ Այսինքն՝ փող են տվել տարբեր արգելված իրեր, փաթեթներ ՔԿՀ անցկացնելու, ՔԿՀ-ի ներսում կոնկրետ արտոնություններ ստանալու եւ այլ գործողությունների համար։ Մկրտչյանը, սակայն, չի ընդունում իր մասնակցությունը այդ ամենում։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ: Այսպիսով, կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Դարձ ի շրջանս յուր. Իշխանությունից հեռացած ո՞ր պաշտոնյաները կվերադառնան
16 Դեկտեմբերի 2017 - 09:17
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու:
«Ժամանակ». Ամանորյա «նվեր» մանկավարժներին. հունվարից նրանց աշխատավարձը 5000 դրամով կկրճատվի
16 Դեկտեմբերի 2017 - 09:09
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:
«168 ժամ». Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ
16 Դեկտեմբերի 2017 - 09:06
«168 ժամ» թերթը գրում է. «Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս եւս երբեք որեւէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին:
«Փաստ». Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–ն առայժմ այս մասին լռում է. ՊՆ-ում մատները «լիզե՞լ» են
16 Դեկտեմբերի 2017 - 09:02
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:
«Հրապարակ». Ինչպե՞ս են երկրի առաջին դեմքերը ծանոթանում լրատվությանը
16 Դեկտեմբերի 2017 - 09:00
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, օրինակ, անձամբ ամեն առավոտ նայում-կարդում է թերթերը, կայքերը, ժամանակին անգամ սոցցանցեր էր մտնում, հիմա այփադը ձեռքն է առնում միայն կարեւոր թեմաների շիկացման օրերին:
«Փաստ». 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փոխառություն հանձնել
16 Դեկտեմբերի 2017 - 08:56
«Փաստ» թերթը գրում է. «ԴԱՀԿ ապահովող ծառայության տնտեսական բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Խաչատրյանն այս տարի 11 հազար ամերիկյան դոլար է հանձնել որպես փոխառություն, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«ՀԺ». Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ
16 Դեկտեմբերի 2017 - 08:52
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլեւս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ:
«Ժամանակ». Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, դա կանխելն անհնար է
16 Դեկտեմբերի 2017 - 08:51
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:
«Հրապարակ». Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին. Նպատակը ո՞րն է
16 Դեկտեմբերի 2017 - 08:45
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1098
 
Լրահոս`