Facebook   Twitter
 
Օտտավայում նշվել է հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը (Տեսանյութ)

Օտտավայում նշվել է հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը (Տեսանյութ)

13 Հոկտեմբերի 2017 - 13:50
Հոկտեմբերի 10-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին հոգևոր հայրեր, Կանադայում հավատարմագրված շուրջ 15 երկրների դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր, լրագրողներ:

Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն անդրադարձ է կատարել անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին և այդ ճանապարհին հաղթահարված խոչընդոտներին: Դեսպանն առանձնահատուկ կարևորել է անցած 26 տարիների ընթացքում Սփյուռքի և հատկապես կանադահայ համայնքի դերը Հայաստանի զարգացման գործում:

Ընդգծելով, որ տարին յուրահատուկ է նաև նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, դեսպանը խոսել է այդ առթիվ Հայաստանում և Կանադայում կայացած և կայանալիք բազմաթիվ միջոցառումներից, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներից:

«Այսօր հայ-կանադական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Մենք ակտիվ փոխգործակցություն ենք ծավալել մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում», - իր խոսքում նշել է ՀՀ դեսպանը:

Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Մարլեն Բակմազեանի կատարմամբ հնչել են հռչակավոր հայ երգահանների ստեղծագործությունները:

Միջոցառումից հետո դեսպան Մարտիրոսյանը Կանադայում կայանալիք ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների, ինչպես նաև հայ-կանադական հարաբերությունների առաջիկա զարգացումների վերաբերյալ հարցազրույց է տվել Օտտավայի հայկական հեռուստածրագրին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը և առանձնահատկությունները (Տեսանյութ)
21 Փետրվարի 2018 - 20:27
Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:
ՔԿ նախագահը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին (Լուսանկարներ)
21 Փետրվարի 2018 - 20:09
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:
Խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել՝ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է. Նալբանդյան
21 Փետրվարի 2018 - 20:05
Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արմեն Սարգսյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
21 Փետրվարի 2018 - 19:18
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ:
Արտերկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքները
21 Փետրվարի 2018 - 18:38
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում փետրվարի 20-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ, տեղեկացնում են Արմեն Սարգսյանի աշխատակազմից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4208
 
Լրահոս`
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն