Facebook   Twitter
 
Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

13 Հոկտեմբերի 2017 - 16:15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին:

Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խթանումը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղոլորտում ընթացիկ տարվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ արձանագրված զարգացումների շուրջ:

Երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հատկապես կարևորել են փորձի և տեղեկատվության փոխանակումն ու համագործակցության զարգացումն ապահովագրական համակարգի ներդրման, անասնապահության` մասնավորապես ոչխարաբուծության ճյուղի զարգացման, օրգանական գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների հիմնման ուղղություններով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ձևաչափ մշակել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համագործակցության առավել իրատեսական և շահավետ ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

Հանդիպման ավարտից հետո Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին մեկնել են մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը:

Նախատեսվում է նաև Վրաստանի գյուղնախարարի այցը մի շարք վերամշակող ընկերություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը
23 Սեպտեմբերի 2018 - 11:40
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական ուժային համակարգով մեքենաների արտադրությանը՝ հրաժարվելով դիզելային շարժիչներից:
Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել
22 Սեպտեմբերի 2018 - 14:00
Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։
Գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերիր 22-ի դրությամբ
22 Սեպտեմբերի 2018 - 10:08
Ներկայացնում ենք հայաստանյան առևտրային բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերիր 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի։
«Զիգզագ»-ը սկսում է նոր iPhoneXs և iPhoneXsMax մոդելների նախավաճառք Հայաստանում. վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից
22 Սեպտեմբերի 2018 - 09:55
Սեպտեմբերի 21-ից մեր հաճախորդները կկարողանան նախապես պատվիրել նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելները։ Այս աշնան ամենասպասված մոդելների վաճառքը կմեկնարկի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին։
Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
21 Սեպտեմբերի 2018 - 13:40
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների:
«Հյուսիս-հարավ»-ի շինարարները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել. պատրաստվում են մայրուղին փակել
20 Սեպտեմբերի 2018 - 18:28
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սթոնս» ընկերության աշխատակիցները երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։
Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ
20 Սեպտեմբերի 2018 - 10:47
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։
Apple-ը iPad Pro-ն կարող է ներկայացնել արդեն այս աշնանը
20 Սեպտեմբերի 2018 - 09:47
Apple-ը iPad Pro-ն կարող է ներկայացնել արդեն այս աշնանը: Այս եզրահանգմանն են եկել 9To5Mac-ի աշխատակիցները՝ ուսումնասիրելով iOS 12.1-ի բետա տարբերակի ծրագրային ծածկագիրը, գրում է Life-ը:
Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան (Լուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2018 - 16:23
Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 710
 
Լրահոս`