Facebook   Twitter
 
Միկրոավտոբուսներն ամբողջությամբ դուրս կգան երթուղային ցանցից, 100 դրամ սակագինը, հավանաբար, չի փոխվի

Միկրոավտոբուսներն ամբողջությամբ դուրս կգան երթուղային ցանցից, 100 դրամ սակագինը, հավանաբար, չի փոխվի

13 Հոկտեմբերի 2017 - 11:59
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց։
Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, թե սկզբի համար մարզերից մեկում կիրականացվի պիլոտային ծրագիր։ Վարչապետն էլ հորդորեց շտապել ժամկետներում։

Որքանով է այն ձեռնտու ուղևորին, գծատերերն արդյոք այս դեպքում ձեռնունայն չեն մնա, ուղեվարձի թանկացում կլինի, թե՝ ոչ։ Այս հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ։

«Հավանական է, որ միասնական երթուղային ցանցը լինի արդյունավետ։ Իշխանությունները պետք է լուծեն մի հետաքրքիր հարց, ուղեվարձը պետք է մնա նույնը, ընկերությունը կամ մեկ օպերատորն աշխատի շահութաբեր։ Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ այսօր է», - ասաց Հրանտ Եղիազարյանը։

Հրանտ Եղիազարյանն ասաց, թե ինքը ևս ներգրավված է միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագրի մշակման աշխատանքային խմբում. «Եթե մենք մեր աշխատանքային խմբում չկարողանանք այդպիսի լուծում գտնել, ուրեմն, իմ կարծիքով, պետք է անցնել այն տարբերակին, որ ամեն մարդ վճարի իր անցած կիլոմետրի համար»։

Նրա խոսքով՝ միասնական համակարգի անցնելու դեպքում վճարումն անկանխիկ է լինելու, ուղևորը տրանսպորտ բարձրանալիս կգրանցվի իր քարտով և քանի կիլոմետր անցնի, իր քարտից այդքան գումար կգանձվի։

Սա, ըստ Եղիազարյանի, ամենաարդարացի վճարման տարբերակն է, թեև հնարավոր են որոշ բարդություններ։

Հարցին, թե մոտավոր ի՞նչ հաշվարկներ կարող է ներկայացնել, օրինակ, որքա՞ն գումար պետք է վճարի ուղևորը Օպերայից Բարեկամության կայարան հասնելու համար, Եղիազարյանը պատասխանեց, որ այն, մոտավոր կկազմի 70 դրամ։

«Օրինակ, Քանաքեռից մինչև Աէրացիա հասնելը կկազմի 300 դրամ»։

Հարցին, թե արդյոք այս տարբերակը ձեռնտու կլինի քաղաքացիներին, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց.

«Ո՛չ»։

Մյուս հարցին, թե այդ դեպքում լավագույն լուծումը ո՞րն է լինելու, նա արձագանքեց. «Օպտիմալ լուծումը կլինի այն, որ լինի միասնական գին և այն չլինի ավելի, քան 100 դրամն է, բայց, միևնույն ժամանակ, այնպիսի երթուղային ցանց և շարժակազմ նախատեսվի, որը հնարավորություն կտա, որ այդ ընկերությունը ոչ թե տապալվի կամ «նստի» դոտացիաների վրա, այլ ինքն իրեն կարողանա պահել»։

Դիտարկմանը, թե մտահոգություն կա քաղաքացիների շրջանում, որ մի կետից մյուսը հասնելու համար քաղաքացիները ստիպված կլինեն փոխել մի քանի տրանսպորտ, փոխադրողների միության նախագահն արձագանքեց. «Դա էլ չի խանգարի, որովհետև միասնական անկանխիկ համակարգի դեպքում ուղևորը կվճարի մեկ անգամ։ Տեղափոխումն, իհարկե, հնարավոր է, ավելի երկար տևի, բայց՝ հարմարավետ»։

Փոխադրողների միության նախագահն ասաց, թե տարբեր հաշվարկներով այսօր մոտ 50 հազար մարդ վճարում է 200 դրամ, քանի որ մի կետից մյուսը հասնելու համար երկու տրանսպորտ է փոխում։

Առկա երթուղային ցանցն, ըստ մասնագետի, ուղևորի տեսանկյունից, իդեալական է, բայց այն սպասարկող ընկերություններին չի ապահովում շահութաբերություն, վերջիններս վնասով են աշխատում.

«Եղած միկրոավտոբուսները 100 տոկոսով դուրս են գալու երթուղային ցանցին, գալու են աշխատելու մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներ»։

Նախնական տարբերակով, ըստ Եղիազարյանի, լինելու են սնուցող և հիմնական երթուղիներ։ Սնուցող երթուղիները մարդկանց ինչ-որ կետերից կհասցնեն մինչև հիմնական երթուղի, այն էլ կշարունակի երթևեկությունը՝ առանց լրավճարման։

Ինչ վերաբերում է գծատերերին, Հրանտ Եղիազարյանն ասաց, թե երբեք ոչ մի բան հենց այնպես միայն դրական չի լինում։

«Եթե մտածենք այն մասին, թե բա ինչ անենք, բա այդ մարդիկ ինչ պետք է անեն, մենք տեղ չենք հասնի», - ասաց Եղիազարյանն ու հիշեցրեց, թե ինչպես տարիներ առաջ որոշում կայացվեց և Երևանում արգելվեցին КВЗ տեսակի ավտոբուսները։

Անդրադառնալով ուղեվարձին՝ Եղիազարյանը նշեց, թե Երևանում միջին փոխադրման հեռավորությունը, որն ընկերությունների համար շահութաբերություն կապահովի, 14 կմ-ն է։

«14 կմ երթևեկելու համար 100 դրամ գինը լրիվ բավարար է, որպեսզի փոխադրողը կարողանա աշխատել։ Այն երթուղիները, որոնք 14 կմ-ից ավելի են, նրանք չեն կարողանա շահութաբերություն ապահովել։ Հետևաբար երթուղային ցանցը պետք է փոխվի այնպես, որ շահութաբերություն ապահովի»։

Aysor.am
 
Նմանատիպ նորություններ
Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից
11 Դեկտեմբերի 2017 - 11:46
Սիրուշոն ընտանիքի հետ ուիքենդն անցկացրել է Ծաղկաձորում:
Պարզեցվել է մաքսային ձևակերպումների գործընթացը Արարատյան մաքսատուն-վարչությունում ավելացել է գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը
11 Դեկտեմբերի 2017 - 11:37
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
11 Դեկտեմբերի 2017 - 11:36
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ըԾառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2514 դիմում և գրություն, իսկ թեժգիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 501հեռախոսազանգի:

Գավառում վիճաբանության ժամանակ կրակոց արձակած 29-ամյա Վարդգեսը կալանավորվել է
11 Դեկտեմբերի 2017 - 11:19
Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:
Խոշոր ավտովթար Երևանում. «Բարեկամության» կամրջի վրա բախվել են Toyota-ն ու Opel-ը, կան վիրավորներ
11 Դեկտեմբերի 2017 - 11:16
shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 11-ի համար
11 Դեկտեմբերի 2017 - 10:53
Խոյ.

Այս փուլում արժի զերծ մնալ այն բոլոր գործերից, որոնք պահանջում են չափազանց ակտիվ գործողություններ: Աշխատանքը պետք է մանրամասն պլանավորել, որ սկսել կատարել: Հարմար օր է սիրային հարցեր կարգավորելու համար: Նոր ու խոստումնալից ծանոթությունների հավանականությունը մեծ է:
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը
11 Դեկտեմբերի 2017 - 10:48
Երեւանի քաղաքապետարանի եւ «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը:
Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է
11 Դեկտեմբերի 2017 - 10:40
Դեկտեմբերի 11-ին՝ արգենտինացի երգիչ եւ կինոդերասան, հայտնի «Տանգոյի արքա» Կառլոս Գարդելի (1887 (կամ 1890) — 1935) ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը՝ պարի տոն, որի փիլիսոփայությունը դիմակայության մեջ է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8822
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հրդեհ Գյումրիում
Հասարակություն