Facebook   Twitter
 
Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում

Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում

13 Հոկտեմբերի 2017 - 13:10
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.
ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք,

մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,

խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,

հողի օգտագործման եւ պահպանման պահանջների խախտման 2 դեպք:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների եւ հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

39 գործ գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 ՀՀ դրամ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Համացանցում առողջ օրգաններով սիրեկան փնտրելու հայտարարությունը վախեցրել է օգտատերերին
18 Հուլիսի 2018 - 22:19
Tinder-ում օգտատերերը նկատել են աղջկա, որն առողջ օրգաններով երիտասարդի է փնտրել։ Պրոֆիլի սքրինշոթը հրապարակվել է Twitter-ի @gokunaruto էջում, սակայն մի քանի օր անց օգտատերը հեռացրել է թվիթը։
Կենսաբանական ակտիվ հավելումներն անօգուտ են սրտի առողջության համար. մասնագետներ
18 Հուլիսի 2018 - 22:09
Կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ), որոնք շատերն ընդունում են սրտի առողջության ամրապնդման համար, ըստ էության, անօգուտ են:
Ընկնող ինքնաթիռը նկարահանել են ներսից
18 Հուլիսի 2018 - 22:00
Հուլիսիս 10-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում վթարված ինքնաթիռի ուղևորները նկարահանել են օդանավի անկումը ներսից: Այդ մասին տեղեկացնում է News.com.au-ը:
Իսպանիայում տղամարդկանց կարգելեն սեքսով զբաղվել առանց միանշանակ համաձայնություն ստանալու
18 Հուլիսի 2018 - 21:52
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը նոր օրինագիծ է քննարկելու, որպեսզի բացառի սեռական բռնությանը վերաբերող յուրաքանչյուր թյուրըմբռնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները կսկսեն արհեստական միս արտադրել
18 Հուլիսի 2018 - 21:47
Հոլանդական Mosa Meat ստարտափի շրջանակներում գիտնականները կարողացել են իսկական հրաշք իրագործել, որին այդքան երկար սպասել են սնունդ արտադրողները:
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը
18 Հուլիսի 2018 - 21:41
ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:
Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր
18 Հուլիսի 2018 - 21:26
Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։
Մեծ կրծքեր ունեցող աղջիկները բաց մեջքով հագուստ հագնելու եղանակ են գտել (Լուսանկարներ)
18 Հուլիսի 2018 - 21:23
Bravissiomo ներքնազգեստի բրենդ-արտադրողը ներկայացրել է Maidenform կրծկալի ժապավենային կարգավորիչը, որը թույլ է տալիս մեծ կրծքեր ունեցող աղջիկներին բաց մեջքով հագուստ հագնել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12463
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ադրբեջանում և՞ս կդիտվի հեղափոխություն
Հասարակություն, Քաղաքական