Facebook   Twitter
 
«Չորրորդ իշխանություն». «Ինձ էլ էին շատ բան խոստացել». Արա Աբրահամյանը՝ վարչապետին

«Չորրորդ իշխանություն». «Ինձ էլ էին շատ բան խոստացել». Արա Աբրահամյանը՝ վարչապետին

13 Հոկտեմբերի 2017 - 10:04
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երեւանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։
«ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան Արա Աբրահամյանը փաստարկներ է բերել, որ ինքը վատառողջ է, բիզնեսի մասին չի մտածում եւ միայն եկեղեցաշինությամբ է զբաղվելու։ Նա նշել է, որ եկեղեցի է կառուցելու նաեւ Միացյալ Նահանգներում եւ մի քանի այլ ծրագրեր եւս պետք է իրագործի։ Իսկ ներդրումներ կատարելու համար ոչ տրամադրություն ունի, ոչ էլ ռեսուրսներ։

Վարչապետի դիտարկմանը, թե գործարարը խոստացել էր ներդրումներ կատարել Հայաստանում, Արա Աբրահամյանը հեգնել է՝ ասելով. «Ինձ էլ էին շատ բան խոստացել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». ԱՄՆ պայմանը Կարեն Կարապետյանին
21 Հոկտեմբերի 2017 - 09:42
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը:
«Փաստ». Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի
21 Հոկտեմբերի 2017 - 09:38
Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է, հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5–ին կանցկացվեն ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններ:
«Հայկական ժամանակ». Ժնեւից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել
21 Հոկտեմբերի 2017 - 09:26
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում:
«Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխարեն՝ Հաշվեքննիչ պալատ
21 Հոկտեմբերի 2017 - 09:17
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ երեք պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, ներկայացրել են Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեկ բառով կարելի է անվանել ամորձատում կամ ավելի պարզ՝ կռտում:
«Հրապարակ». Կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն. ինչ է սպասվում Նալբանդյանին
21 Հոկտեմբերի 2017 - 09:13
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում:
«Ժամանակ». «Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում
21 Հոկտեմբերի 2017 - 09:09
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել եւ իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել:

«Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է կառուցում՝ ի հաշիվ կանաչ տարածքի
21 Հոկտեմբերի 2017 - 08:54
«Առավոտ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում:
«Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է. նա մտել է վարչապետի մոտ
21 Հոկտեմբերի 2017 - 08:49
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ:
«168 ժամ». Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիս-Անկարա ռազմական առանցքին
21 Հոկտեմբերի 2017 - 08:45
«168 ժամ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1035
 
Լրահոս`