Facebook   Twitter
 
Ժնևում Սարգսյան–Ալիև հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին

Ժնևում Սարգսյան–Ալիև հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին

13 Հոկտեմբերի 2017 - 13:29
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն տեղեկացրել էր, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում՝ նշելով, որ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - ասել էր Արմեն Աշոտյանը՝ նշելով Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Սարգսյան–Ալիև հանդիպում տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ ծրագրված չի եղել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանն ու ԵՄ–ն քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը (Տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2017 - 19:47
Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։
Վիգեն Սարգսյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցությունը
18 Հոկտեմբերի 2017 - 19:31
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):
Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը
18 Հոկտեմբերի 2017 - 19:04
Հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։
Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան
18 Հոկտեմբերի 2017 - 18:09
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:
Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Արցախի նախագահ
18 Հոկտեմբերի 2017 - 17:28
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լևոն Հայրապետյանի ընտանիքին:
Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին
18 Հոկտեմբերի 2017 - 17:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 18-ին այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
«Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում». Արցախի պետնախարար
18 Հոկտեմբերի 2017 - 16:22
Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին (Ֆոտո)
18 Հոկտեմբերի 2017 - 15:08
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչին, ովքեր Երեւան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3438
 
Լրահոս`