Facebook   Twitter
 
Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը. Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակին

Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը. Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակին

13 Հոկտեմբերի 2017 - 12:04
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում մասնավորապես նշել է. «ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց և չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»:

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ և ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի և ԲՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցերին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2017–ի ընթացքում արդեն 250 մլն դոլարի ներդրում է արվել, բացվել է 3200 նոր աշխատատեղ. Սուրեն Կարայան
18 Հոկտեմբերի 2017 - 13:17
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր մամուլի ասուլիսին ամփոփել է 2017-ի առաջին կիսամյակ արդյունքները և ներկայացրեց ներդրումների ոլորտում գրանցված արդյունքները։
Քայլեր են պետք արտերկրացի պատգամավորների այցերն Արցախ ակտիվացնելու համար. Շարմազանով
18 Հոկտեմբերի 2017 - 12:53
Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովը:
Թիվ 27 երթուղու միկրոավտոբուսում տեղի ունեցած դրամապանակի գողությունն օրեր անց բացահայտվել է
18 Հոկտեմբերի 2017 - 12:40
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Գրիգորի Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.15-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ՝ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր տաբատի գրպանից գողացել են դրամապանակը:
Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների հետ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել. ՀՀ քննչական կոմիտե
18 Հոկտեմբերի 2017 - 12:28
Հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։
Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
18 Հոկտեմբերի 2017 - 12:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը. նրան կհուղարկավորեն Մոսկվայում
18 Հոկտեմբերի 2017 - 12:13
Մահացել է գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանը։ Այս տեղեկությունը հաստատել են Հայրապետյանի հարազատները։

Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի ծննդատունը նոր սարքավորում է ստացել
18 Հոկտեմբերի 2017 - 12:06
Բրիտանական «Birtlink» կազմակերպության ներկայացուցիչ Կետի և Պոլլ Մելորները Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին են նվիրաբերել նորածինների լսողության (աուդիոմետրիկ) սկրինինգի սարք:
«Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրած առաջին էկոգորգերն անմիջապես սպառվել են. տնօրեն
18 Հոկտեմբերի 2017 - 12:00
«Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10-ը էկոգորգերն անմիջապես սպառվել են:
Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը
18 Հոկտեմբերի 2017 - 11:45
Pastinfo-ն գրում է.ընտանեկան բռնության նոր, այս անգամ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու միջադեպ է գրանցվել Լոռու մարզում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9652
 
Լրահոս`