Facebook   Twitter
 
Աղետների կառավարման գործում ԱԺ ակտիվ մասնակցությունն օրինակ կլինի նաև մնացած կառույցների համար. Դավիթ Տոնոյան

Աղետների կառավարման գործում ԱԺ ակտիվ մասնակցությունն օրինակ կլինի նաև մնացած կառույցների համար. Դավիթ Տոնոյան

13 Հոկտեմբերի 2017 - 10:57
Վերջին տարիների ՀՀ ձեռքբերումները աղետի ռիսկի կառավարման ոլորտում տեսանելի և շոշափելի են ինչպես մեր, այնպես էլ միջազգային պլատֆորմներում, ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է դիմակայության մշակույթի զարգացումը, որի համար ավելի լայն աշխատանք է պետք տանել ռիսկերի կառավարման գոտում՝ սկսած իրազեկումից մինչև օրենսդրական դաշտի կարգավորում։

«Դիմակայուն զարգացման հայեցակարգը պահանջում է նոր հանրային օրակարգ ձևավորել՝ օրենսդրական և բյուջետային ֆինանսավորումից հետո խորհրդարանի միջոցով պետություն-հանրություն երկխոսությունը բարձ մակարդակի հասցնելու և արդյունավետ աշխատելու համար», - նշեց նախարարը։

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ աղետների ռիսկերի կառավարման բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար անհրաժեշտ է ԱԺ օգնությամբ բարձրացնել ոլորտի զարգացման պատասխանատուների որակավորումը, ինչպես նաև անհրաժեշտ է թվային կապի կիրառում, վաղ ազդարարման և ժամանակակից համակարգի ներդրում ու զարգացում, փրկարարական և արագ արձագանքման ուժերի կարողությունների զարգացում, շենքերի, շինություններ սեյսմակայունության բարձրացում և այլն։

«Իմ հանձարությամբ արդեն ստեղծված աշխատանքային խումբը ԱԻ փոխնախարարի գլխավորությամբ համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր պիտի մշակի։ Դրանց մի մասն արդեն ներկայացված է գործադիրին և դրանց կյանքի կոչման հարցում կարևորում ենք հատկապես ԱԺ դերը», - ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական կառավարման պայմաններում այս գործընթացին ԱԺ ակտիվ մասնակցությունը կխթանի, որ մնացած կառույցները ևս շահագրգռված լինեն։

Աղետների կառավարման գործում նախարարը նաև կարևորեց միջազգային և անդրսահմանային կառույցների աջակցությունը։

«Անդրսահմանային և միջազգային աջակցությունը ևս կարևոր է։ Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած դեպքերը նման համագործակցության կարևորության և արդյունավետության մասին են փաստում», - եզրափակեց խոսքը նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2017–ի ընթացքում արդեն 250 մլն դոլարի ներդրում է արվել, բացվել է 3200 նոր աշխատատեղ. Սուրեն Կարայան
18 Հոկտեմբերի 2017 - 13:17
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր մամուլի ասուլիսին ամփոփել է 2017-ի առաջին կիսամյակ արդյունքները և ներկայացրեց ներդրումների ոլորտում գրանցված արդյունքները։
Քայլեր են պետք արտերկրացի պատգամավորների այցերն Արցախ ակտիվացնելու համար. Շարմազանով
18 Հոկտեմբերի 2017 - 12:53
Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովը:
Թիվ 27 երթուղու միկրոավտոբուսում տեղի ունեցած դրամապանակի գողությունն օրեր անց բացահայտվել է
18 Հոկտեմբերի 2017 - 12:40
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Գրիգորի Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.15-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ՝ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր տաբատի գրպանից գողացել են դրամապանակը:
Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների հետ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել. ՀՀ քննչական կոմիտե
18 Հոկտեմբերի 2017 - 12:28
Հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։
Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
18 Հոկտեմբերի 2017 - 12:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը. նրան կհուղարկավորեն Մոսկվայում
18 Հոկտեմբերի 2017 - 12:13
Մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանը։ Այս տեղեկությունը հաստատել են Հայրապետյանի հարազատները։

Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի ծննդատունը նոր սարքավորում է ստացել
18 Հոկտեմբերի 2017 - 12:06
Բրիտանական «Birtlink» կազմակերպության ներկայացուցիչ Կետի և Պոլլ Մելորները Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին են նվիրաբերել նորածինների լսողության (աուդիոմետրիկ) սկրինինգի սարք:
«Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրած առաջին էկոգորգերն անմիջապես սպառվել են. տնօրեն
18 Հոկտեմբերի 2017 - 12:00
«Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10-ը էկոգորգերն անմիջապես սպառվել են:
Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը
18 Հոկտեմբերի 2017 - 11:45
Pastinfo-ն գրում է.ընտանեկան բռնության նոր, այս անգամ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու միջադեպ է գրանցվել Լոռու մարզում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9652
 
Լրահոս`