Facebook   Twitter
 
Վանաձորում հրդեհի հետևանքով մահացած չորս տարեկան երեխան տանը գտնվել է մենակ

Վանաձորում հրդեհի հետևանքով մահացած չորս տարեկան երեխան տանը գտնվել է մենակ

13 Հոկտեմբերի 2017 - 13:57
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:
2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ. ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ:

Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տեսեք հայկական շոու-բիզնեսի այս գեղեցկուհուն, ով շատ չափազանց նման է Նազենի Հովհաննիսյանին (ֆոտոշարք)
18 Հոկտեմբերի 2017 - 23:00
Գեղեցիկ, տաղանդավոր, հմայիչ դերասանուհի Լիլիթ Հարոյանին շատերը միանգամից նմանեցրին Նազենի Հովհաննիսյանին:
ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետը
18 Հոկտեմբերի 2017 - 22:48
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Իջևան քաղաքում ավտոմեքենա է այրվել
18 Հոկտեմբերի 2017 - 22:02
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի 7-րդ շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Վարչապետի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի Ռուսթավելի փողոցը
18 Հոկտեմբերի 2017 - 21:27
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:

Ալվարդը, Վահրամն ու Ստանիսլավան լոգանք ընդունելիս թունավորվել են
18 Հոկտեմբերի 2017 - 20:24
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:
Խոշոր ավտովթար՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց. վիրավորների մեջ են դեսպանատան և ՊՆ աշխատակիցներ
18 Հոկտեմբերի 2017 - 20:06
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքում
18 Հոկտեմբերի 2017 - 19:59
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:
Գազանջատում Երեւանի կենտրոնում
18 Հոկտեմբերի 2017 - 19:55
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի, Եկմալյան, Փարպեցու, Պուշկինի, Արամի, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի, ինչպես նաեւ Արգիշտի փողոցի թիվ 4, 7/4, 7/6, 11/3, 11/4, 11/8, 15, 17, Իսակովի պողոտայի թիվ 8 բազմաբնակարան շենքերի, Արգիշտի փողոցի թիվ 26, 36, Խորհրդարանի պողոցի թիվ 26, 36, Շահումյանի փողոցի թիվ 32, 40/17, 42/1, 46/14, Ցախի փողոցի թիվ 19 հասցեների առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Արագածոտնի մարզի 2 դպրոցների տնօրենների կատարած չարաշահումների փաստով քրգործեր են հարուցվել
18 Հոկտեմբերի 2017 - 19:25
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8288
 
Լրահոս`