Facebook   Twitter
 
ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը բխում է մեր անվտանգային խնդիրներից ու շահերից. Վիգեն Սարգսյան

ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը բխում է մեր անվտանգային խնդիրներից ու շահերից. Վիգեն Սարգսյան

13 Հոկտեմբերի 2017 - 15:20
ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլև՝ մեր անվտանգային խնդիրներից ու շահերից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ հավաքական ուժերի ու հայ-ռուսական միացյալ զորախմբի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները:
«Շարունակելու ենք ՀԱՊԿ շրջանակում մեր փոխգործակցությունը: Այն Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, և մենք միշտ հանդես ենք եկել որպես այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներբերող պետություն», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը դրանք բարձր գնահատեց.

«Շատ գոհ ենք այն արդյունքներից, որոնք ունենք այս զորավարժությունների անցկացման պայմաններում: Դրանք կարևոր էին և առանձնահատուկ էին նրանով, որ ՀԱՊԿ շրջանակում անցկացվող բոլոր զորավարժությունները փոխկապակցված էին»:

Նա ընդգծեց, որ զորավարժություններին ներգրավված էր ավելի քան 2500 մարտանձնակազմ և բոլոր զորատեսակները, ինչպես նաև՝ ներքին գործերի, ոստիկանության և ԱԻՆ ստորաբաժանումներ:

Վիգեն Սարգսյանը կարևորեց նաև զորավարժությունների ընթացքում անձնակազմի միջև եղած շփումները, ինպես նաև այն, որ երկրների նեկայացուցիչները հնարավորություն ունեցան ճանաչել Հայաստանի մշակույթը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահացած զինծառայողի հարազատները դիմելու են Նիկոլ Փաշինյանին
24 Հունիսի 2018 - 00:30
Մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանի հարազատները մտադիր են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
10 մլն դրամ հատուցում կտրամադրվի զոհված զինծառայողի ընտանիքին
23 Հունիսի 2018 - 16:50
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանձնաժողովը որոշում է կայացրել հատուցում տրամադրել ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի ընտանիքին, ով զոհվել է 2017 թվականի մայիսի 10-ին:
Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը
23 Հունիսի 2018 - 16:48
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
23 Հունիսի 2018 - 15:18
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ
23 Հունիսի 2018 - 13:47
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:
Արցախում երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել
23 Հունիսի 2018 - 11:50
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:
Դիրքերում մահացած պայմանագրային զինծառայողը 3 երեխաների հայր էր. ընտանիքն ապրում է փայտե տնակում
23 Հունիսի 2018 - 11:22
N զորամասի մարտական դիրքերում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր:
Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել
23 Հունիսի 2018 - 10:35
Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 149
 
Լրահոս`